Ուսանողական տարիները մարդու կենսագործունեության ամենաակտիվ և ամենահետաքրքիր ժամանակաշրջանն է: Ուսանողը ձեռք է բերում բարձրագույն կրթություն, մասնագիտություն, նոր ծանոթություններ և ընկերներ, շփվում է տարբեր հետաքրքրության տեր մարդկանց հետ, կատարում ինքնուրույն քայլեր և ըստ իր նախասիրությունների՝կազմակերպում իր ժամանցը:
Ուսանողական կյանքի արդյունավետ և բազմաբովանդակ կազմակերպումը կախված է մի շարք հանգամանքներից, որոնցից առաջինը ուսանողի լավ առաջադիմությունն է և, ոչ պակաս, նաև ուսանողներին առնչվող միջոցառումներին ու իրադարձություններին մասնակից լինելը: Իսկ այս ամենի կիզակետում լինելու համար անհրաժեշտ է միանալ Ուսանողական խորհրդին և համալրել մեր շարքերը:
Ուսանողական խորհրդի աջակից անդամ դառնալու հայտ