«Շինարարական մեքենաներ և երթևեկության կազմակերպում» ամբիոնը ստեղծվել է 1989 թ., որը ստեղծման օրվանից ղեկավարում է տեխ. գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սլավիկ Արտավազդի Բուռնուսուզյանը:
Ամբիոնն ուսումնական պարապմունքներ է անցկացնում բակալավրատուրայում և մագիստրատուրայում` Շինարարական մեքենաների, Ավտոմոբիլների, Շարժիչների աշխատանքային պրոցեսների, Ավտոմոբիլային փոխադրումների, Ճանապարհային երթևեկության տնտեսագիտության և երթևեկության կանոնների, Տրանսպորտի միասնական համակարգի, Վարորդների պատրաստման մեթոդական հիմունքների, Քաղաքների տրասպորտային տեղեկատվական տեխնոլոգիաների, Տեխնիկական համակարգերի կառավարման, Ճանապարհային ոստիկանության ծառայության, Ճանապարհատրասպորտային պատահարների փորձաքննության, Ավտոմոբիլային տրանսպորտում լիցենզավորման և սերտիֆիկացման, Տրասպորտային հոսքերի մոդելավորման, Տրանսպորտում կոմերցիոն աշխատանքների կազմակերպման, Ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիայի, Կազմակերպման և կառավարման, Շրջակա միջավայրի պաշտպանության, Քաղաքային տրանսպորտի համակարգի և մի շարք այլ բնագավառների` ընդհանուր թվով 40 դասընթացների գծով` համալսարանի 1-ից 5-րդ կուրսերում:
Ամբիոնը ղեկավարում է նաև ասպիրանտների գիտահետազոտական աշխատանքների կատարումը:
Ամբիոնի ուսումնական երեք լաբորատորիաներում.
- Ճանապարհային երթևեկության կազմակերպում,
- Շինարարական մեքենաներ,
կատարվում են դասընթացային ծրագրերով նախատեսված լաբորատոր աշխատանքներ: Ամբիոնը ղեկավարում է ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաներ, որոնք կազմակերպվում և անցկացվում են.
- Ճանապարհային ոստիկանությունում,
- «Դավիթ երթուղային տաքսի» ՓԲ,
- «Երևանշին» ԲԲ ընկերություններում` երկկողմանի պայմանագրերի հիման վրա:
Ամբիոնը բարձրագույն կրթությամբ մասնագետներ է պատրաստում`
- Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում մասնագիտությամբ:
Ամբիոնի երեք դասախոս ներգրավված է ՊԳԳ ԾՁԲ-08/2 ծածկագրով մրցույթով շահած 12 աշխատանքների տեխնիկական հսկողության աշխատաքներում: