(010) 303-300

Միասնական քննություններ

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ  
Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2
Պատասխաններ  
Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

 

ա) Գատամելատ
բ) Հոմերոս
գ) Սոկրատես

2026-2027 ուսումնական տարվա  ընդունելության մասին տեղեկատվությունը մշակման փուլում է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300,  ներքին համար 9-33  կամ 010-58-01-56։

 

ա) Խաղողի տերևների հարթաքանդակով և կճուճով բ) Բուսական տարրի հարթաքանդակով և կճուճով գ) Խնձորի հարթաքանդակով և կճուճով

 

2026-2027 ուսումնական տարվա  ընդունելության մասին տեղեկատվությունը մշակման փուլում է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300,  ներքին համար 9-33  կամ 010-58-01-56։

2025-2026 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ՝ «ԳԾԱԳՐՈւԹՅԱՆ»   ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ

073101.00.6 - «Ճարտարապետություն»

ԳԾԱԳՐՈւԹՅՈւՆ

Մասնագիտական ծրագիր. (օրինակները` հավելված 1-ում և 2-ում)

«Գծագրություն» առարկայի քննությունը նպատակաուղղված է ստուգելու դիմորդների՝ գրաֆիկական աշխատանքներ կատարելու ունակությունները, ծավալատարածական ընկալման և դրա պատկերման կարողունակությունը, ինչպես նաև գնահատելու դիմորդի գիտելիքները և ունակությունները պրոյեկցիոն գծագրությունից, եռաչափ օբյեկտները  հարթության վրա պրոյեկցիաների մեթոդով ճշգրիտ արտապատկերելու, պրոյեկցիոն պատկերների օգնությամբ բնօրինակ օբյեկտը տարածության մեջ ճշգրիտ պատկերացնելու և վերարտադրելու կարողությունը ի թիվս վերոհիշյալների՝ նաև ստուգելու և գնահատելու երկրաչափական կառուցումներ անելու ունակությունները: 

Առաջադրանքի և դիմորդների նստատեղերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ: Քննության համար տրվում է 4 ժամ (240 րոպե): Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա:

Քննական առաջադրանքի կատարման պահանջները. 

Քննական տոմսերը ներառում են առաջադրանքներ պրոյեկցիոն գծագրությունից և երկրաչափական կառուցման խնդիրներ, որոնցում լուսաբանվում են հետևյալ թեմաները.

  • Պրոյեկտման մեթոդներ, ուղղանկյուն և զուգահեռ պրոյեկցիաներ
  • Երկրաչափական մարմինների համալիր գծագրերի և աքսոնոմետրիկ պրոյեկցիաների կառուցման կանոններ
  • Գծագրերի ձևավորման ստանդարտ կանոններ
  • Երկրաչափական կառուցման հիմնական խնդիրներ: Լծորդումներ և հարթ շրջագծերի կառուցում
  • Հատույթներ և կտրվածքներ

Քննական տոմսերում ներառված են հետևյալ երկու խնդիրները՝ (Հավելված 1, 2)

  1. Աքսոնոմետրիա, հատույթ, պրոյեկցիա, որով տրված են հանույթներով և հատույթներով մարմնի երկու պրոյեկցիաները: 

Պահանջվում է կառուցել նրա երրորդ պրոյեկցիան և աքսոնոմետրիան՝ տալով բոլոր անհրաժեշտ կտրվածքները:

  1. Լծորդում, որտեղ անհրաժեշտ է կառուցել առաջադրված հարթ շրջագիծը՝ նշելով չափսերը և պահպանելով կառուցման գծերը, որը ներառում է լծորդման խնդիրներ:

Առաջադրանքի գնահատման չափանիշներ.

Առաջին առաջադրանքը բաժանվում է բաղադրիչների և գնահատվում  հետևյալ կերպ.

  • Առաջադրված պրոյեկցիաների կառուցումը կտրվածքներով` 4 (չորս) միավոր
  • Բացակայող պրոյեկցիայի կառուցումը կտրվածքով` 4 (չորս) միավոր
  • Աքսոնոմետրիայի կառուցումը հանվածքով` 6 (վեց) միավոր

Երկրորդ առաջադրանքը բաժանվում է բաղադրիչների և գնահատվում հետևյալ կերպ.

  • Լծորդման խնդիրներ՝ 4 (չորս) միավոր
  •  Չափադրում՝ 1 (մեկ) միավոր
  • Ընդհանուր աշխատանքի գրաֆիկական կատարման որակի և ստանդարտների պահպանման համար` 1 (մեկ) միավոր:

Ընդամենը՝ 20 միավոր

Նախապես ծածկագրված քննական աշխատանքներն ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի անդամների կողմից: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով, այնուհետև` միջինացվում են:

filetype_pdf 2025-2026թ. ՃՇՀԱՀ-ի բակալավրի ընդունելության ներբուհական ճարտարապետություն մասնագիտության գծագրություն քննական առարկայի խնդիրների ժողովածու

 
2026-2027 ուսումնական տարվա  ընդունելության մասին տեղեկատվությունը մշակման փուլում է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300,  ներքին համար 9-33  կամ 010-58-01-56։

 

Ձև 1

2026-2027 ուսումնական տարվա  ընդունելության մասին տեղեկատվությունը մշակման փուլում է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300,  ներքին համար 9-33  կամ 010-58-01-56։

2025-2026 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ` ԳԻՏԵԼԻՔԻ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍՏԻ (ԳՍԿԹ)  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ

«073101.00.6 - Ճարտարապետություն»

ԳԻՏԵԼԻՔԻ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍՏ (ԳՍԿԹ)

Մասնագիտական ծրագիր.

Թեստը կազմված է 3 հիմնական գիտակարգերից (oրինակը` հավելված 1-ում).

  • ՄԱԹԵՄԱՏԻԿԱ,
  • ԱՐՎԵՍՏ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,
  • ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆ:

 

Քննական առաջադրանքի կատարման պահանջները.

  1. «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» գիտակարգը ներառում է հետևյալ բաժինները 
  1. Հանրահաշիվ 
  2. Երկրաչափություն 


  • Հանրահաշիվ.


  • Երկրաչափություն 

21 Հարթաչափություն

  • Զուգահեռ ուղիղներ: Երկու ուղիղների զուգահեռության հայտանիշներ:
  • Եռանկյուններ։ Եռանկյան միջնագծեր, կիսորդներ և բարձրություններ։ Եռանկյունների հավասարության հայտանիշներ: Հատվածի միջնուղղահայաց և անկյան կիսորդ: Ուղղանկյուն եռանկյուն: Պյութագորասի թեորեմ։ Առնչություններ ուղղանկյուն եռանկյան կողմերի և անկյունների միջև։ Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև։ Եռանկյան անհավասարություն: Եռանկյան չորս նշանավոր կետերը։ Եռանկյան միջին գիծ։ Թալեսի թեորեմ: Նման եռանկյուններ։ Եռանկյունների նմանության հայտանիշներ։ Նման եռանկյունների հատկություններ։ 
  • Բազմանկյուններ։ Ուռուցիկ բազմանկյուն։ Քառանկյուն: Զուգահեռագիծ։ Ուղղանկյուն: Շեղանկյուն: Քառակուսի: Բազմանկյան մակերես։ Ուղղանկյան մակերես: Քառակուսու մակերես: Զուգահեռագծի մակերես: Շեղանկյան մակերես: Եռանկյան մակերես: Սեղանի մակերես: Քառանկյան մակերես: Եռանկյան մակերեսի, կողմերի և արտագծյալ շրջանագծի կապ: Սինուսների և կոսինուսների թեորեմներ։ Հերոնի բանաձև: Սեղան։ Սեղանի միջին գիծ: 
  • Շրջանագիծ։ Շրջանագծի շոշափող: Կենտրոնային և ներգծյալ անկյուններ։ Շրջանագծի հավասարում։ Շրջանագծի երկարություն։ Շրջանագծի աղեղի երկարություն: Հատվող լարերի հատկություն: Շրջանի, սեկտորի և սեգմենտի մակերեսները։ Ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր:
  • Կանոնավոր բազմանկյուններ։ Կանոնավոր բազմանկյանն արտագծած և ներգծած շրջանագիծ: Կանոնավոր բազմանկյան մակերեսի, նրա կողմերի և ներգծած շրջանագծի շառավղի հաշվման բանաձևեր:

22 Տարածաչափություն 

  • Երկու ուղիղների փոխադարձ դիրքը տարածության մեջ: Երկու ուղիղների կազմած անկյուն: Ուղղահայաց և թեք, ուղղի և հարթության կազմած անկյուն, երեք ուղղահայացների թեորեմ: Երկնիստ անկյուն: 
  • Բազմանիստեր։ Պրիզմա: Պրիզմայի լրիվ և կողմնային մակերևույթի մակերես: Քառանիստ: Զուգահեռանիստ: Ուղղանկյունանիստ: Բուրգ: Կանոնավոր բուրգ: Հատած բուրգ:
  • Պտտական մարմիններ։ Գլան: Կոն: Գունդ: Գլանի մակերևույթի մակերես: Կոնի մակերևույթի մակերես: Հատած կոն: Գնդային մակերևույթի մակերես:
  • Մարմինների ծավալներ: Ուղղանկյունանիստի ծավալ: Ուղիղ պրիզմայի ծավալ: Գլանի ծավալ: Բուրգի ծավալ: Կոնի ծավալ: Գնդի ծավալ: 

 

  1. «ԱՐՎԵՍՏ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գիտակարգը ներառում է հետևյալ բաժինները 
  1. Հայկական և համաշխարհային օրինակներ
  2. Ճարտարապետական և տրամաբանական հարցեր


  • Հայկական և համաշխարհային օրինակներ.
  •  Հայկական ճարտարապետական հանրաճանաչ կառույցներ (հանրային և բնակելի կառույցներ, հրապարակներ, վանքային համալիրներ, հուշարձաններ և այլն): Ճարտարապետական կառույցների ժամանակագրություն, տեղադիրք և հեղինակի մասին տվյալների իմացություն:
  • Համաշխարհային ճարտարապետական հանրաճանաչ կառույցներ (հանրային և բնակելի կառույցներ, հրապարակներ, վանքային համալիրներ, հուշարձաններ և այլն): Ճարտարապետական կառույցների ժամանակագրություն, տեղադիրք և հեղինակի մասին տվյալների իմացություն:
  • Ճարտարապետական և տրամաբանական հարցեր.

Ճարտարապետական կառույցների եռաչափ, սխեմատիկ և հատակագծային պատկերներ, ճարտարապետական միջավայրի հեռանկարներ համեմատելու կարողություններ, տեսողական և տրամաբանական խնդիրներ վերլուծելու հմտություններ:

 

  1. «ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆ» գիտակարգը ներառում է հետևյալ բաժինները.
  1. Լծորդում
  2. Աքսոնոմետրիա, հատույթ, պրոյեկցիա

 

  1. Լծորդում

Նպատակաուղղված է ստուգելու դիմորդների` ուղղի և շրջանագծի, ինչպես նաև երկու շրջանագծերի շոշափման երկրաչափական օրինաչափություններով առաջադրանքների կատարման ունակությունները։ Լծորդման բաժնի խնդիրները ենթադրում են 

  • Շրջանագծին շոշափող ուղղի կառուցում
  • Երկու շրջանագծերին շոշափող ուղղի կառուցում
  • Տրված երկու գծերին շոշափող և տրված շառավղով շրջանագծի կառուցում
  • Երկու գծերին շոշափող շրջանագծի կառուցում, եթե տրված է շոշափման կետերից մեկը
  • Աքսոնոմետրիա, հատույթ, պրոյեկցիա 

Նպատակաուղղված է ստուգելու դիմորդների՝ գրաֆիկական աշխատանքներ կատարելու ունակությունները, ծավալատարածական ընկալման և պատկերման մակարդակը։ 

  • Երկրաչափական կառուցման հիմնական խնդիրներ, կառուցման գծերի տարբերություններ
  • Պրոյեկտման մեթոդներ, ուղղանկյուն և զուգահեռ պրոյեկցիաներ
  • Երկրաչափական մարմինների համալիր գծագրերի և աքսոնոմետրիկ պրոյեկցիաների կառուցման կանոններ
  • Հատույթներ և կտրվածքեր
  • «Հատույթներ և կտրվածքներ» բաժնի խնդիրները ենթադրում են կարողանալ 
  • Կտրել հարթությունը՝ առարկան բաժանելով երկու մասի։ 
  • Ընտրել կտրող հարթությանն ուղղահայաց դիտման ուղղություններից մեկը։ 
  • Մտովի հեռացնել առարկայի այն մասը, որը դասավորված է դիտողի և կտրող հարթության միջև։ 

Առաջադրանքի առաջին բաժնի արդյունքները լրացվում են ձևաթղթում (Հավելված 1), իսկ երկրորդ՝ «Գծագրություն» բաժնի առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա։ 

Թեստի ամբողջական կատարման և ձևաչափի լրացման համար տրվում  է 4 ժամ՝ (240 րոպե):

 

Առաջադրանքի գնահատման չափանիշներ.

 

Հ/Հ

Գիտակարգ/բաժին

Հարցերի քանակ

Միավոր

1

Մաթեմատիկա 

34

8,5

11

Հանրահաշիվ

14

3,5

12

Երկրաչափություն

20

5,0

2

Արվեստ և ճարտարապետություն

6

1,5

21

Հայկական և համաշխարհային օրինակներ

2

0,5

22

Ճարտարապետական և տրամաբանական հարցեր

4

1

3

Գծագրություն

2

10

31

Լծորդում

1

4

32

Աքսոնոմետրիա, հատույթ, պրոյեկցիա

1

6

 

Ընդհանուր

42

20

 

Ընդամենը՝ 20 միավոր

 

Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից առանձին-առանձին, այնուհետև միջինացվում է բոլորի կողմից նշանակված գնահատականը: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության՝ 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով:

 
2026-2027 ուսումնական տարվա  ընդունելության մասին տեղեկատվությունը մշակման փուլում է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300,  ներքին համար 9-33  կամ 010-58-01-56։