Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետական նախագծման եվ ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոն

Հայաստանում ճարտարապետական կրթության ձևավորման առաջին տարիներից առաջատար օղակ է դարձել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտության հնագույն օջախներից մեկը` ճարտարապետության ամբիոնը:

Ամբիոնի հիմնական խնդիրը ճարտարապետ-նախագծողներ պատրաստելն էր: Առանց այդ մասնագետների մասնակցության` անհնար էր կյանքի կոչել շինարարության այն ահռելի ծավալները, որոնք մի քանի տասնյակ տարիների ընթացքում իրականացվում էին մեր երկրում:

Հեռավոր այդ տարիներին ձևավորվեց ամբիոնի կարևոր ավանդույթը – հիմնական առարկաների` կուրսային և դիպլոմային նախագծերի վարման համար հրավիրել ստեղծագործական առավել շնորհալի, առաջատար պրակտիկ ճարտարապետների: Այդ ավանդույթը հետագայում, ընդհուպ մինչ օրս, ամբիոնի համար դարձել է առաջնային:

Հայաստանի ճարտարապետական կրթությունը հաստատվեց նախկին Խորհրդային միության ճարտարապետական լավագույն դպրոցների շարքում, ինչի հավաստումը համամիութենական ստուգատեսներում ճարտարապետական դպրոցների դիպլոմային աշխատանքների տպավորիչ արդյունքներն են:

1990թ. ճարտարապետության ֆակուլտետի հիմնադրմամբ, ինչպես նաև` ուսանողների ընդունելության ծավալի մեծացմամբ, ճարտարապետական նախագծման և դիզայնի ամբիոնը դարձավ պրոֆիլային առաջատար ամբիոն, որի միջոցով գործնականում իրականացվում են հիմնական կուրսային և դիպլոմային նախագծերը, ինչպես նաև` բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, ճարտարապետական միջավայրի դիզայնի, ճարտարապետական կոնստրուկցիաների և այլ ճյուղերի նախագծման հիմունքների դասախոսությունները:

Ամբիոնում իրականացվում է նաև գիտական գործունեություն, ընդ որում, և՛ գիտական թեմաների մշակման, և՛ ասպիրանտների պատրաստման գործընթացում այն ունի ակտուալ և կիրառական նշանակություն:

Անցյալ դարի 90-ականների երկրորդ կեսից, մասնակցելով դիպլոմային աշխատանքների միջազգային ստուգատեսներին, Հայաստանի ճարտարապետական դպրոցը, ինչպես նախկինում, ցուցաբերում է իր լավագույն հատկանիշները, իսկ դիպլոմնիկները` արժանանում են ամենաբարձր պարգևների: Արդյունքում` մեր «դպրոցը» դասվում է առաջատարների շարքում: Դրանում իր մեծ ավանդն ունի նաև առաջատար ճարտարապետական նախագծման պրոֆիլային ամբիոնը:

Ամբիոնի հաջողություններն անհնար կլինեին առանց վաստակաշատ ճարտարապետների ներգրավմանը` կուրսային և դիպլոմային նախագծերին : Արդյունքում` այսօր ճարտարապետության առաջատար ամբիոնը, որն մեծերից մեկն է համալսարանում, ընդգրկում է մեծ թվով դասախոսներ, որոնցից շատերը դոկտորներ են, պրոֆեսորներ, ճարտարապետության թեկնածուներ, դոցենտներ, պետական և այլ մրցանակների դափնեկիրներ:

Նրանցից շատերը իրականացված խոշոր ճարտարապետական նախագծերի` ինչպես համալիրների, այնպես էլ` տարբեր նշանակության առանձին օբյեկտների, հեղինակներ են: Ոմանք դարձել են հայ ճարտարապետության զարգացման ուղենիշներ` արժանանալով հասարակության լայն ընդունելությանը: Ճարտարապետական համալիրներն ու առանձին կառույցները զարդարում են ոչ միայն քաղաքամայր Երևանը, այլ նաև` հանրապետության այլ բնակավայրեր:

Ամբիոնի առաջատար աշխատակիցներն այսօր էլ շարունակում են իրենց ստեղծագործական գործունեությունը` համալրելով մեր երկրի ճարտարապետական ժառանգությունը: Նրանք իրենց հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունը հաղորդում են երիտասարդ սերնդին, և հենց դրանում է կայանում մեր ճարտարապետական դպրոցին հատկանշական բարձր մակարդակի պահպանման երաշխիքը: Ամբիոնի ստեղծագործական դիմանկարի բաղկացուցիչ մասերից մեկը, անկասկած, դասախոսական կազմի` նախագծող ճարտարապետների հզոր ջոկատի ստեղծագործական ներուժն է:

Եվրոպական կրթական համակարգի ինտեգրմանը նպատակաուղղված եռաստիճան ուսուցմանն անցնելու գործընթացը նոր խնդիրներ է առաջադրում ամբիոնին, որոնք հաջողությամբ հաղթահարվում են:

«Ճարտարապետության բակալավրը» հանդիսանում է առաջին բարձրագույն կրթությունը` 4 տարի տևողությամբ, պետական քննությունների հանձնմամբ և ավարտական դիպլոմային նախագծերի պաշտպանությամբ:

Բակալավրիատի հիմնական պրոֆիլային առարկան` շենքերի և շինությունների նախագծումը, որը որոշում է ուսուցման այդ էտապի էությունը, հիմնականում իրականացվում է ճարտարապետական նախագծման և դիզայնի ամբիոնի կողմից: Ուսուցման այդ մակարդակն ընդհանուր է երկրորդ բարձրագույն կրթության` մագիստրատուրայի համար` երկու տարի տևողությամբ, դիպլոմային աշխատանքի պաշտպանությամբ, որից հետո ստանում են «Ճարտարապետության մագիստրի» կամ «Ճարտարապետության մագիստր դիզայների» որակավորում:

Որակավորման ժամանակ հնարավոր են որոշակի մասնագիտական դասակարգումներ հետևյալ ուղղություններով`

  • հասարակական շենքեր և դրանց համալիրներ;
  • բնակելի շենքեր և համալիրներ;
  • արտադրական և այլ կառույցներ;
  • ճարտարապետական միջավայրի դիզայնի նախագծում:

Թվարկված ուղղությունների ուսուցումը նույնպես իրականացվում է Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի շրջանակներում:

7,737  Ընդամենը Դիտված, 2 Դիտվել է այսօր

Ռաշիդյանց Կարեն Հայկի ՀՀ վաստակավոր Ճարտարապետ, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Խաչատրյան Թագուհի Ծիլվանի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի վարիչի տեղակալ
Խաչատրյան Ավետիս Էդուարդի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի վարիչի տեղակալ
Պողոսյան Հրաչ Գրիգորի ՀՀ վաստակավոր Ճարտարապետ ՃՆ և ՃՄԴ ամբիոնի պրոֆեսոր
ՄԻՆԱՍՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍԻ ՀՀ վաստակավոր Ճարտարապետ, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի պրոֆեսոր
Սարդարյան Սարգիս Ռուբիկի ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Պրոֆեսոր
Ղամբարյան Ստեփան Սուրենի Տեխնիկական գիտությունների թեկնածու, պատվավոր պրոֆեսոր
Քարամյան Անահիտ Սերգեյի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Բարսեղյան Տիգրան Սերյոժայի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Ազատյան Կարեն Ռուբենի Ճարտարապետության դոկտոր, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դոցենտ
Ենգոյան Աննա Ռոբերտի Ճարտարապետության թեկնածու, ՃՆ և ՃՄԴ պրոֆեսոր
Սարգսյան Էմիլյա Մկրտիչի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Կարեյան Կարեն Մեխակի Ճարտարապետության թեկնածու, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դոցենտ
Բադալյան Ալեքսանդր Արտեմի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դոցենտ
Մանուկյան Արթուր Մարտիկի Ճարտարապետության թեկնածու, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դոցենտ
Աղեկյան Արշավիր Ալեքսանի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դոցենտ, Ճարտարապետ
ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ ՖՐԻԿ ՇԱՀԵՆԻ Ճարտարապետության թեկնածու, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դոցենտ
Աղաջանյան Լիաննա Վիգենի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Դանիելյան Սամվել Սայիկի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Մանուկյան Տիգրան Ռազմիկի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Մովսիսյան Վահագն Պարգևի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դասախոս
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆՆԱ ՎԱՉԻԿԻ ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դասախոս, Ճարտարապետ
Մկրտչյան Գայանե Աշոտի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի ասիստենտ
Վարդանյան Անահիտ Վալերիի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դոցենտ, ճարտարապետ
Ոսկանյան Վիկտորիա Պատվականի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի ճարտ. նախագծման արվեստանոցի վարիչ
Մամիկոնյան Լիլիթ Աշոտի Ճարտարապետ, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դասախոս
Ջավադյան Լուսինե Արտաշեսի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դասախոս
Պողոսյան Տիգրան Հրաչի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դասախոս
Մելիքյան Սամվել Սարգսի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դասախոս
Մկրտչյան Հայկ Վռամի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դասախոս
Թադևոսյան Խաչատուր Նորիկի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դասախոս
Իսագուլյան  Հրանտ  Էդուարդի Ճարտարագետ-կոնստրուկտոր
Վարդանյան Հրաչյա Վոլոդյայի ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դոցենտ
Բաբաջանյան Գրիգոր Կարենի Ճարտարապետության ասիստենտ