Յուրաքանչյուր ուսանող լավ առաջադիմություն է ցուցաբերում, երբ գիտի ուր է եկել և, կարևորը, ինչ մասնագետ է դառնալու: «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտացման ճարտարագետը հանդիսանում է լայն պրոֆիլի մասնագետ, ով աշխատում է տարբեր տիպի և նշանակության շենքերի և կառույցների նախագծման, շինարարության, շահագործման, վերականգնման բնագավառում:
Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության մասնագիտության ճարտարագետը կարող է իրականացնել հետևյալ աշխատանքները՝
- շենքերի և կառույցների կրող համակարգերի մոդելավորում և հաշվարկ,
- շենքերի և կառույցների կոնստրուկտորական նախագծում,
- շենքերի և կառույցների վերականգնում և ուժեղացում,
- շինարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում,
- շենքերի և կառույցների կրող համակարգերի տեխնիկական վիճակի ուսումնասիրում,
- շինարարական աշխատանքների որակի հսկում:
Բազմակողմանի պատրաստվածության շնորհիվ Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության մասնագիտացման ճարտարագետները դյուրին կարող են աշխատել.
- նախագծային ոլորտում (գրասենյակային աշխատանք),
- պրակտիկ շինարարության ոլորտում (շինհրապարակային կամ արտադրական աշխատանք),
գիտական ոլորտում (գիտա-ուսումնական աշխատանք):