ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ

Հայաստանի Առաջին Հանրապետության և Խորհրդային Հայաստանի առաջին տարիներին ճարտարապետության, շինարարության և հարակից ոլորտներում նախագծային, շինարարական ու արտադրական կարողությունների ձևավորման ու կայացման,  մասնագիտական կադրերի պատրաստման և հայրենական գիտության զարգացման առաքելությունն իրենց վրա վերցրեցին արտերկրից, հատկապես Ռուսաստանից հրավիրված հայազգի մասնագետները: 

Այդ տարիներին գիտության նշված ոլորտներում շոշափելի ներդրումներ ունեցան տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Լևոն Մանուչարյանը (1890-1974),  տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստանի ԳԱ ակադեմիկոս, Վրաստանի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, սեյսմակայունության դինամիկ տեսության հիմնադիր Կիրյակ Զավրյանը (1891-1978), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Գուրգեն Օգանեզովը (1886-1983), պրոֆեսոր, Հալլեի համալսարանի շրջանավարտ, դպրոցական և բուհական 11 դասագրքի թարգմանիչ Արշակ Տոնոյանը (1888-1942), պրոֆեսոր, Մոսկավայի և Գյոթինգենի համալսարանների շրջանավարտ Հովհաննես Նավակատիկյանը (1888-1952), Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Հակոբյանը (1890-1971), պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Աշոտ Տեր-Մկրտչյանը (1891-1959) և այլոք:

1921 թվականին հիմնադրված Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետը մինչև 1930 թվականը շրջանավարտներ թողարկեց ինժեներ-ճարտարապետ, ինժեներ-հիդրոտեխնիկ, քաղաքացիական շինարարություն, ճանապարհների և հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարություն մասնագիտություններով: Այդ տարիների շրջանավարտներից հայրենական գիտության մեջ շոշափելի ներդրում ունեցան  գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, «Երկաթբետոնե կոնստրուկցիաներ» դասագրքի հեղինակ  Ռուբեն Հակոբյանը  (1900-1993), Ճարտարապետության դոկտոր, ՌԽՍԱՀ վաստակավոր ճարտարապետ, ԽՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր, հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված բազմաթիվ հետազոտությունների հեղինակ Հովհաննես Խալփախչյանը (1907-1996):   

 1930 թվականին  ձևավորված ՀԽՍՀ շինարարական ինստիտուտը, 1933 թվականից՝ պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը մինչև 1937 թվականը շրջանավարտներ թողարկեց ինժեներ-ճարտարապետ, ինժեներ-շինարար, ինժեներ-կոնստրուկտոր, քիմիատեխնոլոգիական, շինարարության էկոնոմիկա մասնագիտություններով:

Այդ տարիների շրջանավարտներից հայրենական գիտության ոլորտում շոշափելի ներդրում ունեցան տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Թորգոմ Խաչատրյանը  (1908-1980), տեխնիկական գիտությունների դոկտոր, դրամատուրգ, թարգմանիչ, բառարանագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ, Հայաստանում քարագիտության հիմնդիր Զավեն  Հացագործյանը (19111992),  տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ առաձգականության տեսության ոլորտում գիտական նոր մեթոդներ մշակած Օգսեն Սապոնջյանը (1908-1987), ճարտարապետության դոկտոր, արվեստի վաստակավոր գործիչ, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության երախտավոր Կոստանդին Հովհաննիսյանը (1910-1984), ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ճարտարապետության վերաբերյալ բազմաթիվ հետազոտությունների և դասագրքերի հեղինակ Վարազդատ Հարությունյանը (1909-2008),  ճարտարապետության դոկտոր, ՀԽՍՀ վաստակավոր շինարար, հայկական ճարտարապետական ժառանգությանը նվիրված  հետազոտությունների հեղինակ Տիրան Մարությանը (1911-2007),  ճարտարապետության թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, մի շարք հետազոտությունների, Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնման նախագծի և իրականացման հեղինակ Ալեքսանդր Սահինյանը (1910-1982),  ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, հանրապետության վաստակավոր շինարար, «Հասարակական շենքերի նախագծման հիմունքներ» դասագրքի և բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ Էդմոնդ Տիգրանյանը (1911-1994), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Գրիգորյանը (1913-1999):

1938-1950 թվականներին  շինարարական և հիդրոտեխնիկական ֆակուլտետներում շրջանավարտներ են թողարկվել արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ճարտարապետություն,  հիդրոտեխնիակական շինարարություն, ավտոճանապարհային շինարարություն, ջերմագազամատակարարում և օդափոխություն մասնագիտություններով:

Այդ տարիների շրջանավարտներից հայրենական գիտության զարգացման գործում  մեծ ներդրում ունեցան տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտական և ուսումնամեթոդական բազմաթիվ հրապակումների հեղինակ Վելիխան Վալեսյանը (1914-1977),   ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր,  հանրապետության վաստակավոր շինարար, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ավելի քան 60 գիտական հրապարակումների հեղինակ Արտաշես Մամիջանյանը (1910-1999),   ճարտարապետության թեկնածու, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր և Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ և Հայկական ՍՍՀ պետական մրցանակների դափնեկիր Ջիմ Թորոսյանը (1926-2014), ճարտարապետության դոկտոր, բազմաթիվ գիտական հրապարակումների և մենագրությունների հեղինակ Ստեփան Մնացականյանը (1917-1994), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Հանրապետության վաստակավոր ինժեներ, Հայաստանի ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ Հակոբ Բաբայանը (1923-2000), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 140 գիտական հրապարակումների հեղինակ, սեյսմոլոգ Բորիս  Կարապետյանը (1924-2019),  տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, տիեզերագնացության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր, անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսության հիմնադիր  Սերգեյ  Համբարձումյանը (1922-2018),  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ Գրողների միությանՀայաստանի նկարիչների միության,   միջազգային աստղագիտության միության անդամ,   ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գրիգոր  Գուրզադյանը (19222014),   տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, բարձր ճշգրիտ գեոդեզիական չափումների պրոբլեմային լաբորատորիայի հիմնադիր Ռաֆայել  Մովսիսյանը (19252002), ճարտարապետության թեկնածու, Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, ճարտարապետության և քաղաքաշինության վերաբերյալ գիտական աշխատանքների և ալբոմների հեղինակ Մարտին Միքայելյանը (1926-1997), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  Հանրապետության վաստակավոր ինժեներ, 40-ից ավելի գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ Գուրգեն Աբովյանը (1924-2000), փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս, փաստարկման տեսության հիմնադիր, ավելի քան 20 երկրներում հրատարակած 200-ից ավելի հոդվածների, 60-ից ավելի գրքերի հեղինակ Գևորգ Բրուտյանը (1926-2015),   տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  հանրապետության վաստակավոր ինժեներ, 75 գիտական և ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ Մարտունի Պողոսյանը (1926), տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր Գրիգոր Բաղրամյանը (1915-1995) :  

Հարկ է նշել, որ 1944 թվականին պոլիտեխնիկական ինստիտուտում կայացել է թեկնածուական թեզի անդրանիկ պաշտպանությունը՝ շինարարություն մասնագիտության գծով:

1951-1960 թվականներին ինստիտուտը շրջանավարտներ է թողարկել արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ճարտարապետություն, հիդրոտեխնիկական շինարարություն, ավտոմոբիլային ճանապարհներ, ջրամատակարարում և կոյուղի, ջերմագազամատակարարում մասնագիտություններով:

Այդ տարիների շրջանավարտներից  գիտության ոլորտում նշանակալի ձեռքբերումներ արձանագրեցին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 110  գիտական հրապարակումների հեղինակ Մեսրոպ Զադոյանը (1930-2004),  տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,    Հայաստանի ճարտարագիտական և տեխնոլոգիական ակադեմիաների ակադեմիկոս,   գիտական հարապարակումների, գյուտերի, պատենտների, շինարարակն նորմերի հեղինակ Թեմուր Մարգարյանը (1935-2020), ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, վաստակավոր ճարտարապետ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Ճարտ. միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Եվրոպայի մշակույթի ընկերության, լանդշաֆտային ճարտարապետների միջազգային դաշնության, Ռուսաստանի և Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիաների արտասահմանյան անդամ, ավելի քան 150 հոդվածների, գրքերի և մենագրությունների հեղինակ Արծվին Գրիգորյանը (1935-2012),  ճարտարապետության    դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, գիտության վաստակավոր գործիչ, ՀՃԱ ակադեմիայի իսկական անդամ, Յուրի Սաֆարյանը (1937), ճարտարապետության դոկտոր, ճարտարագիտական ակադեմիայի անդամ, 100-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ Մուրադ Հասրաթյանը (1935),  ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, խորհրդահայ ճարտարապետության վերաբերյալ գիտական հրապարակումների և գրքերի հեղինակ Լորետա Դոլուխանյանը (1937),   ճարտարապետության    դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի անդամ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ճարտարապետների միությունների մրցանակակիր, բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ Գարրի Ռաշիդյանը (1933-2016),  ճարտարապետության    դոկտոր, պրոֆեսոր, Հայաստամի ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Կարապետյանը (1930-2003),  ճարտարապետության    դոկտոր, պրոֆեսոր, բազմաթիվ հոդվածների և մենագրությունների հեղինակ Արշավիր Թորամանյանը (1927-2009), արձանագրեցին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  Կալիֆորնիայի Պոմինայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ մաթեմատիկոսների միության անդամ Ստեփան Զարգարյանը (1937), տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ՌԴ ջրատնտեսական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Զավեն Տեր-Մարտիրոսյանը (1937),  տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Ալբերտ Ասիրյանը(1933),    տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, միջազգային ինժեներական ակադեմիայի անդամ, շուրջ 160 գիատական հոդվածների, 19 գյուտի, մենագրությունների և շինարարական նորմերի հեղինակ Կառլեն Քարամյանը (1933), տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, 200-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ Վրույր Սարգսյանը (1935),  

1961-1970 թվականներին, ի լրումն նախորդ տարիներին թողարկվող մասնագիտությունների, բացվել են շինարական կոնստրուկցիաներ և շինվածքներ, շինարարության էկոնոմիկա և կազմակերպում մասնագիտությունները:

Այդ տարիների շրջանավարտներից գիտության ոլորտում նշանակալի ներդրում են ունեցել տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, հիդրոդինամիկ հարթաչափման տեսության, բազմաթիվ գիտական հրապարակումների, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակԱրկադի  Բարխուդարյանը (1940-2020), Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ, հայ ճարտարապետության պատմության և տեսության վերաբերյալ 120-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ Գառնիկ Շախկյանը (1937-2018),  տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր,  ջերմագազամատակարարման համակարգերի օպտիմալացման համալիր վերլուծության գիտական հիմունքների,   ավելի քան 150  գիտական հրապարակումների, 16  գյուտերի և պատենտների հեղինակ Զոհրաբ Մելիքյանը (1940-2020), տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, ավելի քան 70 գիտական հրապարակումների հեղինակ Վլադիմիր Համբարձումյանը (1945), տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս, շուրջ 160 գիտական հրապարակումների, 19 գյուտերի հեղինակ Վարդգես Գրիգորյանը (1933), տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր,  Հայաստանի ինժեներական ակադեմիայի  անդամ, Նյու Յորքի ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Մելքումյանը (1941),  տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, ավելի քան 90 գիտական հրապարակումների հեղինակ Նիկոլայ Սարգսյանը (1937),  տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, ավելի քան 60 գիտական հրապարակումների, 6 գրքերի, 6 գյուտերի հեղինակ Պետրոս Տեր-Պետրոսյանը (1941-201),  տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսորներ Ռազմիկ Փետեոտյանը (1942-2020),  Ալբերտ Մարգարյանը (1939), Յուրի Գասպարյանը (1937), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գևորգյանը (1940), տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, շուրջ 160 գիտական աշխատությունների՝ հոդվածների, պատենտների, ձեռնարկների և մեթոդական ցուցումների հեղինակ  Ռոբերտ Ազոյանը (1938), տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, գիտական հրապարակումների և բոջհական դասագրքի հեղինակ Վիլիկ Սարգսյանը (1938),

1971-1989 թվականներին շրջանավարտներ թողարկվեցին Ճարտարապետություն, քաղաքաշինություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարություն, շինարարական կոնստրուկցիաների և շինվածքների արտադրություն, շինարարության էկոնոմիկա և կազնակերպում, Գետային կառուցվածքների և հիդրոէլեկտրակայանների հիդրոտեխնիակական շինարարություն, Ջերմագազամատակարարում և օդափոխություն, Ջրամատակարարում և կոյուղի, Ավտոմոբիլային ճանապարհներ, կամուրջներ և թունելներ մասնագիտություններով:

Գիտության ոլորտում այդ տարիների շրջանավարտներից աչքի են ընկել տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր շինարար Սերգեյ Համաբարձումյանը (1952), տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, 200-ից ավելի գիտական հրապարակումների, այդ թվում 5 մենագրության հեղինակ Հովհաննես Թոքմաջյանը(1956), Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, 4 մենագրության և 230-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ Դավիթ Քերթմենջյանը (1952), Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Վարդանյանը (1945-1977), Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, 80-ից ավելի գիտական հրապարակումների և մենագրության հեղինակ Արսեն Առուստամյանը (1948), Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի նկարիչների, դիզայներների և ժուռնալիստների միությունների և ասոցիացիաների անդամ, 255 գիտական հրապարակումների, այդ թվում՝ 10 մենագրության հեղինակ Աշոտ Գրիգորյանը (1948), Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, հայկական ճարտարապետության վերաբերյալ100-ից ավելի գիտական հրապարակումների  հեղինակ Մարիետա Գասպարյանը (1952), Ճարտարապետության դոկտոր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի իսկական անդամ, բազմաթիվ գիտական և մասնագիտական հրապարակումների, 2 ուսումնամեթոդական ձեռնարկի և մենագրության հեղինակ Սարգիս Թովմասյանը (1950), տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր,  Հայաստանի վաստակավոր շինարար Գագիկ Գալստյանը (1952),  տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, 110 գիտական հրապարակումների, այդ թվում՝ 5 մեթոդական ձեռնարկի և մենագրության հեղինակ Մարիա Բադալյանը (1961), տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսորներ  Գագիկ Բադեյանը (1952),   Էմիլ Խաչատրյանը (1948),  Սարգիս Նուրիջանյանը (1949):

 1989 թվականին կազմավորված Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի, 2004 թվականից՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, 2014 թվականից՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտներից գիտության ոլորտում իրենց ավանդ են բերել Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր,  50-ից ավելի գիտական  հրապարակումների  հեղինակ Լյուբա Կիրակոսյանը (1961), տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, ավելի քան 30 գիտական հրապարակումների, 6 ուսումնամեթոդական ձեռնարկի  հեղինակ Տիգրան Դադայանը  (1973), տեխնիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր, շուրջ 30 գիտական հրապարակումների, 2 մեթոդական ձեռնարկի և 2 դասագրքի հեղինակ Եղիազար Վարդանյանը  (1979), Ճարտարապետության դոկտոր, դոցենտ, շուրջ 50  գիտական  հրապարակումների  հեղինակ Կարեն Ազատյանը (1977):

 1,046 просмотров всего,  6 просмотров сегодня