(010) 303-300

Նախապատրաստական դասընթացներ

2026-2027 ուսումնական տարվա համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը «Ճարտարապետություն» և «Դիզայն» մասնագիտությունների դիմորդների համար կազմակերպում է ներբուհական քննական առարկաների նախապատրաստական դասընթացներ:

Քննական առարկա

ՈՒսումնառողների թիվը խմբում

Տևողություն (Ամիս)

Պարբերականություն (Շաբաթական)

Մեկ դասընթացի տևողություն (Րոպե)

Վարձավճար  (ՀՀ դրամ)

I Փուլ

II Փուլ

I Փուլ

II Փուլ

Գծանկար (Ճ)

6-12

4.5

4.5

2 անգամ

120

225.000

225.000

Գծագրություն (ԳՍԿԹ*)

6-12

4.5

4.5

2 անգամ

120

180.000

180.000

Մաթեմատիկա (ԳՍԿԹ*)

6-12

4.5

4.5

2 անգամ

120

180.000

180.000

Գծանկար (Դ)

6-12

4.5

4.5

2 անգամ

120

225.000

225.000

Կոմպոզիցիա

6-12

4.5

4.5

2 անգամ

120

225.000

225.000

ԳՍԿԹ*-Գիտելիքի, ստեղծագործական կարողությունների թեստը կազմված է 3 հիմնական բաժիններից` «Մաթեմատիկա», «Ճարտարապետական տրամաբանություն», «Գծագրություն»:

Նախապատրաստական դասընթացները կազմակերպվում են երկու փուլով և տևում են 9 ամիս` հոկտեմբերից մինչև հունիսը ներառյալ: Յուրաքանչյուր փուլում առնվազն մեկ անգամ ուսումնառողների մասնագիտական կողմնորոշմանը միտված միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են վարպետաց դասեր, որոնք հնարավորություն են տալիս լսել լավագույն մասնագետներին, ինչպես նաև հասկանալ մասնագիտության խորությունն ու բազմաշերտ հնարավորությունները` ստեղծագործական և նորարարական մոտեցումների առանձնահատուկ շեշտադրմամբ, որոնք կօգնեն ձեռք բերել տեսական գիտելիքներ և կիրառել դրանք գործնականում` խթանելով հետաքրքրությունը մասնագիտության նկատմամբ:

Նախապատրաստական դասընթացներն իրականացվում են համալսարանի համապատասխան որակավորում ունեցող դասախոսների կողմից և կազմակերպվում են խմբային ձևաչափով՝ լսարանային պայմաններում։

2026-2027 ուսումնական տարվա նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար կարող եք 2025 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 19-ը գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով։ Հարցերի դեպքում կարող եք ներկայանալ ք. Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ կամ զանգահարել (010) 303 300 (ներքին` 933) հեռախոսահամարով:

Նախապատրաստական դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից: