ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հայաստանը արտասահմանցի ուսանողների աչքերով

Մենք գիտակցում ենք, որ երբ գալիս է ուսուցման վայրն ընտրելու ժամանակը, մենք կանգնում ենք բազմազան ընտրության առաջ: Իմ ընտրությունը Հայաստանն է:

Այսպիսով. Ի՞նչու սովորել Հայաստանում:  

Հայերը հայտնի են իրենց բարի և հյուրասեր բնավորությամբ, նրանք թույլկ չեն տա, որ դուք ձեզ զգաք օտար. Դուք կարող եք հեշտությամբ կապ հաստատել և ծանոթանալ նրանց հետ: Նրանք շատ հյուրընկալ են և սիրում են ուրախանալ:

Հայաստանը հիանալի երկիր է հետազոտությունների և բարձրագույն կրթության համար։ Դա մի երկիր է, որն ունի շատ հին ժառանգություն և գեղատեսիլ տեսարաններ: Երևանը գեղեցիկ քաղաք է, ժամանակակից՝ գեղեցիկ այգիներով։ Այն մարդաշատ քաղաք է, բայց դուք կարող եք վայելել ձեր ժամանակի յուրաքանչյուր վայրկյանը: Երևանը հայտնի է նաև իր գիշերային կյանքով և խնջույքներով, ծախսերը խելամիտ են՝ սկսած կենցաղային պայմաններից մինչև սնունդ և խմիչք, ողջամիտ են նաև հասարակական հարմարությունները։

Ուսման վարձը ամենացածրերից մեկն է ամբողջ Եվրամիությունում, և կան մի քանի ծրագրեր, որոնք օգնում են ուսանողներին բազմաթիվ ծախսերում: Հայաստանում սովորելու համար ուսանողական վիզա ստանալը նույնպես շատ հեշտ է։

Կրթական համակարգը նույնպես հեշտ և պարզ է, քանի որ որոշ փաստաթղթերով դուք կարող եք ընդունվել ցանկացած համալսարան: Իսկ համալսարանի աշխատակիցները միշտ այնտեղ են ձեզ ուղղորդելու: Համալսարանները ուսանողների համար կազմակերպում են միջազգային գիտաժողովներ և պրակտիկաներ, որպեսզի ավարտելուց հետո աշխատանքը ավելի հեշտ թվա:

Հայաստանը արագ զարգացող երկիր է, անձամբ ես կխրախուսեմ բոլորին չվախենալ այս արկածախնդրությունից։ Հայաստանում սովորելը կփոխի ձեր կյանքը.

 

 1,632 просмотров всего,  2 просмотров сегодня