Ջերմագազամատակարարում և օդափոխություն (ՋԳՄՕ) մասնագիտությունը զբաղվում է շենքերի և շինությունների ջերմամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, կաթսայական կայանքների և կլիմատեխնիկական այլ համակարգերի նախագծման, կառավարման և շահագործման հարցերով։ Մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում և արտերկրում: ՋԳՄՕ մասնագետի զբաղվածության շրջանակը շատ լայն է ու բազմաբնույթ՝ արտադրություն, շինարարություն, նախագծում, գիտահետազոտական գործունեություն: ՋԳՄՕ մասնագետները ներգրավված են նաև շենքերի էներգախնայողության և ինժեներական համակարգերի էներգաարդյունավետության, այլընտրանքային էներգիայի օգտահանման ասպարեզում։ |
Մասնագիտության շրջանավարտներն այսօր գիտության և արտադրության ճանաչված կազմակերպիչներ են, բարձրակարգ ճարտարագետներ: ՋԳՄՕ ամբիոնը hանրապետությունում միակն է, որը բարձրագույն մասնագիտական կրթություն է ապահովում երկրի տնտեսության կարևոր ճյուղերի՝ գազամատակարարման, ջերմամատակարարման, ջեռուցման, օդափոխության, կլիմատեխնիկայի ոլորտում, նախապատրաստում՝ ժամանակակից աշխատաշուկային համապատասխան մասնագետներ։ |