(010) 303-300

Մագիստրատուրա

Մագիստրատուրայում ընդունելությունը կազմակերպվում է բակալավրի կրթական աստիճանի առկայության դեպքում.

  • միջկառավարական և միջպետական համաձայնագրերի շրջանակներում,
  • միջբուհական համաձայնագրերի շրջանակներում,
  • ընդհանուր հիմունքներով,
  • ՀՀ ԿԳՄՍՆ գրություններով:

Մագիստրատուրայում առկա ուսուցման տևողությունը 2 տարի է, հեռակա ուսուցման տևողությունը՝ 2,5 տարի: Մագիստրատուրայում օտար լեզուներով ուսումնառությունը կազմակերպվում է միայն առկա ուսուցմամբ:

 

Բոլոնիայի գործընթացի շրջանակներում մագիստրատուրայում շարժունությունն իրականացվում է մեկ կիսամյակ կամ մեկ ուսումնական տարի ժամկետով: 

 

Դիմորդը ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում` Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով.
  2. նախարարության կողմից տրամադրված    դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.
  3.  բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին, որը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.
  4. անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը.
  5. կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.
  6. 3 x 4 չափսի 4 լուսանկար.
  7. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.

2024-2025 ուսումնական տարում համալսարան ընդունվող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված ուսման տարեկան վարձաչափերն՝ ըստ կրթական աստիճանի, ֆակուլտետների և ուսուցանվող լեզուների

 

  

Մագիստրատուրայ

Ուսման վարձաչափ (ՀՀ դրամ)

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ռուսերենով ուսուցանվող խմբեր

1 170 000

Անգլերենով ուսուցանվող խմբեր

1 230 000

ԴԻԶԱՅՆ

Ռուսերենով ուսուցանվող խմբեր

1 080 000

Անգլերենով ուսուցանվող խմբեր

1 200 000

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռուսերենով ուսուցանվող խմբեր

1 080 000

Անգլերենով ուսուցանվող խմբեր

1 200 000

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Անգլերենով ուսուցանվող խմբեր

1 200 000

 

 Համալսարանի բոլոր ֆակուլտետների հայերենով ուսուցանվող խմբերում ուսման վարձը սահմանվում է ՀՀ քաղաքացիների համար սահմանված ուսման վարձաչափին հավասար: