(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Էներգաարդյունավետության լաբորատորիա

Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնին կից Էներգաարդյունավետության լաբորատորիայում տեղակայված  համակարգերը և սարքերը  ունեն կարևոր ուսուցողական-ցուցադրական նշանակություն։ Լաբորատորիայում  ներդրված ջեռուցման, հովացման համակարգերը  գտնվում են լիարժեք աշխատանքային ռեժիմում: Գործող համակարգերի ուսումնասիրությունը ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալ  կատարվող պրոցեսների առանձնահատկություն-ներին,  ինքնուրույն  կատարել փորձարկումներ, զանազան  չափումներ ու կարգավորումներ:

Լաբորատորիան  գտնվում է 2034 լսարանում ։  Բոլոր չափիչ, ստուգիչ սարքերը, ինչպես    նաև սարեքերի նկարագիրը և Հայաստան ներմուծվող և արտադրվող  ջերմամեկուսիչ նյութերը ներկայացվող  երկու ստենդերը նվիրաբերվել են ՄԱԶԾ  գրասենյակի կողմից։  Լաբորատորիայի  գործունեության նպատակն է իրականացնել    շինարարական նյութերի, շենքերի պատող կոնստրուկցիաների ջերմատեխնիկական բնութագրերի, շենքերի ինժեներական համակարգերի  էներգա­արդյունավետությանն  առնչվող ցու­ցա­­նիշների չափագրումը:  Լաբորատորիում գտնվող 10 անուն  սարքերի օգնությամբ կարելի է իրականացնել շենքի էներգաաուդիտի հետ կապված բոլոր խնդիրները։

N

Անվանում

Նկար

Բնութագիր

Նկարագրություն

1.

Մեկուսիչ պահպանիչ  կափույր

 

Գազի հոսքի կարգավորիչ

Գազի հոսքը բնութագրող սարք

2.

Ջրի ջերմաստիճանը չափող սարք

 

Տաք և սառը ջրի ջերմաստիճանի կարգավորող

Չափում է ջրի ջերմաստիճանը

3.

Գազի մեմբրանային հաշվիչ

 

Գազի հոսքը չափող սարք

Տեղադրվում է գազի խողովակների վրա

4.

Գազի միջնային կարգավորիչ

 

Կարգավորում է գազի հոսքը

Տեղադրվում է գազի խողովակագծերի վրա

5.

Գազի գնդիկային փական

 

Տեղադրվում է խողովակաշարի վրա

Փակում և բացում է գազի հոսքը

6.

Գազի ճնշման առանցքային կարգավորիչ

 

Կարգավորում է գազի հոսքը

Տեղադրվում է գազի խողովակագծերի վրա

7.

Գազի ֆիլտր

 

Կարգավորում է գազի մաքրությունը (ֆիլտրում է)

Տեղադրվում է գազի խողովակագծերի վրա

9.

Օդափոխիչ սարք

 

Կատարում է տեղանքի օդափոխություն

Տեղադրվում է օդափոխության համակարգերում

10.

Օդափոխիչ սարք

 

Կատարում է տեղանքի օդափոխություն

Տեղադրվում է օդափոխության համակարգերում

11.

Ջրատաքացուցիչ GMR(ISSW) 160 RALOG 3/ASTYLE/RUSSO

 

Բոյլերում տաքացնում է ջուրը փորձերի համար

Տեղադրվում է լաբորատոր փորձի վրա

12.

Շրջանառող պոմպ

 

Կարգավորում է ջրի հոսքը

Տեղադրվում է լաբորատոր փորձի վրա

13.

Անկյունային փական

 

Կարգավորում է ջրի հոսքը

Տեղադրվում է լաբորատոր փորձի վրա

14.

Անկյունային խցանող փական

 

Կարգավորում է ջրի հոսքը

Տեղադրվում է լաբորատոր փորձի վրա

15.

Հիդրավլիկ բաժանարար

 

Կարգավորում է ջրի հոսքը

Տեղադրվում է լաբորատոր փորձի վրա

16.

Հատակային ջեռուցման կարգավորող հանգույց

 

Կարգավորում է հատակային ջեռուցումը

Տեղադրվում է լաբորատոր փորձի վրա

17.

Գնդիկային կափույր

 

Կարգավորում է գազի հոսքը

Տեղադրվում է լաբորատոր փորձի վրա

18.

Ֆանքոյլն

 

Կատարում է ջեռուցում

Տեղադրվում է լաբորատոր փորձի վրա

19.

Անիմոմետր

 

Կարգավորում է օդի հոսքը

Տեղադրվում է լաբորատոր փորձի վրա

20.

Գազի հաշվիչ

 

Գազի հոսքը չափող սարք

Տեղադրվում է գազի խողովակների վրա