
Ինֆորմատիկայի ամբիոնը ձևավորվել էր 1988թ. Երևանի նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետի կազմում, թիվ 444 հրամանով ինստիտուտի գիտական խորհրդի միջնորդությամբ, «Շինարարության ավտոմատ ղեկավարման և նախագծման ավտոմատացման համակարգեր» անվանմամբ:
ԻՀՏ և ԿՀ ամբիոնը պատրաստում է Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա և Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտացունմերով բակալավրեր, մագիստրոսներ և ասպիրանտներ, և ապահովում է համալսարանի այլ մասնագիտություններին տեղեկատվական տեխնոլոգիանների բազային կարողություններին տիրապետումը:
ԻՀՏ և ԿՀ ամբիոնն ունի արդի սարքավորումներով համալրված 3 լաբորատորիաներ: Այն իր աշխատանքը կազմակերպել է հիմնվելով Երևանի Կապի Միջոցների Գիտահետազոտական Ինստիտուտի ուսումնական կենտրոնի վրա, որը բուհին տրամադրել է լրացուցիչ ուսումնական լաբորատորիաներ և իր բոլոր հնարավորությունները` օգնելով պատրաստել որակյալ կադրեր: Դրանով հանդիսանալով գիտատեխնիկական բազա ամբիոնի համար:
ԻՀՏԿՀ ամբիոնում ուսանողների ցանկությամբ անկացվում են պարբերաբար լրացուցիչ անվճար դասընթացներ ծրագրավորման հիմունքներ, քոմփյութերային ցանցեր և էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ առարկաների շրջանակներում: Ուսանողները լաբորատոր և գործնական աշխատանքները կատարում են ժամանակակից լաբորատոր ստենդերի վրա և մասնակցում են իրական նախագծերում՝ ապարատային և ծրագրային միջոցների ստեղծմանը:
Ամբիոնին կից գործում են հետևյալ լաբորատորիանները.
- ցանցային տեխնոլոգիաների համաշխարհային Cisco Networking Academy –ին կից ԵԿՄ
ԳՀԻ Ռեգիոնալ ակադեմիան, որտեղ դասավանդում են սերտիֆիկացված հրահանգիչներ (instructor) - Տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացման միջոցների նախագծման
 - Ծրագրավորման
 - Կայքերի դիզայնի (web design )և ծրագրավորման (Web programming )
 - ԷՀՄ
 - Տեղեկատվության պաշտպանության
 - Քոմփյութերային ցանցերի նախագծման և կառավարման
 - Միկրոէլեկտրոնիկայի և նյութաբանության
 - էլեկտրոնիկաի և էլեկտրոտեխնիկաի
 
Ամբիոնի առավելություններն են`
- Բարձր որակավորմամբ, գործնական մեծ փորձով, երիտասարդ

 - մասնագետների գերակշռությամբ դասախոսական կազմը:
 - Գործնական և գիտական կապերը ոլորտի ձեռնարկությունների հետ:
 - Գործող լաբորատոր բազայի առկայությունը Երևանի Կապի Միջոցների Գիտահետազոտական Ինտիտուտում:
 - Ուսման բարձր առաջադիմություն ունեցողներին աշխատանքով ապահովելու հնարավորությունը`
 

















