ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Դիզայն ստուդիա

Ապագա արվեստագետների առջև իր դռներն է բացել Ճարտարապետության  և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լուսավոր և վերակառուցված դիզայնի արվեստանոցը: Երկարատև աշխատանքներից հետո արվեստանոցը շատ կարճ ժամանակում հասցրել է դառնալ ուսանող քանդակագործների, նկարիչ-լուսանկարիչների, դիզայներների սիրելի վայրը:

 

Արվեստանոցի հատուկ մասնագիտական կահույքը, քանդակների, մակետների նախագծման, փայտամշակման և մետաղամշակման հաստոցներն ուսանողներին թույլ են տալիս մշտական շփման մեջ լինել նյութի հետ, իսկ ուսանողների և հայտնի արվեստագետների գործերով ձևավորված միջավայրը՝ անդադար ու սիրով ստեղծագործելու ներշնչանքի աղբյուր: