(010) 303-300

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ

Համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը իր գործունեությունը իրականացնում է համալսարանի կանոնադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, աշխատանքային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի շրջանակում՝ աշխատանքային հարաբերությունների ձևավորումը, աշխատանքային պայմանագրերի կազմումն ու վարումը, ինչպես նաև շարունակական վերահսկումն ու կարգավորումը:

Բաժնի նպատակն է ՝ Մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից համակարգի ներդրում և զարգացում, աշխատողների վերաբերյալ տեղեկատվության և իրավական ակտերի ապահովում և իրազեկում՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով։

Բաժնի հիմնական խնդիրներն են՝

  • Աշխատակիցների հավաքագրման, ընտրության և աշխատանքի ընդունման գործընթացների կազմակերպման մասնակցություն:
  • Համալսարանի հաստիքացուցակների կազմում:
  • ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան կադրային փաստաթղթերի կազմում (պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական ակտեր):
  • Աշխատողների անձնական գործերի ստեղծում, փաստաթղթերի հավաքագրում, ամբողջականացում, թարմացում և արխիվացում:
  • Աշխատողների վերաբերյալ հաշվետվությունների և տեղեկությունների ներկայացում պետական մարմիններին, օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
  • Աշխատողների աշխատանքային պայմանագրերի, հրամանների և անձնական գործերի վարում, ինչպես նաև անհատական տվյալների մուտքագրում Հայկական Ծրագրերում և Tax Service համակարգերում,
  • Աշխատողների աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի հավաքագրում համապատասխան ստորաբաժանումներից, տվյալների ճշտգրտում և մուտքագրում համակարգ:
  • Աշխատողների աշխատանքի վարձատրության մուտքագրումը համակարգ և աշխատանքի վարձատրության մասին իրավական ակտերի և այլ փաստաթղթերի ապահովում ՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում,
  • Աշխատողների առողջության ապահովագրության և պարտադիր պարբերաբար բժշկական զննության կազմակերպում, տվյալների հավաքագրում, մուտքագրում և ծանուցում:
  • Բաժնին վերաբերող ներքին և այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում:
  • Հրամանների, քաղվածքների, այլ տիպի տեղեկությունների ծանուցում աշխատողներին էլ.հասցեներով:
  • Աշխատանքի արդյունավետության գնահատման համակարգերի ներդրմանն ուղղված աշխատանքներ:
  • Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ներքին կանոնակարգերի, քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում։

Բաժնի աշխատակազմը.

Հախվերդյան Սոնա Ռազմիկի

Մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար

Հեռ.՝ 010 303 300 (566)

Էլ հասցե՝ shakhverdyan@nuaca.am

 

Հովսեփյան Նաիրա Վոլոդյայի

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ

Էլ հասցե՝ nhovsepyan@nuaca.am

 

Անդրիասյան Իզաբելլա Մայիսի

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ

Էլ հասցե՝ izabella.andriasyan@nuaca.am

 

Սամվելյան Ռուզաննա Լևոնի

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ

Էլ հասցե՝ r.samvelyan@nuaca.am

 

Արտեմյան Անի Արայի

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի առաջատար մասնագետ

Էլ հասցե՝ aniartemyan@nuaca.am

 

Գևորգյան Մարինա Սերյոժայի

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի առաջատար մասնագետ

Էլ հասցե՝ marina363@yandex.ru

 

Ղազարյան Մարինա Գրիգորիի

Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մասնագետ

Էլ հասցե՝ marina.kazaryan98@gmail.com