Autodesk Revit ծրագրակազմը շինությունների տեղեկատվական մոդելավորման (BIM) նպատակով կիրառվող բազմաֆունկցիոնալ գործիք է։ Revit-ի միջոցով օպտիմալացվում է շինությունների նախագծման գործընթացը՝ շնորհիվ հիմնական 3D մոդելի, երբ մեկ տեսքում խմբագրումներն արտացոլվում են բոլոր այլ տեսքերում և տպվող փաստաթղթերում։
Տարեցտարի ավելանում է այն երկրների թիվը, որտեղ պետական և մասնավոր առևտրային նախագծերի իրականացման պարտադիր պայման է դիտարկվում Revit-ի BIM մեթոդաբանության կիրառումը։
Տևողությունը՝ 36 ժամ Շաբաթական 3 օր/2 ժամ |
Ձևաչափը՝ առկա |
Սկիզբը՝ սեպտեմբերի 19-ից, ժամը 16:30 |
ՆԿԱՐԱԳԻՐAutodesk Revit Architecture դասընթացի սկզբում կծանոթանաք գծագրման, խմբագրման և դիտարկման հիմնական գործիքներին։ Այնուհետ կսովորեք կիրառել նախագծման, այդ թվում՝ պատերի, դռների, պատուհանների, հատակների, առաստաղների, աստիճանների և այլ օբյեկտների մոդելավորման գործիքները, որից հետո մոդելը կփոխադրեք նախագծային/շինարարական փաստթղթավորման փուլ։ Դասավանդման մեթոդաբանությունը միտված է ծրագրակազմի ողջ տրամաբանության և լայն հնարավորությունների ներկայացմանը, ինչը թույլ կտա հետագա աշխատանքի ընթացքում առավել զարգացնել գիտելիքները և հեշտությամբ մասնագիտանալ՝ ժամանակի ընթաքում առավել հմտորեն օգտվելով Autodesk Revit-ից։ Դասընթացը նախատեսված է`
|
|
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԴասընթացի ավարտին կկարողանաք իրականացնել ցանկացած բարդության ճարտարապետական նախագծի մոդելավորում, եռաչափ մոդելից կարճ ժամանակում կկարողանաք ստեղծել աշխատանքային գծագրեր և ծավալաթերթեր: |
|
|
ՃԱՆԱՉՈՒՄ
Դասընթացի ավարտին կշնորհվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Autodesk ընկերության պաշտոնական հավաստագիր: |
|
Ցանկացողները կարող են նաև հավաստագրման քննություն հանձնել ՃՇՀԱՀ -ում գործող հավաստագրման համաշխարհային առաջատար Pearson VUE ընկերության Certiport լիազորված հավաստագրման կենտրոնում՝ Autodesk Certified User հավաստագիր ձեռք բերելու նպատակով։ |
ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԸԴասավանդողները Autodesk-ի կողմից հավաստագրված պրոֆեսիոնալներ են, որոնք գրանցված են Autodesk ընկերության հավաստագրված մասնագետների նույնականացման հետևյալ հարթակում : ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
|
Լրացուցիչ հարցերի դեպքում գրել innesc@nuaca.am կամ զանգահարել 010 303 300 (961) հեռախոսահամարով։