(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ճարտարապետական նախագծման արվեստանոց

Ճարտարապետական նախագծման արվեստանոցը ստեղծվել է համալսարանի ղեկավարության ջանքերով, 2016թ., համալսարանի 95-ամյակի կապակցությամբ: Այս արվեստանոց-ստուդիան ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում մեծ համբավ է ձեռք բերել շնորհիվ ազատ և ստեղծագործ մթնոլորտի: Նորագույն սարքավորումներով հագեցած, ժամանակակից նախագծման ճարտարապետական ​​արվեստանոցը հիանալի ստեղծագործական հարթակ է մասնագիտական ​​համագործակցության, ստեղծագործական որոնման, հաղորդակցության և ուսուցման մթնոլորտի ձևավորման համար: Այստեղ ուսանողների և դասավանդողների միջև հարաբերությունները գործընկերային են, անմիջական և անկաշկանդ: Ուսանողները վայելում են ստեղծագործական կյանքի բերկրանքն ու ողջ հմայքը, որը հագեցած է ճարտարապետական ազատ փիլիսոփայությամբ, բազմազան հետազոտական և նախագծային քննարկումներով, հայեցակարգերի ազատ մտածողության դրսևորումներով: Այս ամենը համեմված է ուսանողական կյանքին բնորոշ ռոմանտիզմով, հումորով, ստեղծագործական որոնումներով: Արվեստանոցի հիմնական գործառույթներն են՝

  • գործնական պարապմունքների իրականացում,
  • ուսանողների հետ խորհրդվատվությունների կանոնավոր անցկացում,
  • նախագծային աշխատանքների կազմակերպում,
  • ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության կազմակերպում,
  • պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական բեռնվածքի պատրաստում,
  • կոլեկտիվ նախագծային և հետազոտական աշխատանքների խթանում:

Արվեստանոցում ապահովված են՝

  • նախագծային աշխատանքների կատարման համար նախատեսված հարմարավետ կահավորում,
  • համակարգիչների առկայություն և տպագրության հնարավորություն,
  • էլեկտրոնային ցուցադրության արդի միջոցներ,
  • ինտերնետի հասանելիություն,
  • խոհանոցային անկյուն: