(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Օդի կոնդիցիոնացում

Օդի կոնդիցիոնացման բազային դասընթացը նախատեսված է տվյալ ոլորտում աշխատող մասնագետների համար: Օդի կոնդիցիոնացման համակարգերի ճշգրիտ նախագծման համար անհրաժեշտ է հասկանալ օդի ջերմախոնավային մշակման տարբեր գործընթացները ,  տիրապետել I-d դիագրամի վրա պրոցեսների կառուցման հմտություններին։ Կարևոր է նաև գիտելիքների ձեռքբերումը  ուղղահոս, մեկ կամ երկու վերաշրջանառությամբ համակարգերի նախագծման հիմունքների  և առանձնահատկությունների վերաբերյալ։

30.000

Տևողությունը՝ 12 ժամ

Ձևաչափը՝ առկա

Սկիզբը՝  

ՆԿԱՐԱԳԻՐ

Օդի կոնդիցիոնացման բազային դասընթացը նախատեսված է տվյալ ոլորտում աշխատող մասնագետների համար: Օդի կոնդիցիոնացման համակարգերի ճշգրիտ նախագծման համար անհրաժեշտ է հասկանալ օդի ջերմախոնավային մշակման տարբեր գործընթացները ,  տիրապետել I-d դիագրամի վրա պրոցեսների կառուցման հմտություններին։ Կարևոր է նաև գիտելիքների ձեռքբերումը  ուղղահոս, մեկ կամ երկու վերաշրջանառությամբ համակարգերի նախագծման հիմունքների  և առանձնահատկությունների վերաբերյալ։

 Դասընթացը նախատեսված է`

  • Ջերմագազամատակարարման և օդափոխության ոլորտի մասնագետների վերապատրաստման համար:

Նախապայմաններ

Բազային մասնագիտական գիտելիքներ

Ծրագիր

Թեմա 1 — Խոնավ օդի I-d դիագ­րամ: Օդի վի­ճա­կի փո­­փոխ­­ման պրո­ցեսների պատ­­կերումը խո­նավ օդի I-d դիագրամի վրա  — 2 ժամ:

Թեմա 2 — Օդի ջերմախոնավային մշակման պրոցեսի ճա­ռա­­գայթ I-d դիագ­­­րամում: Օդի ջերմախո­նա­վա­յին մշակ­­ման հնարավոր պրո­­­ցեսների դասա­կար­գումը և պատ­կերումը I-d դիագրա­մում ըստ նրանց ճա­ռա­գայթ­ների արժեքների: Ցողի կետ, թաց ջեր­մա­չա­փի ջերմաստիճան: — 2 ժամ:

Թեմա 3 — Օդի կոնդիցիոնացման համակարգերի դա­սա­կար­գումը: Օդի կոնդիցիոնացման ուղղահոս համա­կարգ, հաշ­­վարկի և նախագծման հի­­մունք­ները: Առա­վե­լու­թյուն­­­ներն ու թերու­թյուն­ները: Օդի կոնդիցիոնացման ուղղա­հոս համակարգ: Աշխա­­տան­քը ամա­ռային և ձմեռա­յին ռե­ժիմ­նե­­­րում: Դրանց հաշ­­վարկ­ման սկզբունքները: — 2 ժամ

Թեմա 4 — Օդի մեկ վերաշրջա­նա­ռու­թյամբ կոն­դի­ցիո­­նաց­­ման հա­մա­կարգ, հաշ­վար­կի և նա­խագծ­ման հի­մունք­­ները: Առա­վելու­թյուններն ու թերություն­նե­րը: Օդի առաջին և եկրորդ վերաշրջանառու­թյամբ կոն­դի­ցիո­­նաց­­ման հա­մա­կարգի ամա­ռային և ձմեռա­յին ռեժիմ­ների մշակումը: — 2 ժամ

Թեմա  5- Օդի երկու վերաշրջանառությամբ կոնդի­ցիո­նաց­­ման հա­մա­կարգ, հաշ­վար­­­կի և նա­խագծ­ման հի­մունք­ները: Առավե­լու­թյուններն ու թերու­­թյուն­նե­րը: — 2 ժամ

Թեմա 6 — Օդի չորացումը սորբ­ցիոն պրոցեսներով: Ադ­սոր­­բենտ և աբ­սոր­բենտ: Օդի սորբցիոն չորաց­ման սար­­քավորում­ներ: Սորբ­­ցիոն չորացման պրո­ցե­սի ջեր­մային և կոնստրուկ­տիվ հաշ­վարկները: — 2 ժամ 

Դասընթացի վերջնարդյունքները

Դասընթացի ավարտին ունկնդիրը ունակ կլինի.

  • բացատրել խոնավ օդի I-d դիագրամը և դրա վրա պատկերված օդի մշակ­ման պրոցեսները,
  • առաջարկել oդի կոնդիցիոնացման համակարգում իրա­կա­նաց­­վող օդի մշակման տարբեր տիպի պրոցեսներ և կա­ռուց­ման մեթոդներ,
  • ընտրել oդի կոնդիցիոնացման համակարգի առանձին հան­գույց­ները և սար­քա­վո­րում­ները,
  • հիմնավորել oդի կոնդիցիոնացման համակարգերի սխե­մա­ները,
  • բացատրել տեղական, կենտրոնական, կենտրոնատեղական օդի կոնդիցիոներ­ների կառուցվածքը, աշխատանքի սկզբուն­քը,
  • նախագծել օդի կոնդիցիոնացման համակարգ, ըստ կոնդիցիոնացվող օբյեկտի առանձ­նահատկությունների,
  • հիմնավորել օդի մշակման համակարգերի նպատակահար­մար լուծումները:

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան I-d դիագրամի վրա կառուցել օդի ջերմախոնավային մշակման տարբեր պրոցեսներ:

ՃԱՆԱՉՈՒՄ

Դասընթացի ավարտին կշնորհվի ՃՇՀԱՀ հավաստագիր:

ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԸ

Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ,տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Էգնատոսյան

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով, իսկ  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները՝ 10% զեղչով։

Լրացուցիչ հարցերի դեպքում գրել innesc@nuaca.am էլ. փոատի հասցեին  կամ զանգահարել 010 303 300(6-51)  հեռախոսահամարով