ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ Կ Ա Ր Գ
Արտասահմանյան քաղաքացիների ընդունելություն
ՃՇՀԱՀ-ի օտարերկրյա ուսանողների ընդունելության գործընթացը իրականացվում է 2011թ.-ի ապրիլի 28-ի ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական ծանուցման հիման վրա՝ համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կողմից ընդունված և հաստատված N 700-Ն որոշման, որն է՝ ‹‹Օտարերկրյա ուսանողների ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության ընթացակարգ››: Համալսարան կարող են ընդունվել բոլոր անձինք, որոնք ունեն լրիվ միջնակարգ կրթություն և ներկայացնում են պահանջվող փաստաթղթերը:
Ուսումնական հաստատություններ ընդունվող դիմորդները ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`
Նախապատրաստական
Արտասահմանյան քաղաքացիների համար համալսարանն անհրաժեշտության դեպքում կազմակերպում է ուսուցում նախապատրաստական խմբերում: Ընդունելությունը անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գրությունների հիմքով և հարցազրույցի արդյունքներով: Խմբերի առկայության դեպքում ուսուցումը կարող է կազմակերպվել հայերենով, ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով: Նախապատրաստական խմբերում դասավանդվում են նկարչություն, գծագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, մասնագիտական ներածություն, հայոց լեզու, օտար լեզու առարկաները: Ավարտական քննությունների արդյունքով դիմորդները կարող են ընդունվել համալսարանի բակալավրիատ` համապատասխան մասնագիտություններով: Ուսումնառության ժամկետը մեկ տարի է:
Բակալավրիատ
Բակալավրիատում ընդունելությունը կազմակերպվում է.
Դիմորդների ընդունելության քննություններ
Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցների շրջանավարտները որպես հայոց լեզվի գնահատական կարող են փոխանցել ՀՀ միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ավարտական քննության գնահատականը:
Ուսումնառության ժամկետը չորս տարի է:
Մագիստրատուրա
Մագիստրատուրա կարող են ընդունվել բակալավրի կրթական աստիճան ունեցողները.
Ուսումնառության ժամկետը երկու տարի է:
Բոլոնիայի գործընթացի շրջանակներում մագիստրատուրայում շարժունակությունը իրականացվում է մեկ կիսամյակ կամ մեկ ուսումնական տարի ժամկետով: Բակալավրիատում և մագիստրատուրայում օտար լեզուներով ուսումնառությունը կազմակերպվում է միայն առկա ուսուցմամբ:
Ասպիրանտուրա
Ասպիրանտուրայում մագիստրոսի կրթական աստիճան ունեցողների ընդունելությունը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍՆ գրություններով: Առկա ուսուցմամբ ուսումնառության տևողությունը 3 տարի է, հեռակա ուսուցմամբ՝ 4 տարի:
Հնարավորության դեպքում համալսարանը ապահովում է հանրակացարանով:
2020-2021 ուստարում համալսարանում սովորում է 156 արտասահմանցի ուսանող հետևյալ երկրներից (136 սփյուռքահայ և 20 օտարազգի).
2020-2021 ուսումնական տարում
համալսարան ընդունվող արտասահմանյան քաղաքացիների համար
սահմանված ուսման տարեկան վարձաչափերը` ըստ ուսման աստիճանի, ֆակուլտետների և ուսուցանվող լեզուների.
| 
 ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԽՄԲԵՐ  | 
|
| Հայերենով ուսուցանվող խմբեր | 
 600 000 դրամ  | 
| Ռուսերենով ուսուցանվող խմբեր | 
 700 000 դրամ  | 
| Անգլերենով, ֆրանսերենով ուսուցանվող խմբեր | 
 800 000 դրամ  | 
| 
 ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ  | 
||
| 
 Բակալավրիատի  | 
   Մագիստրոսի  | 
|
| Ռուսերենով ուսուցանվող խմբեր | 
 790 000 դրամ  | 
 890 000 դրամ  | 
| Անգլերենով, ֆրանսերենով ուսուցանվող խմբեր | 
 890 000 դրամ  | 
 990 000 դրամ  | 
| 
 ՄՅՈՒՍ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ  | 
||
| Բակալավրիատի ծրագրով ուսուցում  | 
       Մագիստրոսի ծրագրով ուսուցում  | 
|
| Ռուսերենով ուսուցանվող խմբեր | 
 690 000 դրամ  | 
 790 000 դրամ  | 
| Անգլերենով, ֆրանսերենով ուսուցանվող խմբեր | 
 790 000 դրամ  | 
 890 000 դրամ  | 
| 
 ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ  | 
|
| Օտարերկրյա, ազգությամբ հայ | 
 800 000 դրամ  | 
| Օտարերկրյա քաղաքացիներ | 
 990 000 դրամ  | 
Համալսարանի բոլոր ֆակուլտետներում հայերենով ուսուցանվող խմբերում ուսման վարձը սահմանվում է ՀՀ քաղաքացիների համար սահմանված ուսման վարձաչափին հավասար: Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել «Միջազգային կապերի վարչություն»: