Ճարտարապետության և շինարարության արդիական խնդիրների մասին 11-րդ միջազգային գիտաժողով
Գիտաժողովը տեղի կունենա Ճարտարապետության և Շինարաության Հայաստանի Ազգային համալսարանում 2019թ.-ի հոկտեմբերի 14-ից 16-ը:
Ներկայացնել Ձեզ գիտաժողովի պատմությունը: 2008թ. Ճարտարապետության և Շինարաության Հայաստանի Ազգային համալսարանը նախաձեռնեց և կազմակերպեց միջազգային կոնֆերանս «Ճարտարապետության և շինարարության արդիական խնդիրների մասին» Ջերմուկում, Հայաստանում: 2010 թ. 2-րդ գիտաժողովը նույն վերնագրով կազմակերպվեց Ջերմուկում, Հայաստան: 3-րդ գիտաժողովը կազմակեպրվեց Պեկինում, Չինաստան, Պեկինի քաղաքացիական շինարարության և ճարտարապետության համալսարանի հետ համատեղ, 2011թ. նոյեբերի 20-ից 24-ը, Չինաստանի, Հայաստանի, Լեհաստանի, ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության, Վրաստանի, Մոլդովայի և Թաիլանդի ներկայացուցիչների մասնակցությամբ: 4-րդ գիտաժողովը նույն վերնագրի տակ տեղի է ունեցել Լեհաստանի Չեստոխովա քաղաքում 2012թ. սեպտեմբերի 24-ից 27-ը, որպես միասնական փորձ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի և Պեկինի քաղաքացիական շինարարության և ճարտարապետության համալսարանի, Լեհաստանի, Հայստանի, Չինաստանի, ԱՄՆ, Ռուսաստանի, Իտալիայի, Վրաստանի, Չեխիայի Հանրապետության, Գերմանիայի, Սլովակիայի, Բելառուսի, Ուկրաինայի և Հունգարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: 5-րդ գիտաժողովը կազմակերպված էր Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի ճարտարապետա-շինարարական համալսարանի կողմից, որը տեղի է ունեցել 2013թ. հունիսի 25-28: 6-րդ գիտաժողովը կազմակերվել է Օստրավայի համալսարանի կողմից Օստրավայում, Չեխիայի Հանրապետություն 2014թ. հունիսի 24-27 և 7-րդը՝ Ֆլոնեցիայում, Իտալիա Ֆլոնեցիայի և Ֆոնդազիոնե Ռոմուալդո դել Բիանկո համասլարանի հետ 2015թ. նոյեմբերի 19-21, Իտալիայի, Չինաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Չեխիայի Հանրապետության, Ղազախստանի, Իրանի, Վրաստանի, Ուկրանիայի, Պորտուգալիայի, ԱՄՆ, Լիտվիայի, Նիդեռլանդների, Մեքսիկայի, Ֆիլիպինների, Կոլումբիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: 8-րդ գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսրանի կողմից 2016թ. հոկտեմբերի 26-28-ը՝ Իտալիայի, Չինաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Չեխիայի Հանրապետության, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: 9-րդ գիտաժողովն անց է կացվել Բաթումիում, Վրաստան 2017թ-ի սեպտեմբերի 13-ից 18-ը՝ Վրաստանի, Հայաստանի, Չինաստանի, Լեհաստանի, Չեխիայի Հանրապետության, Ռուսաստանի, Իտալիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եվ հոբելյանական՝ 10-րդ գիտաժողովը տեղի է ունեցել Չինաստանում, 2018թ-ի սեպտեմբերի 22-24-ը՝ կազմակերպված Պեկինի քաղաքացիական շինարարության և Ճարտարապետության համալսարանի կողմից: Երկու գիտաժողովների (3-րդ՝ Պեկինում, Չինաստան, 2011 և 6-րդ՝ Օստրավայում, Չեխիայի Հանրապետություն, 2014թ.) ժողովածունները ինդեկսավորվել են Scopus-ում:
Գիտաժողովը կազմակերպվելու է.
Ճարտարապետության և շինարաության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆ. Գագիկ Գալստյանի, Պեկինի քաղաքացիական շինարարության և ճարտարապետության համալսարանի ռեկտոր, պրոֆ. Ժանգ Աիլինի, Չեստոհովայի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, պրոֆ. Մարիա Նովիչկա-Շկովրոնի, Սանկտ Պետերբուրգի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆ. Եվգենի Ռիբնովի, Օստրավայի տեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆ. Վացլավ Սնաշելի, Ֆլորենցիայի համալսարանի ռեկտոր, պրոֆ. Լուիջի Դեի, Մոսկվայի Շինարարական պետական համալսարանի (Ազգային հետազոտական համալսարան) ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆ. Անդրեյ Վոլկովի, Վրաստանի պետական ավիացիոն համալսարանի պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆ. Գելա Կիպիանիի, Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի ռեկտոր, հնագիտության թեկնածու, դոց. Մերաբ Խալվաշիի, Ռաթգերսի համալսարանի պրոֆ., տեխնիկական գիտությունների թեկնածու, Ալի Մահերի նախաձեռնությամբ:
Սպասում ենք Ձեզ հետ հանդիպմանը Երևանում:
Ռեկտոր Գագիկ Գալստյան