(010) 303-300
Քաղաքաշինության բնագավառի օրենսդրություն. շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման գործընթացի առանձնահատկությունները» սեմինար
0

Կրեդիտների քանակը. 3 տեսական կրեդիտ (3 ժամ)

Արժեքը. Անվճար

Դասախոս. Լուսինե Հարությունյան, Նորարությունների, ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժնի ղեկավար

Սեմինարի նպատակը. Ներկայացնել և վերլուծել շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման գործընթացի իրավական կարգավորումները, դրանց կիրառման առանձնահատկությունները և գործնական նշանակությունը:

Վերջնարդյունքները Սեմինարի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • հասկանալ և վերլուծել քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման համակարգի իրավական հիմքերը և հավաստագրման գործընթացի կառուցվածքը,
  • տարբերակել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի կազմակերպման, իրականացման և վկայագրման հիմնական դերակատարներին և վերջիններիս պատասխանատվության շրջանակը,
  • կիրառել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները՝ մասնագիտական որակավորման պահպանման և զարգացման գործընթացներում:

Մասնագետների թիրախային խումբ. I, II, III կարգի մասնագետներ, 01-34 մասնագիտություններ (համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 23.08.2023թ. N 06-Ն հրամանի): Մասնագիտությունների ամբողջական ցանկը:

Գրանցում. Սեմինարին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝  https://forms.gle/Dny6bGBzGLM6MVz98:

Վկայական. Սեմինարի մասնակիցներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական: 

Հասցե. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, ք․ Երևան, Տերյան 105:

Լրացուցիչ տեղեկատվություն. Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել extension@nuaca.am էլ. հասցեին կամ զանգահարել 010 303300 (961) հեռախոսահամարով։