ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Դանիելյան Սամվել Սայիկի

Ճարտարապետության թեկնածու, դոցենտ

Ծննդյան թիվը, ամիսը, ամսաթիվը`10.08.1951

Էլ. փոստը` danielyan-samvel@list.ru

Կրթություն և վերապատրաստում

  • 1968-1974թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, ճարտարապետության բաժին:
  • 1988թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն Մոսկվայի ճարտարապետության տեսության և պատմության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտական խորհրդում:

Աշխատանքային գործունեություն

  • 1974 թ.առ այսօր ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ Երևանի պոլիտեխնիկական և հետագայում Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի քաղաքացիական և արդյունաբերական շենքերի ճարտարապետության, ճարտարապետական նախագծման ամբիոններում:
  • 1990-96 թթ. ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ:
  • 1996 թ. Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ:
  • 1998-2000 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ:
  • 2000-2003 թթ. ճարտարապետության ֆակուլտետի դեկան: Միաժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու:
  • 2003-2004 թթ. Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ:
  • 2004-2011 թթ. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ:
  • 2012-2014 թթ. «Գլենդել Հիլզ» ՍՊԸ գլխավոր ճարտարապետ:
  • 2015 թ. առ այսօր «Սամվել Դանիելյան» ճարտարապետական արվեստանոցի ղեկավար:

Գիտական ուղղվածություն

  • Քաղաքաշինություն, բնակելի և հասարակական շենքերի նախագծում, քաղաքային տնտեսության զարգացման ոլորտներում քաղաքաշինական և ճարտարապետական գործընթացների կազմակերպում և կառավարում, ճարտարապետական կրթության հիմնահարցեր և կազմակերպում, ճարտարապետական լուսաբանություն և լուսատեխնիկա  առարկայական դասընթացի և համապատասխան լաբորատորիայի ստեղծում:

Մասնակցությունը ծրագրերին և  գիտահետազոտական աշխատանքներին

  • 2005թ. Համահեղինակ (ղեկավարության կազմում) Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի «Նորագյուղ» թաղամասի տարածքում □Երևանի բերդ□ միջազգային գործարարական, հասարակական և մշակութային բազմաֆունկցիոնալ համալիրի (2007թ.), Երևանի «Մարս» գործարանին (2007թ.) և Տիչինայի փողոցին (2006թ.) հատող տարածքներում համաքաղաքային նշանակության կենտրոնների գոտիավորման նախագծերի:
  • Անմիջական համակարգման ներքո մշակվել են Երևանի Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Հին Նորք վարչական շրջանների գոտիավորման նախագծերը:
  • Հեղինակ բազմաբնակարան և անհատական բնակելի տների, հասարակական և բազմաֆունկցիոնալ նշանակության կառույցների:
  • 2007թ.Երևանի քաղաքապետարանի պատվոգիր:
  • 2009թ.Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ:
  • 2012-14թթ.Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծ (բնակելի և հասարակական նշանակության կառույցների մշակմամբ):
  • 2015-16թթ.Երևանի «Կոնդ» թաղամասում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագիծ:

Տպագրված աշխատանքներ

  • Ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն, գիտական հոդվածներ, գիտատեխնիկական հաշվետվություններ, հեղինակային իրավունք, Երևան քաղաքի ճարտարապետության և քաղաքաշինության արդի խնդիրներին նվիրված բազմաթիվ ռադիո և հեռուստաելույթներ:

Լեզուների իմացություն

Հայերեն` գերազանց, Ռուսերեն`գերազանց, Ֆրաներեն` բավ:

Վերջին հրապարակումներ

 1,800 просмотров всего,  2 просмотров сегодня