(010) 303-300
Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում

ՀՀ աշխատաշուկայում առկա է շինարարության ոլորտի գնագոյացման և նախահաշիվների կազմման, շինարարության գնագոյացման ոլորտում ճիշտ որոշումների կայացման, շինարարական աշխատանքների և դրանց գնահատման հմտությունների տիրապետող մասնագետների մեծ պահանջարկ։

150.000

Տևողությունը՝ 48 ժամ
Շաբաթական 2 օր/2 ժամ
Ձևաչափը՝ առկա

Սկիզբը՝ Հոկտեմբերի 9-ից

 

Գրանցված մասնակիցները  կտեղեկացվեն դասընթացի մեկնարկի մասին

Արժեքը՝ 150.000 ՀՀ դրամ 

 

ՆԿԱՐԱԳԻՐ

ՀՀ աշխատաշուկայում առկա է շինարարության ոլորտի գնագոյացման և նախահաշիվների կազմման, շինարարության գնագոյացման ոլորտում ճիշտ որոշումների կայացման, շինարարական աշխատանքների և դրանց գնահատման հմտությունների տիրապետող մասնագետների մեծ պահանջարկ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՃՇՀԱՀ նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը կազմակերպում է «Գնագոյացում և նախահաշվի կազմում ՀՀ շինարարության ոլորտում» վերապատրաստման դասընթաց, որի նպատակն է տրամադրել գործնական գիտելիքներ և հմտություններ՝ շինարարության ոլորտի նախահաշվային փաստաթղթերն «ընթերցելու», դրանք մշակելու և մրցութային փաթեթներ պատրաստելու համար:

  Դասընթացի արդյունքում կտիրապետեք՝

  • շինարարության ոլորտում գնագոյացման և նախահաշվային նորմավորման տեսական հիմունքներին,
  • շինարարական արտադրանքի արժեքի որոշման սկզբունքային սխեմային,
  • շինարարական արտադրանքի արժեքի որոշման հիմնական եղանակներին,
  • շինարարական արտադրանքի նախահաշվային արժեքի որոշման ձևաթղթերին,
  • շինարարական արտադրանքի նախահաշվային արժեքի որոշման հիմնական իրավական ակտերին և նորմատիվային փաստաթղթերին,
  • ՀՀ նախահաշվային նորմատիվային բազայի կիրառմանը,
  • շենքերի և կառուցվածքների նախահաշիվների և նախահաշվային հաշվարկների վերլուծությանը,
  • առանձին աշխատանքների միավոր արժեքների որոշմանը,
  • լոկալ, օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակմանը։

 Դասընթացը նախատեսված է

  • ճարտարագետ-տնտեսագետների համար,
  • ճարտարագետ-շինարարների համար,
  • բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են վերապատրաստվել և ընդլայնել շինարարության ոլորտում գնագոյացման վերաբերյալ գիտելիքները:

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

Դասընթացի մասնակիցները ՃՇՀԱՀ-ի կողմից կստանան․

մասնակցության հավաստագիր՝ առնվազն 85% ներկայության դեպքում,
դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին հավաստագիր՝ առնվազն 85% ներկայության և ամփոփիչ առաջադրանքի առնվազն 80% ապահովման դեպքում:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

Թեմա

Ժամաքանակ

Դասախոսություններ

18

ՀՀ շինարարության նախահաշվա-նորմատիվային բազան և կարգավորող իրավական ակտերը, արդի հիմնախնդիրները

4

Շինարարական արտադրանքի արժեքի կառուցվածքը

2

Շինարարական արտադրանքի արժեքի որոշումը բազիսաինդեքսային եղանակով

4

Շինարարական արտադրանքի արժեքի որոշումը ռեսուրսային եղանակով

2

Շինարարական օբյեկտների արժեքի որոշումը խոշորացված և անալոգային ցուցանիշների հիման վրա

2

Օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակման կարգը

2

Պայմանագրային գները և գնումների գործընթացը շինարարության ոլորտում

2

Գործնական պարապմունքներ

30

Լոկալ նախահաշվի որոշում բազիսաինդեքսային եղանակով՝ ըստ անհատական առաջադրանքների

16

Լոկալ նախահաշվի որոշում ռեսուրսային եղանակով՝ ըստ անհատական առաջադրանքների

6

Օբյեկտային և ամփոփ նախահաշիվների մշակում՝ ըստ անհատական առաջադրանքների

4

Գնային առաջարկների և մրցութային փաթեթների նախապատրաստում

4


ԴԱՍԱՎԱՆԴՈՂ

Դասընթացը կվարեն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոսներ Ռիտա Ավագիմյանը և Տաթևիկ Բոյախչյանը:

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 10% զեղչով։