2017 թվականին, «ԱՐԴ-ԼԱԲ» ծրագրի շրջանակներում ստեղծվել է արդիական լաբորատոր բազմակողմանի սարքավորումներով ու հարմարանքներով հագեցած, հանրապետությունում իր տեսակի մեջ եզակի «Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտափորձարարական» լաբորատորիան, որը բացի ուսումնական հագեցած լաբորատոր պարապմունքներից, հնարավորություն է ընձեռում իրականացնելու նոր տեսակի շինարարական նյութերի ու պատրաստվածքների մշակման գիտահետազոտական աշխատանքներ, առանց այլ կազմակերպությունների էական ներգրավման:
Լաբորատորիան զբաղվում է հանրապետության շինարարական կազմակերպությունների համար շինարարական նյութերի ու պատրաստվածքների (կապակցանյութեր, լցանյութեր, ամրաններ, բետոններ, շարվածքի ու երեսապատման բնական ու արհեստական քարանյութեր, բետոնե, երկաթբետոնե և այլն) ինչպես նոր տեսակների մշակման, այնպես էլ նրանց մոտ կիրառվողների ֆիզիկամեխանիկական և այլ բնութագրերի համալիր ստուգման ու որակական մասնագիտական գնահատման գործառույթներով:
N |
Անվանում |
Նկար |
Բնութագիր |
Նկարագրություն |
1 |
Էլեկտրամագնիսական մաղերի թափահարիչ մաղերի հավաքածու А059-01 KIT А059-02 KIT А059-03 KIT А059-04KIT
|
Մաղի տրամագիծ՝ 200 — 250 — 300 — 315 մմ Չափսեր՝ 380х440х1080մմ Էլեկտրասնուցում՝230В/750 Վտ Զանգված՝ 65կգ |
Մաղերի խումբը նախատեսված է ինչպես չոր, այնպես էլ թաց լցանյութերի հատիկային կազմի որոշման և ավազների խոշորության մոդուլի գնահատման համար |
|
2 |
Վիկայի սարք Е055N
|
Չափսեր՝ 160x200x300մմ Զանգված՝ 5կգ
|
Նախատեսված է կապակցանյութի նորմալ խտության խմորի (գլան) և շաղկապման ժամանակամիջոցի (ասեղ) որոշման համար |
|
3 |
Հիդրոստատիկ կշեք V075/V072
|
Տարողություն՝ 6կգ Ճշգրտություն՝ 0,1գ Չափսերը՝ 225×300մմ |
Նախատեսված է անկանոն ձևի (կարելի է նաև կանոնավոր)բնական և արհեստական փորձանմուշների միջին խտության որոշման համար |
|
4 |
Կոնի նստվածքի որոշման գործիքների հավաքածու С 180 KIT
|
Հավաքածուի զանգված՝ 10կգ Կոնի վերին տրամագիծ՝ 100±2մմ Կոնի ստորին տրամագիծ՝200±2մմ Կոնի բարձրություն՝ 300±2մմ |
Նախատեսված է թարմ բետոնախառնուրդների շարժունության որոշման համար ըստ կոնի նստվածքի |
|
5 |
Լաբորատոր թրթրահաթակ C 278
|
Զանգված՝ 60կգ Էլեկտրասնուցում՝ 230В/180Վտ Չափսեր՝ 600X400մմ |
Նախատեսված է թարմ պատրաստված բետոնախառնուրդների և շաղախախառնուրդի թրթռախտացման համար |
|
6 |
Բետոնի ջրանթափանցելիության փորձարկման սարքավորում C 435
|
Զանգված՝ 230կգ Չափսեր՝ 1400x750x1700մմ Նմուշների քանակ՝ 3 հատ |
Սարքավորումը նախատեսված է նախապես որոշված ժամանակահատվածում և ճնշման տակ տարբեր նշանակության բետոնե նմուշների (հիդրոտեխնիկական, արդյունաբերական, քաղաքացիական) ջրաթափանցելիության որոշման համար |
|
7 |
Բյոմեյի մաշելիության սկավառակ С 129
|
Մաշասկավառակի տրամագիծ՝ 750մմ Պտտման արագություն՝ 30պտույտ/րոպե Էլեկտրասնուցում՝ 230В/800Վտ Չափսեր՝ 1500X1000X850մմ Զանգված՝ 250կգ |
Սարքավորումն օգտագործվում է փորձանմուշների ծավալային մաշելիության որոշման նպատակով |
|
8 |
Նորմալ ամրացման խուց 500 լիտր տարողությամբ C 302-12
|
|
Տարոություն՝ 650լ Ներքին չափսեր՝ 1040x1040x605մմ Զանգված՝ 60կգ |
Նախատեսված է բետոնային ու շաղախային փորձանմուշների նորմալ ամրացման պայմանների ապահովման համար (նորմալ ամրացման պայմաներն են 28օր նմուշների պահում՝ 20ջերմաստիճանի և 98% խոնավության պայմաններում) |
9 |
Ունիվերսալ շոգեհարման խուց C 307
|
|
Ջերմաստիճանային տիրույթ՝ …+1000C Էլեկտրասնուցում՝ 230 В /4500Վտ Ներքին չափսեր՝ 910x660x680մմ Զանգված՝ 130կգ |
Շոգեհարման խուցը նախատեսված է նախապես հանձնարավող ռեժիմներով բետոնային ու շաղախային փորձանմուշների արագացված ջերմախոնավային ամրացման համար |
10 |
Թվային կարծրաչափ (Շմիդտի մուրճ) 386N
|
Աշխատանքային ջերմաստիճան՝ -10 +600C Չափսեր՝ 330x180x120մմ Զանգված՝ 3կգ Հարվածի ուժ՝ 2,207Дж (Н·м) |
Բետոնե և երկաթբետոնե կառուցատարրերում բետոնների անրության որոշում առաձգական հետցատկի մեխանիկական մեթոդով |
|
11 |
Կլիմատիկական խուց C 313
|
Ծավալ՝ 700լիտր Ջերմաստիճան՝ -30 …+700C, 0,10C Խոնավություն՝ 10…90% Էլեկտրասնուցում՝ 230В/2070Վտ Չափսեր՝ 720x800x2070մմ Զանգված՝ 180կգ |
Նախատեսված է բետոնների և քարանյութերի սառնակայունության որոշման համար |
|
12 |
Լաբորատոր գնդաղաց A 091
|
Թրթռացման հաճախականություն՝ 400տատանում/րոպե Էլեկտրասնուցում՝ 230В/50Վտ Չափսեր՝ 350x710x410մմ Զանքված՝ 50կգ |
Օգտագործվում է բնական և արհեստական քարանյութերի նրբաղացման համար |
|
13 |
Չորացման պահարան А007-01 KIT A007-04 KIT A007-08 KIT
|
Ծավալ՝ 440լ Ներքին չափսեր՝ 900x700x700մմ Դռների քանակ՝ 2 հատ Հզորություն՝ 2000Վտ Զանգված՝ 85կգ |
Նախատեսված է ելանյութերի և փորձանմուշների չորացման համար: Առավելագույն ջերմաստիճանը՝ 220
|
|
14 |
Ցեմենտային շաղախի լաբորատոր խառնիչ Е 095
|
Բաժակի տարողություն՝ 4,7լ Աշխատում է խառնիչ թիակների պտտման երկու ռեժիմով. 1) 140 կամ 285 պտույտ րոպեում (շրջանաձև) 2) 62 կամ 125 պտույտ պլանետար
|
Սարքը նախատեսված է. ցեմենտախմորի և շինարարական շաղախների արդյունավետ խառնման համար |
|
15 |
Ծռման սեղմման համապիտանի մամլիչ 50կՆ S 337
|
Ըստ սեղմման/ծռման՝ մինչև 50Կն առավելագույն բեռնվածք Ըստ ձգման՝ մինչև 25Կն առավելագույն բեռնվածք |
Ծռման սեղմման մամլիչ, թվային կառավարման վահանակով: Համապիտանի փորձարկման մամլիչը նախատեսված է շինարարական նյութերի փորձարկման համար |
|
16 |
Բետոնի դեդեկտոր
|
Մարտկոցով աշխատող Մարտկոց՝ 4AA |
Բետոնի մեջ պողպատե, փայտե տարրերի և լարման տակ գտնվող էլեկտրահոսանքագծերի հայտնաբերում |
|
17 |
Հիդրավլիկ մամլիչ 2000 ԿՆ C089
|
Առավելագույն բեռնվածք՝ 2000կՆ Էլեկտրասնուցում՝ 230В/750Վտ Չափսեր՝ 750x450x1500մմ Զանգված՝ 1200կգ |
Նախատեսված է մինչև 2000կՆ բեռնվորմամբ 500×300մմ բլոկների, մինչև 200 մմ խորանարդների և մինչև 320մմ բարձրությամբ գլանիկների սեղմման ամրությունը որոշելու համար |
|
18 |
Բազմաֆունկցիոնալ սեղմման և ձգման համապիտանի մամլիչ 150կն H011
|
Առավելագույն բեռնվածք (ձգում/ սեղմում)` 500/1500կՆ Էլեկտրասնուցում՝ 230В/750Վտ Չափսեր՝ 780x420x1700մմ Զանգված՝ 850-900կգ |
Նախատեսված է պողպատե ամրանների ձգման փորձարկման համար շրջանաձև լայնական հատույթի Ø6-25մմ և հարթ նմուշները մինչեւ 25×15 մմ: Այս սարքավորման միջոցով կարելի նաև կատարել բետոնե խորանարդաձև նմուշների մինչև 150մմ և գլանաձև՝ մինչև Ø160×320 նմուշների փորձարկում ըստ սեղմման |
|
19 |
Ցեմենտի աղացվածքի մանրության որոշման սարք (ցեմենտի օդաթափանցելիության որոշման սարքավորում) Е 011N
|
Էլեկտրասնուցում ՝ 230В/20Վտ Չափսեր՝ 300x250x510մմ Զանգված՝ 8կգ |
Սարքը նախատեսված է գնահատելու պորտլանդցեմենտի աղացվածքի նրբությունն ըստ տեսակարար մակերեսի |
|
20 |
Բետոնե թարմ խառնուրդում օդի պարունակությունը որոշող սարք 5լ տարողությամբ С 195
|
Բաժակի ծավալ՝ 5լ Չափման տիրույթ՝ 0…8% Սխալանք՝ 0,1% Չափսեր՝ Ø250×700մմ Զանգված՝ 13կգ |
Միաձույլ բետոնային աշխատանքների և գիտահետազոտական ուսումնասիրությունների ժամանակ բետոնախառնուրդում ներգրավված օդաքանակի գնահատում |