(010) 303-300
ՋԵՐՄԱԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈւՄ ԵՎ ՕԴԱՓՈԽՈւԹՅՈւՆ (ՋԳՄՕ)

Ջերմագազամատակարարում և օդափոխություն (ՋԳՄՕ) մասնագիտությունը  զբաղվում է շենքերի և շինությունների ջերմամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, կաթսայական  կայանքների և կլիմատեխնիկական  այլ համակարգերի  նախագծման, կառավարման և շահագործման հարցերով։ Մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում և արտերկրում:  ՋԳՄՕ մասնագետի  զբաղվածության  շրջանակը շատ լայն է ու բազմաբնույթ՝ արտադրություն, շինարարություն,  նախագծում, գիտահետազոտական գործունեություն: ՋԳՄՕ մասնագետները ներգրավված են  նաև  շենքերի էներգախնայողության և ինժեներական համակարգերի էներգաարդյունավետության,   այլընտրանքային էներգիայի  օգտահանման ասպարեզում։  

Մասնագիտության շրջանավարտներն այսօր  գիտության և արտադրության ճանաչված կազմակերպիչներ են,  բարձրակարգ ճարտարագետներ: 

ՋԳՄՕ  ամբիոնը hանրապետությունում միակն է, որը բարձրագույն մասնագիտական կրթություն է ապահովում երկրի տնտեսության կարևոր ճյուղերի՝ գազամատակարարման, ջերմամատակարարման, ջեռուցման, օդափոխության, կլիմատեխնիկայի ոլորտում,  նախապատրաստում՝  ժամանակակից աշխատաշուկային համապատասխան  մասնագետներ։