(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ինչպես դիմել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)՝ համաձայն ՀՀ Կրթության և գիտության նախարարի 2007թ-ի դեկտեմբերի 6-ի թիվ 1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգ»-ի հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն:

Մագիստրատուրան բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի կրթական աստիճան և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է:

Մագիստրատուրայի ընդունելությունը` դիմորդների փաստաթղթերը ընդունվում են սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 11-ը:

Հարակից մասնագիտությամբ կամ այլ բուհերի շրջանավարտները հայտագրվող մասնագիտությամբ մրցույթին մասնակցելու համար տվյալ մասնագիտությունից հանձնում են քննություն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համապատասխան քննական հանձնաժողովում:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • Անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ և դրանց պատճենները (առկայության դեպքում),
  • դիմում-հայտ համալսարանի ռեկտորին, նշելով ընտրած մասնագիտությունը և կրթական ծրագիրը,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափսի),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում):

ՀՀ կառավարության 2006թ.-ի հուլիսի 27-ի №1183-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և պետական կրթաթոշակ տալու կարգին համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ․

  • նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  • մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  • տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով։
  • Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են`
  • «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,
  • 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
  • զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին, ամուսնուն (կնոջը), մինչև 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Փաստաթղթերը ընդունվում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (Հասցե՝ ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ.` 010-303-300 (933)):

Հարգելի դիմորդ.

  • Ողջ կրթական ծրագրերի քննության օրը ս/թ-ի հոկտեմբերի 23-ն է: Քննասենյակի և քննության ժամի մասին դիմորդները նախապես կտեղեկացվեն:
  • Հարակից մասնագիտությամբ կամ այլ բուհերի շրջանավարտներն անվճար և վճարովի համակարգերում հայտագրվող մասնագիտությամբ մրցույթին մասնակցելու համար տվյալ մասնագիտությունից հանձնում են քննություն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համապատասխան քննական հանձնաժողովում:
  • Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից հայտագրված (անվճար, վճարովի) կրթական ծրագրով խումբ չձևավորվելու դեպքում Ձեզ կառաջարկվի ուսումնառությունը շարունակել հարակից կամ այլ կրթական ծրագրով: