(010) 303-300
«LIRA-FEM (ЛИРА-САПР) ծրագրային փաթեթի կիրառությունը երկաթբետոնե շենքերի նախագծման բնագավառում» դասընթաց

Կրեդիտների քանակը. 24 տեսական կրեդիտ (24 ժամ):

Արժեքը. 250 000 դրամ:

Դասախոս. Հովհաննես Ավագյան, Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․:

Դասընթացի նպատակը. Մասնակիցներին փոխանցել անհրաժեշտ հմտություններ կրող համակարգերով շենքերի և կառույցների համակարգչային մոդելավորման և հաշվարկի, ՀՀ գործող շինարարական նորմերով նախագծման պահանջների վերաբերյալ:

Վերջնարդյունքները Դասընթացի ավարտին մասնակիցները կիմանան «LIRA-FEM» ծրագրային փաթեթի կառուցվածքն ու կիրառման հիմնական սկզբունքները։ Ձեռք կբերեն գիտելիքներ շինարարական մոդելավորման, հաշվարկի և վերլուծության վերաբերյալ, կզարգացնեն հմտություններ հաշվարկային մոդելի ստեղծման, կոշտությունների, բեռնվածքների, եզրային և գրունտային պայմանների ներմուծման ուղղությամբ, ինչպես նաև կարողություններ՝ իրականացնելու վերլուծություն, արդյունքների դուրս բերում և տեխնիկական եզրակացության ձևակերպում: Քննարկումների, իրավիճակային խնդիրների վերլուծությունների արդյունքում մասնակիցները կսովորեն կիրառել «LIRA-FEM (ЛИРА-САПР)» ծրագրային փաթեթը։

Մասնագետների թիրախային խումբ. I, II, III կարգի մասնագետներ, 04, 05, 34  մասնագիտություններ (համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 23.08.2023թ. N 06-Ն հրամանի): Մասնագիտությունների ամբողջական ցանկը:

Գրանցում. Դասընթացին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/Dny6bGBzGLM6MVz98:

Վկայական. Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական: 

Զեղչային քաղաքականություն. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 10% զեղչով։

Հասցե. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, ք․ Երևան, Տերյան 105:

Լրացուցիչ տեղեկատվություն. Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել extension@nuaca.am էլ. հասցեին կամ զանգահարել 010 303300 (961) հեռախոսահամարով։

 

 

250000