ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Քարամյան Անահիտ Սերգեյի

Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը` 19.09.1948

Էլ. փոստը`     anarchitect@mail.ru

Կրթություն և վերապատրաստում

  • 1966-1971թթ.  Երևանի Պոլիտեխնիկական  ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետ:
  • 2005-2007 թթ. ԵՃՇՊՀ ասպիրանտուրա:
  • 2007թ. Ճարտարապետության թեկնածու:
  • 2008թ. ՃՆՃՄԴ ամբիոնի դոցենտ:
  • 2015թ. Միջազգային մրցանակի դափնեկիր:
  • 2016թ. Ճարտարապետւթյան պրոֆեսոր:

Աշխատանքային գործունեություն

  • 1971-1974թթ. Մոսկվայի «Մոսգիպրոբում» և «Աերոպրոյեկտ» նախագծային ինստիտուտներ, գլխավոր մասնագետ:
  • 1976-1985թթ. «Երևաննախագիծ» ինստիտուտի N 6 ճարտարապետական արվեստանոցի գլխավոր մասնագետ:
  • 1976թ. ՀՀ ճարտարապետների միության անդամ:
  • 1985-2005թթ. «Պետշին», հետագայում ՀՀ Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական վարչության գլխավոր մասնագետ:
  • 2004թ. ԵՃՇՊՀ Ճարտարապետական նախագծման ամբիոնի դասախոս:
  • 2008թ. ԵՃՇՊՀ Ճարտարապետական նախագծման ամբիոնի դոցենտ:
  • 2016թ. ՃՇՀԱՀ Ճարտարապետական նախագծման և Ճարտարապետական դիզայնի ամբիոնի պրոֆեսոր:
  • 2005թ. ԵՃՇՊՀ գիտահետազոտական սեկտորի գիտաշխատող:

Գիտական ուղղվածություն

  • Բնակելի և հասարակական շենքերի նախագծում, լանդշաֆտի   ճարտարապետություն, տարածքների տարածական կազմակերպում, դիզայն, ճարտարապետական նախագծերի փորձաքննություն, ՀՀ բնակավայրերի գլխավոր հատակագծեր: Տարածական միջավայրի ճարտարապետական, դիզայներական կազմակերպման, զարգացման խնդիրներ:

Մասնակցությունը ծրագրերին և  գիտահետազոտական աշխատանքներին

  • 1972-1974թթ. Խաբարովսկի օդանավակայանի, Սիմֆերոպոլի պրոֆիլակտորիայի, իրականացված նախագծերի հեղինակային խմբի անդամ:
  • 1975-1990թթ. Մանկական պոլիկլինիկա, Երևանում քաղաքային զբոսայգի,  «Մանկական երկաթուղու» զբուսայգու վերակառուցման նախագիծ, Բարեկամություն – Օրբելի փողոցների և Հրազդանի ձոր – Կիևյան կամուրջ հատվածի ճարտարապետական կազմակերպման  նախագիծ:
  • 1990-2007թթ. Իրականացված մենատներ, օֆիսներ, հասարակական, սպասարկման օբյեկտներ, ակումբ, Ապարան, Վայք, Ծաղկահովիտ, Արենի, Տաթև համայնքների գլխավոր հատակագծերի մշակման հեղինակային խմբի անդամ,
  • 2004-2005թթ. «Հայաստանի Հանրապետության լեռնային և բարձր լեռնային     տարածաշրջանների կայուն զարգացման ռազմավարության» մշակման պետական ծրագրի հեղինակային խմբի անդամ:
  • 2006-2007թթ. Մասնակցություն ԵՐՃՇՊՀ-ում իրականացվող «ՀՀ փոքր և միջին  բնակավայրերի քաղաքաշինական զարգացման ռազմավարական ուղղությունների մշակման» ծրագրին,
  • 2006-2016 թթ. ՀԳՇՆ նախագծային ինստիտուտում մշակված տասնյակ  հանայնքների գլծավոր հատակագծերի, մենատների հեղինակ:
  • 2007թ. Տաթև համայնքի գլխավոր հատակագծի կազմում Որոտանի կիրճով անցնող «Տաթևի ճոպանուղու»  հայեցակարգի հեղինակ:
  • 2009-2013թթ. Առաջին կարգի մրցանակ  «Տաթևի ճոպանուղու» համար:  ՀՀ դպրոցների մոդեռնիզացման ծրագրի շրջանակներում ՀԳՇՆ    նախագծային ինստիտուտում մշակված բազմաթիվ դպրոցների հեղինակ:
  • 2013-2016թթ. Մերձմոսկովյան հանգստի գոտում մենատների, հանգստի և ձիասպորտի  համալիրի համահեղինակ:
  • 2013-2015թթ. Ծաղկաձորում, Երևանում և այլ բնայավայրերում մենատների, Ջերմուկում Օլիմպիա հյուրանոցի ինտերիերների նախագծեր:

Տպագրված աշխատանքներ

  • 25 մեթոդական և գիտական հրապարակումներ:

Լեզուների իմացություն

  • Հայերեն` գերազանց,
  • Ռուսերեն`գերազանց,
  • Ֆրանսերեն` բավ:

Վերջին հրապարակումներ

  1. Ռ. Փետեվոտյան, Ա. Քարամյան, Ռ. Ներսիսյան, Գ. Մադաթյան, «Դանդաղ գործողության ֆիլտրերի ռեգեներացման մեքենայացումը» ՃՇՀԱՀ տեղեկագիր, Երևան 2014թ., N 4 (42), էջ 22-25:
  2. Ա. Քարամյան, Ա Հակոբյան, «Բնական ժառանգությունը որպես գյուղական բնակավայրի ճարտարապետաքաղաքաշինական զարգացման գործոն», ՃՇՀԱՀ տեղեկագիր, Երևան 2014թ,. N 3(54) էջ 97-104:
  3. Ա. Քարամյան, «Տեսողական և հոգեբանական ընկալման նշանակությունը ճարտարապետական տարածական միջավայրում»,  ՃՇՀԱՀ տեղեկագիր, Երևան 2015թ. N 1 (56) էջ 52-55:
  4. Ա. Քարամյան, «Լեռնային գոտու ճարտարապետական կազմակերպման գործընթացում տուրիզմի զարգացման նշանակությունը»,  ՃՇՀԱՀ տեղեկագիր, Երևան 2015թ. N 1 (56) էջ 56-61:

 2,174 просмотров всего,  2 просмотров сегодня