(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ջիմ Թորոսյանի անվան կոմպոզիցիայի արվեստանոց

Ջիմ Թորոսյանի անվան կոմպոզիցիայի արվեստանոցը նախատեսված է գործնական, նախագծային պարապմունքների իրականացման, ինչպես նաև դասախոսությունների վարման համար: Արվեստանոցը հագեցած է ակադեմիկոս Ջիմ Թորոսյանի ստեղծագործությունների լուսանկարներով, որտեղ ձևավորված է ճարտարապետական նախագծման համար անհրաժեշտ մթնոլորտ և ուսանողների հետ լիարժեք և համապարփակ աշխատելու պայմաններ: Այստեղ ուսանողների ստեղծագործական և նախագծաին հմտությունների բացահայտումն ու զարգացումը մշակվում է փորձառու պրոֆեսորադասախոսական կազմի անմիջական ղեկավարության, հսկողության և օգնության միջոցով: