(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«LIRA SAPR» ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՆՔԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

«LIRA SAPR» հաշվարկային ծրագիրը էական նշանակություն ունի շենքերի նախագծման բնագավառում։ Տվյալ ծրագիրը, որի հիմքում ընկած է վեջավոր տարրերի մեթոդը, թույլ է տալիս ճշգրիտ գնահատել շենքերի կրող տարրերի լարվածադեֆորմատիվ վիճակը։

Դասընթացի ժամանակ ներկայացվելու են վերջավոր տարրերի մեթոդի առանձնահատկությունները, հաշվարկային մոդելի ստեղծումը, կոշտությունների ներմուծումը, բեռնվածքների ներմուծումը, եզրային պայմանների ներմուծում, գրունտային պայմանների ներմուծումը, վերլուծության փուլերի մեկնաբանումը, արդյունքների դուրս բերումը և ձևակերպումը։

250,000
Տևողությունը՝ 24 ժամ Ձևաչափը՝ առկա

Սկիզբը՝ սեպտեմբերի 24

 

ՆԿԱՐԱԳԻՐ

Դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել անհրաժեշտ հմտություններ կրող համակարգերով շենքերի և կառույցների համակարգչային մոդելավորման և հաշվարկի, ՀՀ գործող շինարարական նորմերով նախագծման պահանջների վերաբերյալ: Դասավանդման, քննարկումների, իրավիճակային խնդիրների վերլուծությունների արդյունքում մասնակիցները կսովորեն և կկիրառեն «LIRA SAPR» ծրագրային փաթեթի հետևյալ քայլերը.

  1. Ներածություն։
  2. Հաշվարկային մոդելի ստեղծում։
  3. Կոշտությունների ներմուծում։
  4. Բեռնվածքների ներմուծում։
  5. Եզրային պայմանների ներմուծում։
  6. Գրունտային պայմանների ներմուծում։
  7. Վերլուծություն։
  8. Արդյունքների դուրս բերում և ձևակերպում։

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է՝

  • արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բնագավառի որակավորված մասնագետների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել գիտելիքներ իրենց ոլորտում։

ՃԱՆԱՉՈՒՄ

Դասընթացի ավարտին առաջադրանքները հաջողությամբ հանձնած մասնակիցներին կշնորհվի

  • մասնակցության վկայական՝ առնվազն 85% ներկայության դեպքում,
  • դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայական՝ առնվազն 85% ներկայության և ամփոփիչ առաջադրանքի առնվազն 80% ապահովման դեպքում:

ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Հիմնական մասնագիտական գիտելիք

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

1. Ներածություն։

  • Վերջավոր տարրերի մեթոդի առանձնահատկությունները։
  • Ելակետային տվյալներ։

2. Հաշվարկային մոդելի ստեղծում։ (մեկնաբանում համաձայն ՀՀՇՆ -ի)

  • Սյուների, պարզունակների և դիաֆրագմաների մոդելավորում։
  • Հիմքի մոդելավորում։
  • Առանցքների և նիշերի ստեղծում։

3. Կոշտությունների ներմուծում։ (մեկնաբանում համաձայն ՀՀՇՆ -ի)

  • Բետոնի դաս, առաձգականության մոդուլ, Պուասոնի գործակից, ամրության նվազեցում։

4. Բեռնվածքների ներմուծում։ (մեկնաբանում համաձայն ՀՀՇՆ -ի)

  • Սեփական քաշ, միջնորմների, հատակների, արտաքին պատերի և ձյան բեռնվածքի ներմուծում։
  • Սեյսմիկ բեռնվածքի ներմուծում։
  • Գրունտի արտակենտրոն բեռնվածքի ներմուծում։
  • Քամու բեռնվածքի ներմուծում։

5. Եզրային պայմանների ներմուծում։ (մեկնաբանում համաձայն ՀՀՇՆ -ի)

6. Գրունտային պայմանների ներմուծում։ (մեկնաբանում համաձայն ՀՀՇՆ -ի)

7. Վերլուծություն։

  • Վերլուծության փուլերի մեկնաբանում (շինարարական մեխանիկա, ուժերի և բեռնվածքների զուգակցում, ամրանավորում)։
  • Պայմանների ստուգում՝ համաձայն երկաթբետոնե և սեյսմիկ գործող նորմերի։
      • Գրունտային պայմաններ, կողաշրջման պայման, ռեզոնանսի պայման, ոլորման պայման, շեղվածքների պայման, սյուների երկայնական սեղմման պայման, դիաֆրագմաների շոշափող լարումների պայման, դինամիկ հարմարավետության պայման և այլն։

8. Արդյունքների դուրսբերում և ձևակերպում։

 

 

ԴԱՍԱՎԱՆԴՈՂ

Դասընթացը վարելու է ՃՇՀԱՀ Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի տ․գ․թ․, դոցենտ Հովհաննես Ավագյանը, ով ունի բազմամյա մանկավարժական փորձ, իրականացրել է բազմաթիվ շենքերի նախագծեր, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ԱՄՆ -ում։