ՄՈՒՀ–Ի ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՃՇՀԱՀ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ–ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԵՆ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ը
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների կողմից 2026/2027 ուսումնական տարում բուհում շարունակական կրթությունն ապահովող համապատասխան մասնագիտությունների ցանկը, տեղերի քանակը և ուսման վարձերը.
|
Դասիչ (ծածկագիր) |
Մասնագիտություն, Կրթական ծրագիր |
Առկա |
Հեռակա |
Ուսման վարձ (ՀՀ դրամ) |
|
|
Առկա |
Հեռակա |
||||
|
073201.00.6 |
Շինարարարական ճարտարագիտություն |
||||
|
073201.12.6 |
Շենքերի և կառուցվածքների մոդելավորում, նախագծում, շինարարություն |
2 |
20 |
750.000 |
600.000 |
|
073201.13.6 |
Ինժեներական համակարգերի մոդելավորում, նախագծում, կառավարում |
2 |
8 |
750.000 |
600.000 |
|
054301.00.6 |
Գեոմատիկա |
||||
|
054301.01.6 |
Գեոդեզիա և կադաստր |
2 |
8 |
750.000 |
600.000 |
|
071601.00.6 |
Տրանսպորտային համակարգեր |
||||
|
071601.05.6 |
Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր |
2 |
8 |
750.000 |
600.000 |
|
061101.00.6 |
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) |
||||
|
061101.01.6 |
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) |
2 |
14 |
801.000 |
640.800 |
|
061104.00.6 |
Տեղեկատվական համակարգեր |
||||
|
061104.01.6 |
Տեղեկատվական համակարգեր |
2 |
14 |
801.000 |
640.800 |
|
031101.00.6 |
Տնտեսագիտություն |
||||
|
031101.01.6 |
Տնտեսագիտություն |
2 |
16 |
750.000 |
600.000 |
|
101801.00.6 |
Սերվիս |
||||
|
101801.01.6 |
Սերվիս |
2 |
6 |
600.000 |
480.000 |
|
041301.00.6 |
Կառավարում |
||||
|
041301.03.6 |
Լոգիստիկա |
2 |
6 |
696.000 |
556.800 |
|
Ընդհանուր` |
18 |
100 |
— |
— |
|
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու համար կարող են դիմել` Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտները:
Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է`
Եթե հավակնորդի ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների (առարկայական տարբերություն է համարվում նախընտրածմասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն հավակնորդիկողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը) քանակը չի գերազանցում 8-ը, ապա՝
ա. մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում,
բ. 2014 թվականից սկսված ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում՝ երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ:
Հավակնորդների կրթությունը բուհերում կազմակերպվում է, վճարովի հիմունքներով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող հավակնորդի:
Պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհում կարող են ուսումը շարունակել միայն պետական կամ ոչ պետական հավատարմագրված ՄՄՈՒՀ-ների հավակնորդները: Հավակնորդը կամ ՄՄՈՒՀ-Ը փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչև տվյալ տարվա օգոստոսի 24-ը:
Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝
Եթե բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների թիվը գերազանցում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված տեղերի թիվը, ապա հանձնաժողովը հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցութային հիմունքով` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն՝
Մրցույթն անցկացվում է մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 15-ը։
Բուհի ռեկտորը հանձնաժողովի մրցույթի արդյունքների հիման վրա մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 18-ը տալիս է մրցույթով անցած ուսանողի ընդունման (կցագրման) հրաման, որին կցվում են առարկայական տարբերությունների ցանկը և դրանց հանձնման անհատական ժամանակացույցը: Առարկայական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը երեք ամիս է (յուրաքանչյուր առարկայի համար անհրաժեշտ է վճարել 25.000 ՀՀ դրամ): Մրցույթով անցած ուսանողները բուհ են ներկայացնում ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը:
Առարկայական տարբերությունները դրական հանձնելու դեպքում բուհի ռեկտորը երեք աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է ուսանողին, որից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն:
Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ.` 010-303-300: