Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնին կից Էներգաարդյունավետության լաբորատորիայում տեղակայված համակարգերը և սարքերը ունեն կարևոր ուսուցողական-ցուցադրական նշանակություն։ Լաբորատորիայում ներդրված ջեռուցման, հովացման համակարգերը գտնվում են լիարժեք աշխատանքային ռեժիմում: Գործող համակարգերի ուսումնասիրությունը ուսանողներին հնարավորություն է տալիս ծանոթանալ կատարվող պրոցեսների առանձնահատկություն-ներին, ինքնուրույն կատարել փորձարկումներ, զանազան չափումներ ու կարգավորումներ:
Լաբորատորիան գտնվում է 2034 լսարանում ։ Բոլոր չափիչ, ստուգիչ սարքերը, ինչպես նաև սարեքերի նկարագիրը և Հայաստան ներմուծվող և արտադրվող ջերմամեկուսիչ նյութերը ներկայացվող երկու ստենդերը նվիրաբերվել են ՄԱԶԾ գրասենյակի կողմից։ Լաբորատորիայի գործունեության նպատակն է իրականացնել շինարարական նյութերի, շենքերի պատող կոնստրուկցիաների ջերմատեխնիկական բնութագրերի, շենքերի ինժեներական համակարգերի էներգաարդյունավետությանն առնչվող ցուցանիշների չափագրումը: Լաբորատորիում գտնվող 10 անուն սարքերի օգնությամբ կարելի է իրականացնել շենքի էներգաաուդիտի հետ կապված բոլոր խնդիրները։