(010) 303-300

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոն

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը ստեղծվել է 2007 թվականին: 2007-2015թթ. ամբիոնի վարիչ է եղել հայկական ֆուտբոլի լեգենդ Հովհաննես Հարությունի Զանազանյանը:

Ամբիոնի ունի մի քանի ուղղվածություններ՝  շախմատ, ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս: Ուսանողները կարող են մասնակցել ֆիզիկական դաստիարակության դասերին, կամ ընտրել ու մասնակցել գոյություն ունեցող խմբերից որևէ մեկին:

2009թ. ՃՇՀԱՀ ֆուտբոլի «Ինժեներ» թիմը դարձել է ֆուտբոլի ուսանողական լիգայի չեմպիոն, իսկ 2010թ. նույն առաջնությունում՝ զբաղեցրել է 2-րդ տեղը: 2011թ. «Վարչապետի գավաթ» ֆուտզալի առաջնությունում թիմը գրավել է 3-րդ տեղը: 2014թ. ՃՇՀԱՀ ֆուտբոլի «Ինժեներ» թիմը մասնակցել է «Իրանի Իսլամական հանրապետության Հայաստանի ուսանողական միություն» հասարակական կազմակերպության կազմակերպած ֆուտզալի 7-րդ միջազգային մրցաշարին և, չնայած ուժեղ մրցակցությանը, նվաճել հաղթողի տիտղոսը:

2010թ. շահագործման է հանձնվել ՃՇՀԱՀ «Տիգրան Պետրոսյան-80» անունը կրող շախմատի ակումբը, որտեղ իրենց շախմատի դասերն են անցկացնում բուհի ուսանողները:

Համալսարանի թիմը մեծ հաջողություններ է գրանցել նաև շախմատում: Մասնակցելով Ռոստովում անցկացվող «Кавказ-наш общий дом» միջազգային փառատոն-մրցույթին բազմիցս դարձել են մրցանակակիր: 2014թ. բուհի շախմատի թիմը դարձել է վերոնշյալ փառատոն-մրցույթի հաղթող: Շախմատի թիմը մասնակցել է տարբեր միջբուհական առաջնությունների և դարձել մրցանակակիր թե՛ աղջիկների և թե՛ տղաների մրցապայքարում:

2015թ. ՃՇՀԱՀ տղամարդկանց բասկետբոլի «Ինժեներ» թիմը  արդեն 3-րդ անգամ նվաճեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթողի տիտղոսը:

ՃՇՀԱՀ գիտական խորհրդի որոշմամբ ամբիոնի կողմից տպագրվել են թվով 2 շախմատի գիրք, 1 ֆուտբոլի, 1 բասկետբոլի և 1 շախմատի վերաբերյալ ուսումնական ձեռնարկներ և 1 ֆիզիկական կուլտուրայի և ուսանողների առողջ ապրելակերպի մասին մեթոդական ձեռնարկ. հեղինակներ՝ Հ.Հ. Զանազանյան, Հ.Ս. Բադալյան, Ե.Լ. Դավթյան, Ռ.Ա. Չատինյան, Լ․Դ․ Գալոյան:

  1. Հ.Հ. Զանազանյան, Հ.Ս. Բադալյան — «Ֆիզիկական կուլտուրան և սպորտը բուհերում: Ուսանողների առողջ ապրելակերպի հիմունքներ» մեթոդական ձեռնարկ: Երևան, ԵՃՇՊՀ, 2013թ., 44 էջ:
  2. Ե.Լ. Դավթյան — «Բասկետբոլ: Ուսուցում և մարզում բուհերում սովորող ուսանողների համար» ուսումնական ձեռնարկ: Երևան, ԵՃՇՊՀ, 2013թ., 88 էջ
  3. Чатинян Р.А., Ханамирян Г.С. — «Тигран Петросян. Хроника борьбы за шахматную корону». Ереван, ЕГУАС, 2013г., 208с.:
  4. Ռ.Ա. Չատինյան — «Ռաֆայել Վահանյան: Անկրկնելի հաղթանակներ»: Երևան, ՃՇՀԱՀ, 2014թ., 132 էջ:
  5. Հ.Հ. Զանազանյան, Հ.Ս. Բադալյան — «Ֆուտբոլ: Ուսուցում և մարզում բուհերի ուսանողների համար» ուսումնական ձեռնարկ: Երևան, ՃՇՀԱՀ, 2014թ., 60 էջ:
  6. Հ.Հ. Զանազանյան, Հ.Ս. Բադալյան — «Ուսանողների առողջ ապրելակերպի ապահովման խնդիրների մասին» հոդված: Հանրապետական XL գիտամեթոդական կոնֆերանսի նյութեր, Երևան, ՖԿՀՊԻ, 2013թ., 450 էջ:
  7. Հ.Հ. Զանազանյան, Հ.Ս. Բադալյան — «Ֆիզիկական կուլտուրայի ինքնուրույն պարապմունքներ անցկացնելու անհրաժեշտության և կարևորության մասին» հոդված: Միջազգային 41-րդ համաժողովի գիտական հոդվածների ժողովածու, Երևան, ՖԿՀՊԻ, 2014թ., 483 էջ:
  8. Հ.Ս. Բադալյան — «Մանկապատանեկան ֆուտբոլի առաջընթացի և զարգացման ուղիները Հայաստանում» հոդված: Սպորտային մանկավարժական գիտությունը Հայաստանում: Գիտական աշխատանքների ժողովածու, Երևան, ՖԿՀՊԻ, 2015թ., 472 էջ:
  1. Լ․Դ․ Գալոյան — «Շախմատը բուհում» ուսումնամեթոդական ձեռնարկ: Երևան, ՃՇՀԱՀ, 2017թ., 96 էջ:

Ամբիոնը մասնակցում է բոլոր ուսանողական մրցաշարերին, որոնք անցկացվում են ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ։ 2015-2024թթ. ՃՇՀԱՀ թիմերը հաջողություններ են գրանցել հիմնականում շախմատում և վոլեյբոլում՝ դառնալով տարբեր մրցաշարերի մրցանակակիրներ։

 

Բադալյան Հակոբ Ստեփանի Ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Ղարսլյան Վարսենիկ Արամի Դասախոս - լաբորանտ