Լաբորատորիայում տեղակայված համակարգերը և սարքերն ունեն կարևոր ուսուցողական և գործնական նշանակություն։ Լաբորատորիայում ներդրված ջեռուցման, հովացման համակարգերը գտնվում են լիարժեք աշխատանքային ռեժիմում:
Լաբորատորիայում ցուցադրված օդի կոնդիցիոնացման ֆրեոնային VRF համակարգի ստենդը և բակում գտնվող արտաքին սարքերը նվիրաբերվել են «Միցուբիշի» ընկերության կողմից։ Տեղակայված համակարգը շահագործվում է՝ ապահովելով ոչ միայն տվյալ լսարանի, այլև համալսարանի մի շարք լսարանների ջեռուցումն ու հովացումը: Ցուցատախտակը համալրված է կառավարման մի քանի տեսակի սարքերով, որոնք և՛ ուսուցողական, և՛ ֆունկցիոնալ նշանակություն ունեն, ապահովում են տարբեր շենքերի միկրոկլիմայական պահանջները: