Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր խնդիրների լուծման ճանապարհին առանձնահատուկ կարեւորություն է տալիս համալսարանի բոլոր տարիների շրջանավարտների հետ համագործակցությանը, նրանց ներուժի ճիշտ գործադրմանը:
Աշխարհի զարգացած ու կայացած բարձրագույն ուսումնական հաստատությունների ամենատարբեր խնդիրները լուծելու համար համագործակցում են հասարակական տարբեր կազմակերպություններ, որոնք միավորում են տվյալ համալսարանի հազարավոր շրջանավարտների:
Կարեւոր համարելով վերը նշվածը` Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը գործուն քայլեր է կատարում համալսարանի շրջանավարտների հետ համագործակցությունն ավելի զարգացնելու եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակներն իրականացնելու համար ստեղծվել է «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների միություն»: «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների հոգեւոր եւ ոչ նյութական այլ պահանջմունքների բավարարման համար ստեղծված միությունը եւ «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների միավորումը եւ կարիերայի կենտրոնը համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումներ են, որոնց նպատակն է նպաստել աշխատանքային շուկայում համալսարանի ուսանողների եւ շրջանավարտների մրցունակությանը, շրջանավարտների եւ համալսարանի միջեւ կապի ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը:
Այդ միությունների գործունեությունն ուղղված է միայն ի բարօրություն թե´ ուսանողների, թե´ շրջանավարտների, այնպես որ ակնկալում ենք նրանց ակտիվ մասնակցությունն ու սպասում առաջարկներին: