(010) 303-300

Քոլեջից տեղափոխություն

ՄՄՈՒՀ–ի (միջին մասնագիտական ուսումնական հաստատություն) շրջանավարտների 2025-2026 ուսումնական տարվա ՃՇՀԱՀ ընդունելության դիմում–հայտերն ընդունվելու են հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 29-ը:

Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է

1. Եթե հավակնորդի ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, ապա՝

ա. մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում,

բ. 2014 թվականից սկսված ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում՝ երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ:

2. Հավակնորդների կրթությունը բուհերում կազմակերպվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններ ունեցող հավակնորդի:

Պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհում կարող են սույն կարգով ուսումը շարունակել միայն պետական կամ ոչ պետական հավատարմագրված ՄՄՈՒՀ-ների հավակնորդները: Հավակնորդը կամ ՄՄՈՒՀ-ը փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչև տվյալ տարվա օգոստոսի 29-ը:

Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝

1) դիմում` ուղղված ռեկտորին,

2) ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը,

3) արձանագրության պատճենը,

4) չորս լուսանկար (3×4 չափսի),

5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ, կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

6) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը),

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Եթե բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների թիվը գերազանցում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված տեղերի թիվը, ապա հանձնաժողովը հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցութային հիմունքով` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն՝

1) գերազանցության ավարտական փաստաթուղթ (գերազանցության դիպլոմ),

2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրում առավել բարձր միավորների հանրագումար,

3) պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ:

Մրցույթն անցկացվում է մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 15-ը։

Բուհի ռեկտորը հանձնաժողովի մրցույթի արդյունքների հիման վրա մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 19-ը տալիս է մրցույթով անցած ուսանողի ընդունման (կցագրման) հրաման, որին կցվում են առարկայական տարբերությունների ցանկը և դրանց հանձնման անհատական ժամանակացույցը: Առարկայական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը երեք ամիս է (յուրաքանչյուր առարկայի համար անհրաժեշտ է վճարել 25.000 ՀՀ դրամ): Մրցույթով անցած ուսանողները բուհ են ներկայացնում ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը:

Առարկայական տարբերությունները դրական հանձնելու դեպքում բուհի ռեկտորը 3 աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է ուսանողին, որից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն է ներկայացնում հաշվետվություն:

Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ.` 010-303-300 (933)։

Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարան միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների 2025/2026 ուսումնական տարում ԲՈՒՀ-ում շարունակական կրթությունը ապահովող համապատասխան մասնագիտույթունների ցանկը, տեղերի քանակը և ուսման վարձերը

Դասիչ (ծածկագիր)

Մասնագիտություն, Կրթական ծրագիր

Առկա

Հեռակա

Ուսման վարձ (ՀՀ դրամ)

Առկա

Հեռակա

021201.00.6

Դիզայն

6

36

 

 

021201.07.6

Արդյունաբերական դիզայն

2

12

681.000 ՀՀ դրամ

544.800 ՀՀ դրամ

021201.02.6

Գրաֆիկական դիզայն

2

6

681.000 ՀՀ դրամ

544.800 ՀՀ դրամ

021201.05.6

Միջավայրի դիզայն

2

18

681.000 ՀՀ դրամ

544.800 ՀՀ դրամ

073201.00.6

Շինարարարական ճարտարագիտություն

4

18

 

 

073201.12.6

Շենքերի և կառուցվածքների մոդելավորում, նախագծում, շինարարություն

2

12

750.000 ՀՀ դրամ

600.000 ՀՀ դրամ

073201.13.6

Ինժեներական համակարգերի մոդելավորում, նախագծում, կառավարում

2

6

750.000 ՀՀ դրամ

600.000 ՀՀ դրամ

054301.00.6

Գեոմատիկա

2

9

 

 

054301.01.6

Գեոդեզիա և կադաստր

2

9

750.000 ՀՀ դրամ

600.000 ՀՀ դրամ

061101.00.6

Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

2

10

 

 

061101.01.6

Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)

2

10

801.000 ՀՀ դրամ

640.800 ՀՀ դրամ

061104.00.6

Տեղեկատվական համակարգեր

2

10

 

 

061104.01.6

Տեղեկատվական համակարգեր

2

10

801.000 ՀՀ դրամ

640.800 ՀՀ դրամ

031101.00.6

Տնտեսագիտություն

2

10

 

 

031101.01.6

Տնտեսագիտություն

2

10

750.000 ՀՀ դրամ

600.000 ՀՀ դրամ

101801.00.6

Սերվիս

2

6

 

 

101801.01.6

Սերվիս

2

6

600.000 ՀՀ դրամ

480.000 ՀՀ դրամ

041301.00.6

Կառավարում

2

0

 

 

041301.03.6

Լոգիստիկա

2

0

696.000 ՀՀ դրամ

556.800 ՀՀ դրամ

ԸՆԴՀԱՆՈՒՐ

22

99