(010) 303-300

Գիտական քաղաքականության մշակման և աշխատանքների համակարգման բաժին

Գիտական քաղաքականության մշակման և աշխատանքների համակարգման բաժինը հանդիսանում է Գիտության վարչության կառուցվածքային ստորաբաժանում և իր գործունեությունն իրականացնում է համալսարանի կանոնադրության, ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան։

Բաժնի նպատակն է համալսարանի գիտական քաղաքականության ձևավորումը, գիտահետազոտական գործունեության ռազմավարական ուղղությունների մշակումն ու համակարգումը, ինչպես նաև գիտական ներուժի արդյունավետ օգտագործման և զարգացման ապահովումը։

Բաժնի հիմնական խնդիրներն են՝

  • Համալսարանի գիտական քաղաքականության և զարգացման ծրագրերի մշակումը, դրանց իրականացման համակարգումն ու մշտադիտարկումը,
  • Գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի պլանավորման, ներկայացման և իրականացման գործընթացների կազմակերպումը և համակարգումը,
  • Գիտական գործունեության առաջնահերթ ուղղությունների սահմանումը՝ հաշվի առնելով ազգային և միջազգային գիտական զարգացումները,
  • Գիտական դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տարածումը, մասնակցության խթանումը և աջակցությունը,
  • Գիտական գործունեության արդյունքների հավաքագրումը, վերլուծությունը և հաշվետվությունների պատրաստումը,
  • Համագործակցության զարգացումը հանրապետական և միջազգային գիտական կազմակերպությունների, հիմնադրամների և ծրագրերի հետ,
  • Համալսարանի գիտաժողովների, գիտական քննարկումների և այլ գիտակրթական միջոցառումների կազմակերպման գործընթացների համակարգումը։

Բաժինը իր իրավասությունների շրջանակում համագործակցում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների, գիտական կենտրոնների և արտաքին գործընկեր կազմակերպությունների հետ։