(010) 303-300

Նախապատրաստական

Արտասահմանյան քաղաքացիների համար համալսարանն անհրաժեշտության դեպքում կազմակերպում է ուսուցում նախապատրաստական խմբերում: Ընդունելությունն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գրությունների հիմքով և հարցազրույցի արդյունքներով: Խմբերի առկայության դեպքում ուսուցումը կարող է կազմակերպվել հայերենով, ռուսերենով, անգլերենով: Նախապատրաստական խմբերում դասավանդվում են նկարչություն, գծագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, մասնագիտական ներածություն, հայոց լեզու, օտար լեզու առարկաները: Ավարտական քննությունների արդյունքով դիմորդները կարող են ընդունվել համալսարանի բակալավրիատի առաջին կուրս` համապատասխան մասնագիտություններով: Ուսումնառության ժամկետը  մեկ տարի է:

Համալսարան ընդունվող դիմորդներն օտարերկրյա դիմորդների ընդունելության dev-fs.emis.am համակարգում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ընդունելության համար սահմանված ժամկետներում լրացնում են դիմում-հայտը և ներբեռնում անհրաժեշտ փաստաթղթերը:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

  1. լուսանկար,
  2. անձնագրի բոլոր էջերը,
  3. սփյուռքահայերի համար՝ ծննդյան վկայական կամ մկրտության վկայական,
  4. կրթական աստիճանի ավարտական փաստաթուղթ / կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենի թարգմանությունը,
  5. առողջության ապահովագրություն կամ բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Բժշկական տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից,
  6. ինքնակենսագրություն (CV)` հայերեն, ռուսերեն կամ անգլերեն,
  7. հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն:

2025-2026 ուսումնական տարում համալսարան ընդունված օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների համար սահմանված ուսման տարեկան վարձաչափերը.

  • Հայերենով ուսուցանվող խմբեր – 600 000 դրամ
  • Ռուսերենով ուսուցանվող խմբեր – 700 000 դրամ
  • Անգլերենով ուսուցանվող խմբեր – 800 000 դրամ