Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

ՏՐՎԵՑԻՆ ՄԵՏՐՈՅԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ՔԱՐՏԵՐԸ

Ուսանողական խորհրդի հերթական նիստի ընթացքում՝ Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանի կողմից տրվեցին «Սոցիալապես անապահով և հասարակայնապես ակտիվ ուսանողների` մետրոյից անվճար երթևեկելու» քարտերը՝ ապահովելով ծրագրի շարունակական ընթացքը։ Մշտապես լինելով ուսանողների կողքին, կիսելով նրանց մտահոգություններն ու լուծման ուղիներ փնտրելով՝ Ուսանողական խորհուրդը 2013թ-ին ձեռնամուխ եղավ մի նախաձեռնության, որը միտված էր թեթևացնել սոցիալապես անապահով ուսանողների ֆինանսական խնդիրները և խրախուսել համալսարանական ակտիվ կյանքով ապրող ու գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին:

Հիշեցնենք, որ Ուսանողական խորհրդի այս ծրագիրը 2015 թ-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայկյան» մրցանակաբաշխությանը հաղթող է ճանաչվել «Լավագույն ինքնատիպ նախագիծ» անվանակարգում:

423  Ընդամենը Դիտված, 4 Դիտվել է այսօր

06.11.18

424  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր