Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլն ընդգրկում է`
Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով: Ներբուհական կամ միասնական քննությունների անցկացման երկրորդ և մասնագիտության հայտագրման առաջին փուլն ընդգրկում է 2026թ. ապրիլի 15-ից մայիսի 10-ը` մինչև ժամը 18:00 dimord.am կայքի միջոցով` Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների շրջանավարտ դիմորդների կողմից:
Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ներբուհական քննությունները` հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:
Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:
Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով։
Օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլում՝ հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ն ընկած ժամանակահատվածում` dimord.am կայքի միջոցով:
Տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) տվյալներն առցանց եղանակով լրացնում են իրենց ընդունելության դիմում-հայտում և մինչև տվյալ տարվա հուլիսի 12-ն ուղարկում ԳԹԿ:
Մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդների կողմից մեկ կամ ավելի բուհ մինչև վեց մասնագիտության առցանց հայտագրումը, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական գնահատականներ:
Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ:
Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները:
Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է`
Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը, իսկ լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:
ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1) հաշմանդամություն ունեցող երեխաները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք.
2) առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։
Բուհ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են` 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները կամ ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները):