(010) 303-300
ՇԵՆՔԵՐԻ ՆԱԽԱԳԾՈւՄ

 «Շենքերի նախագծում» մասնագիտության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն հավասարաչափ ուսումնասիրում է ճարտարապետական և կոնստուկտորական նախագծման խնդիրները, շինարարությունը, տեխնոլոգիական պրոցեսների լուծումները: Այդ գիտելիքները թույլ են տալիս տվյալ մասնագետին հետագայում մշակել ճարտարապետական և կոնստրուկտորական նախագծեր և նրանց իրականացման ժամանակ կազմակերպչակառավարչական գործունեություններ, ինչպես նաև՝ նպաստում են բնագավառի օբյեկտների ստեղծմանը, կիրառմանը և գիտագործնական խնդիրների լուծմանը: 

        «Շենքերի նախագծում» մասնագիտությամբ բակալավրը, կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները՝

  • Մասնակցությունը շինարարության ոլորտում և այլ ճյուղերում, որոնք կապված են շինարարության հետ փորձարարական,  տեսական և  գիտահետազոտական աշխատանքների կատարման ժամանակ:
  • Մասնակցությունը գիտական հետազոտության, մասնագիտական գրականության և այլ գիտատեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն, հայրենական և արտասահմանյան գիտության  և տեխնիկայի  նվաճումների  հիման վրա երաշխավորության մշակում:
  • Մասնակցությունը աշխատանքների  կազմակերպմանը, կառավարչական  լուծումների ընդունմանը:
  • Աշխատանքի կազմակերպման առաջավոր մեթոդների  ներդրում:
  • Ճարտարապետական և կոնստրուկտորական ծրագրերի, նախագծերի, նախահաշիվների հայտերի ելակետային տվյալների նախապատրաստում:
  • Կոնստրուկցիաների, կառուցվածքների, ինժեներական համակարգերի տեխնիկական հսկման և որակի կառավարման իրականացում:
  • Մասնակցությունը վթարների, աղետների, բնական աղետների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կազմակերպչական միջոցառումների մշակմանը:
  • Անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծում, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը: