ՃՇՀԱՀ ՄՄԿ քոլեջի բոլոր մասնագիտությունների գծով դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով
Ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական կրթության վկայականի, կամ միջնակարգ կրթության ատեստատի հիման վրա:
Դիմորդը կարող է դիմել մեկ մասնագիտության համար ՝ անվճար և վճարովի (նախատեսված լինելու դեպքում) ուսուցման հիմունքով:
Դիմորդը հայտագրվում է ծնողի կողմից նախապես my.emis.am հարթակում ստեղծված օգտահաշվի առկայության դեպքում, որից հետո դիմում հայտը ներկայացնում է hayt-college.emis.am համակարգով։
Հայտը պարունակում է ներքոնշյալ տեղեկությունները, որոնք ներբեռնվում են ինքնաշխատ եղանակով, իսկ դրանց բացակայության կամ անհնարինության դեպքում՝ դիմորդի կողմից.
1) լուսանկար,
2) անձը հաստատող փաստաթուղթը՝ ծննդյան վկայականը, անձնագիրը, նույնականացման քարտը,
3) Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից տրված կցագրման վկայականի պատճենը /առկայության դեպքում/,
4) ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը,
5) օտարերկրյա քաղաքացիների համար՝ տեղեկանք վերջին երեք տարում ՀՀ-ում սովորած և ավարտած ուսումնական հատատությունից,
6) տեղեկանք փաստացի բնակության վայրից։
Օտարերկրացիներն` իրենց ընտրությամբ, քոլեջ կարող են ընդունվել սույն կարգով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
Մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ՝ ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած.
1) ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը`ժամը 18:00-ն ներառյալ,
2) ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը`ժամը 18:00-ն ներառյալ, իսկ քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
Հետևե՛ք տեսանյութում ներկայացված քայլերին և լրացրեք ընդունելության հայտը:
Հասցե`ք.Երևան, Նոր—Նորքի 5-րդ զանգված, Մառի 17/1
Հեռ.` +374 10 64-20-01