Գիտական խորհրդի նիստ 27.08.2020թ.
Օրակարգ
- 2020-2021 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մասին:
- Համալսարանի վաստակաշատ որոշ աշխատակիցներին պարգևատրելու, Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհելու համար երաշխավորելու մասին:
- Ընթացիկ հարցեր:
Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝
- Համալսարանում ուսումնական գործընթացը համավարակի պայմաններում 2020թ. սեպտեմբերի 1-ից կազմակերպվելու է հիբրիդային եղանակով: Ընթացիկ կիսամյակի համար ամբիոնները պարտադիր պետք է ունենան դասընթացների առցանց կազմակերպման վերանայված էլեկտրոնային տարբերակները: Ընդգծվեց յուրաքանչյուր անձի (ուսանող, թե աշխատող) պատասխանատվությունը և համալսարանում ուսումնական գործընթացի կազմակերպման սահմանված կարգի անվերապահ կատարումը:
- Ծննդյան հոբելյանի կապակցությամբ պարգևատրվեցին.
- Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր, գիտության և տեխնիկայի գծով վաստակավոր գործիչ Ա.Մ. Բարխուդարյանը երկարամյա գիտամանկավարժական և վարչական բարեխիղճ ու արդյունավետ գործունեության համար և ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրվեց երկու ամսվա աշխատավարձի չափով:
- Համալսարանի դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Հայաստանի դիզայներների միության նախագահ Ա.Մ. Բաղդասարյանը դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում ունեցած վաստակի, ստեղծագործող սերնդի դաստիարակության, դիզայն մասնագետների թողարկման գործում ներդրած ավանդի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ պարգևատրվեց Համալսարանի ոսկե մեդալով:
Գիտական խորհրդի նիստ 12.07.2019թ.
Օրակարգ
- Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի բարձրացման մասին:
- «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի կրթական գործընթացներում ուսանողների գործառույթների մասին կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
- Համալսարանի «Տնտեսագիտություն» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների ուսումնական պլանների հաստատման մասին:
- Պրոֆեսորի գիտական կոչման հավակնորդի որակավորման գործի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
- Համալսարանի ամբիոնի վարիչների թափուր պաշտոնների հավակնորդների անձնական գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
- Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
- Ընթացիկ հարցեր:
Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝
- Հաստատվեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի՝ 2019թ. սեպտեմբերի 1-ից բարձրացված վարձատրության չափի սանդղակը:
- Հաստատվեց «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի կրթական գործընթացներում ուսանողների գործառույթների մասին կարգը» փոփոխություններով, լրացումներով և նոր խմբագրությամբ:
- Հաստատվեց «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների վերանայված ուսումնական պլանները:
- Որոշվեց «Տնտեսագիտություն» և «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների վերանայված ուսումնական պլանները կիրարկել 2019թ. սեպտեմբերի 1-ից:
- Քննարկվեցին պրոֆեսորի գիտական կոչման հավակնորդի որակավորման գործը:
Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝
պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց՝
- Սարգիս Շավարշի Ստեփանյանին՝ Ը.00.00., «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ:
- Քննարկվեց համալսարանի ամբիոնի վարիչների թափուր պաշտոնների հավակնորդների անձնական գործերը:
Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝
ամբիոնի վարիչներ ընտրվեցին հետևյալ անձինք.
- Արտավազդ Ավետիքի Արզումանյան՝ Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիայի ամբիոն,
- Աննա Կառլենի Քարամյան՝ Ջերմագազամատակարարման և օդափոխությանն ամբիոն,
- Մանվել Զախարի Պողոսյան՝ Գծագրություն և համակարգչային գրաֆիկայի ամբիոն,
- Սուրեն Վլադիմիրի Թովմասյան՝ Ինժեներական գեոդեզիայի ամբիոն,
- Արտաշես Արսենի Մելիքյան՝ Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոն:
- Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:
Գիտական խորհրդի նիստ 21.05.2019թ.
Օրակարգ
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բոլոր կրթական ծրագրերի ուսումնական գործընթացի 2019-2020 ուստարվա ժամանակացույցների և դասընթացների ծրագրերի հաստատման մասին:
- Ամբիոնի վարիչների աշխատանքի վարձատրության չափի որոշման և պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի բարձրացման մասին:
- Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
- Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
- Ընթացիկ հարցեր:
Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝
- Հաստատվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բոլոր կրթական ծրագրերի ուսումնական գործընթացի 2019-2020 ուստարվա ժամանակացույցները:
- Հաստատվեց «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունների բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսումնական պլաններում ընդգրկված դասընթացների ծրագրերը:
- Հաստատվեց «Ամբիոնի վարիչի վարչական գործառույթների համար վարձատրության չափի որոշում» նորմերը:
- Որոշվեց վերանայել 2018թ. սեպտեմբերի 1-ից գործող «Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի վարձատրության չափի սանդղակը» այնպես, որ 2019թ. սեպտեմբերի 1-ից կատարվի աշխատավարձի նոր բարձրացում՝ համալսարանի ֆինանսական հնարավորությունների սահմաններում:
- Քննարկվեցին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը:
Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝
պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝
- Էմմա Պապինի Հարությունյանին՝ ԺԸ.00.01 «Ճարտարապետություն» մասնագիտությամբ,
- Կարո Վրեժի Վարդանյանին՝ ԺԸ.00.03, «Կերպարվեստ» մասնագիտությամբ:
դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝
- Վահան Բագրատի Նռանյանին Ե.23.03, «Շինարարություն» մասնագիտությամբ:
- Տաթևիկ Մկրտչի Աշչյանին՝ Ժ.01.00, «Գրականագիտություն» մասնագիտությամբ,
- Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:
Գիտական խորհրդի նիստ 28.03.2019թ.
Օրակարգ
- Համալսարանի կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին:
- Ճարտարապետություն մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի թեմայի ընտրությանը, կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին:
- Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
- Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
- Ընթացիկ հարցեր:
Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝
- «Գիտաարտադրական և փորձարարական կենտրոնը» վերանվանվեց «Փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոն»:
- Հաստատվեց «Ճարտարապետություն մասնագիտության բակալավրի ավարտական աշխատանքի թեմայի ընտրությանը, կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները» ներկայացնող փաստաթուղթը:
- Քննարկվեց դոցենտի գիտական կոչման հավակնորդի որակավորման գործը:
Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ՝
դոցենտի գիտական կոչում շնորհվեց.
- Մհեր Լևոնի Չերքեզյանին ՝ ԺԸ.00.01 «Ճարտարապետություն» մասնագիտությամբ:
- Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:
Գիտական խորհրդի նիստ 03.12.2018թ.
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերի քննարկման և հաստատման մասին:
- Դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
- Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
- Ընթացիկ հարցեր:
Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝
- Հաստատվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերը:
- Քննարկվեցին դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը:
Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ՝ դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց.
- Աշոտ Յուրիի Սաֆարյանին՝ ԺԸ.00.01 «Ճարտարապետություն» մասնագիտությամբ:
- Անի Հրաչյայի Աճառյանին՝ ԺԷ.00.00, «Արվեստագիտություն» մասնագիտությամբ:
- Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:
Գիտական խորհրդի նիստ 26.10.2018թ.
- Մագիստրատուրայի «Շինարարություն» և «Քաղաքային տնտեսություն» մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայված ուսումնական պլանների հաստատման մասին:
- Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
- Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
- Ընթացիկ հարցեր:
Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝
- Հաստատվեցին մագիստրատուրայի «Շինարարություն» և «Քաղաքային տնտեսություն» մասնագիտությունների կրթական ծրագրերի վերանայված ուսումնական պլանները:
- Քննարկվեցին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը:
Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով ՝ պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց.
- Պետրոս Վարդգեսի Համբարձումյանին՝ Ե.23.06 «Շինարարություն» մասնագիտությամբ:
դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝
- Սուրեն Վլադիմիրի Թովմասյանին՝ Ե.23.06, «Շինարարություն» մասնագիտությամբ:
- Ավետիք Արտավազդի Արզումանյանին՝ Ե.23.01, «Շինարարություն»:
- Սյուզաննա Յուրիի Ջիլավյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ:
- Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:
Գիտական խորհրդի նիստ 13.07.2018թ. Օրակարգ
- Համալսարանի 2018-2019 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների մեկ կրեդիտի արժեքը որոշելու մասին:
- Համալսարանի հաստիքացուցակում անվանափոխություններ կատարելու մասին:
- Դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
- Ընթացիկ հարցեր:
Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝
- Հաստատվեցին Համալսարանի 2018-2019 ուստարվա առկա և հեռակա ուսուցմամբ մասնագիտությունների մեկ կրեդիտի արժեքը:
- «Տեխնիկական շահագործման, սպասարկման և պահպանման բաժնի» ու «Գնումների բաժնի» անունները դրանց կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանեցնելու նպատակով որոշվեց՝
- «Տեխնիկական շահագործման, սպասարկման և պահպանման բաժինը» վերանվանել «Համալսարանի գույքի պահպանման, շահագործման բաժին»:
- «Գնումների բաժինը» վերանվանել «Տնտեսական բաժին»:
- Քննարկվեցին դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը:
Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝
- Արև Հարությունի Սամուելյանին ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ:
- Հայկ Արարատի Սարգսյանին Ե.23.02, «Շինարարություն» մասնագիտությամբ:
Գիտական խորհրդի նիստ 14.06.2018թ. Օրակարգ
- 2017-2018 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքների մասին:
- Դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
- ՀՀ բուհերի 2018-2019 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով համալսարանին հատկացված տեղերի բաշխումը ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի:
- Ընթացիկ հարցեր:
Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝
- Ներկայացվեցին և վերլուծվեցին 2017-2018 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքները և ատեստավորող հանձնաժողովների եզրակացությունները:
- Քննարկվեցին դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը: Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով.
դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝
- Արմինե Արծրունու Գևորգյանին Ե.23.03, «Շինարարություն» մասնագիտությամբ
- Մարիաննա Պողոսի Հակոբյանին Ե.23.03, «Շինարարություն» մասնագիտությամբ
- Վարդգես Պետրոսի Համբարձումյանին Ե.23.04, «Շինարարություն» մասնագիտությամբ
- Արթուր Գեորգիի Ավետիսյանին՝ Ե.23.03, «Շինարարություն» մասնագիտությամբ:
- Ըստ մասնագիտությունների կրթական ծրագրերի հաստատվեցին 2018-2019 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով համալսարանին հատկացված տեղերի բաշխումը:
Գիտական խորհրդի նիստ 17.04.2018թ. Օրակարգ
- Համալսարանի աշխատողների գիտական հետազոտությունների արդյունքների հրապարակումը «Scopus» և «Web of Science» համակարգերում ընդգրկված ամսագրերում խթանելու մասին:
- Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերի քննարկում և փակ գաղտնի քվեարկության անցկացում:
- Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ոսկե մեդալով պարգևատրելու մասին:
- Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
- Ընթացիկ հարցեր:
Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝
- Համալսարանի աշխատողների գիտական հետազոտությունների արդյունքների հրապարակումը «Scopus» և «Web of Science» համակարգերում ընդգրկված ամսագրերում խթանելու նպատակով սահմանվեց խրախուսման վճարի չափ 2018թ. հունվարի 1-ից հետո հրապարակված և սահմանված պահանջները բավարարող գիտական աշխատությունների հեղինակների համար:
- Քննարկվեցին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը: Կայացավ փակ գաղտնի քվեարկություն: Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով.
պրոֆեսորի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝
- Տիգրան Լեոնիդի Դադայանին՝ Ե.23.00, «Շինարարություն» մասնագիտությամբ
- Հայկ Երվանդի Այվազյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ
- Սարգիս Ռուբիկի Սարդարյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ
դոցենտի գիտական կոչում շնորհվեց հետևյալ անձանց՝
- Արշավիր Ալեքսանի Աղեկյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ
- Հրաչյա Վոլոդյայի Վարդանյանին՝ ԺԸ.00.01, «Ճարտարապետություն» մասնագիտությամբ:
- Հայաստանի պատմաճարտարապետական ժառանգության արժևորման և համալսարանի միջազգային կապերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը պարգևատրվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ոսկե մեդալով:
- Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:
Գիտական խորհրդի նիստ 23.02.2018թ. Օրակարգ
- 2017-2018 ուստարվա քննաշրջանի արդյունքների մասին:
- Համալսարանի հաստիքացուցակում անվանափոխություններ կատարելու մասին:
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերի քննարկման և հաստատման մասին:
- Ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների հաստատման մասին:
- Համալսարանի շախմատի հավաքականի անդամներին և մարզչին պարգևատրելու մասին:
- Ընթացիկ հարցեր:
Օրակարգային հարցերի որոշումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝
- Ներկայացվեց և վերլուծվեց 2017-2018 ուստարվա քննաշրջանի արդյունքները (ներառյալ առաջին լուծարքի տվյալները):
- «Ընդունելությունների» բաժնի անվանումը գործունեությանը համապատասխանեցնելու նպատակով այն վերանվանվեց «Դիմորդների ընդունելության» բաժին:
- Հաստատվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ներքին իրավական ակտերը:
- Հաստատվեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաները և գիտական ղեկավարները:
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի դասախոս, Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ, համալսարանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային գրոսմայստեր Լիլիթ Դավիթի Գալոյանը, Դիզայնի ֆակուլտետի ուսանող, միջազգային վարպետ Սիրանուշ Ռաֆայելի Ղուկասյանը և Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանող, միջազգային վարպետ Նարե Վանիկի Առաքելյանը Հայաստանի կանանց շախմատի բարձրագույն առաջնությունում ինչպես նաև այլ մրցաշարերում մշտապես բարձր արդյունքներ ցուցաբերելու համար պարգևատրվեցին «Ռաֆայել Վահանյան» արծաթե մեդալով: