ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Կրթվել, աշխատել, գումար վաստակել, հաշվել, ծախսել, խնայել…
Այս տրամաբանական շղթայով է կառուցվում յուրաքանչյուրի կյանքը, հետևաբար շղթայի դասակարգումը չխախտելու համար պետք է սկսել որակյալ կրթությունից և մասնագիտության ճիշտ ընտրությունից: Տնտեսագիտությունն այսօր համարվում է պահանջված, շահավետ ու, նաև նորաձև մասնագիտություններից մեկը: Ուսումնասիրելով նրա տարաբնույթ ճյուղերը, մասնագիտացումներն ու աշխատանքային բնագավառները՝ ես՝ որպես դիմորդ որոշեցի ընտրել հենց տնտեսագետի մասնագիտությունը: Իսկ որտե՞ղ սովորել. միանշանակ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում:
Այստեղ պատրաստում են մասնագետներ Հաշվապահական հաշվառում, Բնօգտագործման տնտեսագիտություն և Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում տարբեր ճյուղերում մասնագիտություններով: Այդ ճյուղերն են՝ շինարարություն, քաղաքային տնտեսություն, բնակարանային և կոմունալ ծառայություններ, տրանսպորտ: Այդպիսի ճյուղային ուղղվածությամբ տնտեսագետները ներկայումս մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում:
Այս ամենը հաշվի առնելով՝ ես կդառնամ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող, կավարտեմ այն՝ որպես բարձրակարգ տնտեսագետ և կաշխատեմ, օրինակ, բանկերում, ֆինանասական կազմակերպություններում կամ մասնավոր սեկտորի տարբեր ձեռնարկություններում, որոնք զբաղվում են ապրանքների արտադրությամբ,
կառուցվածքների և շինարարությունների կատարմամբ, բեռների և ուղևորների փոխադրմամբ, երթևեկության անվտանգության կազմակերպմամբ, քաղաքական և բնապահպանական օբյեկտների գազամատակարարման,
օդափոխության, ջրամատակարման և ջրահեռացման համակարգերով: Իսկ շինարարական ծախսերի և եկամուտների նախահաշիվ՝ սմետա կազմող մասնագետները ոչ միայն մեծ պահանջարկ ունեն, այլ նաև բարձր վարձատրվում են: