(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ, գծային տնտեսություն

Երկաթուղային ուղիները, յուրաքանչյուր երկրի տնտեսության արյունատար անոթներն են, որոնք մեծապես որոշում են տնտեսության տարբեր ոլորտների արդյունավետ համագործակցության աստիճանը: Տրանսպորտային ոլորտի մասնագետների խնդիրն է ապահովել առավել արդյունավետ ուղևորա-բեռնափոխադրումներ՝ ներդրումների օպտիմալ ծավալների սահմաններում: 

Երկաթուղային ուղիների պատշաճ գործունեության կարևոր պայմաններից է նրանցում հաճախ հանդիպող ենթակառուցվածքների՝ կամուրջների, ուղեանցների, էստակադների, թունելների ճշգրիտ նախագծումը, կառուցումը և պահպանումը:  Հայաստանի Հանրապետության տարածքը, լինելով հիմնականում լեռնային, պահանջում է մեծ քանակով տրանսպորտային ենթակառուցվածքների իրականացում: Դա մեծ պատասխանատվություն է դնում տրանսպորտային ճարտարագետների վրա, դարձնելով նրանց երկրի տնտեսության զարգացման կարևոր օղակներ:

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն արդեն ավելի, քան յոթ տասնամյակ կրթում և պատրաստում է տրանսպորտային կամ  հաղորդակցության ուղիների  ճարտարագետներ, ովքեր նախագծում և կառուցում են մեր երկրի տրանսպորտային ոլորտի կարևորագույն շինությունները՝ ցանկացած ժամանակաշրջանի պահանջներին  համապատասխան:

Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ, գծային տնտեսություն ոլորտի, մեր համալսարանն ավարտած մասնագետները, ներկայումս հաջողությամբ աշխատում են ինչպես մեր երկրում՝ կրելով ոլորտի գոյատևման հիմնական պատասխանատվությունը, այնպես էլ բազմաթիվ արտասահմանյան երկրներում՝ ցուցաբերելով անհրաժեշտ մասնագիտական որակներ: