(010) 303-300

Քննական առարկաններ

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ  
Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2
Պատասխաններ  
Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

Թեստեր
Թեստ 1 Թեստ 2 Թեստ 3 Թեստ 4
Պատասխաններ

 

2026-2027 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ «ԳԾԱՆԿԱՐ» ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Մասնագիտություն- 073101.00.6 - «Ճարտարապետություն»

Առարկա - Գծանկար (Ճ)

 Մասնագիտական ծրագիր.

«Գծանկար» առարկայի քննությունը նպատակ ունի ստուգելու և գնահատելու դիմորդի ծավալատարածական ընկալման և վերապատկերման ունակությունները, կատարման տեխնիկան՝ հաշվի առնելով գծանկարի առաջադրանքի կատարման քննական պահանջները`

073101.00.6 «Ճարտարապետություն» մասնագիտության դիմորդները գծանկարում են գիպսե դիմաքանդակ (Գատամելատ, Սոկրատես, Հոմերոս)` համաձայն Ձև 1-ի:

021201.00.6 «Դիզայն» մասնագիտության դիմորդները գծանկարում են դեկորատիվ գիպսե հարթաքանդակով (խաղողի տերևներով, բուսական տարրերով, խնձորով) և կավե կճուճով պարզ նատյուրմորտ՝ համաձայն Ձև 2-ի:

Գիպսե դիմաքանդակի և հարթաքանդակի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ:

Դիմորդների նստատեղերի ընտրությունը, ըստ համարակալման, նույնպես կատարվում է վիճակահանությամբ:

Առաջադրանքի կատարման համար տրվում է`

073101.00.6 «Ճարտարապետություն» մասնագիտության քննության համար՝ 8 ժամ, (240 րոպե + 60 րոպե ընդմիջում + 240 րոպե):

Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի (վատման) վրա տարբեր կոշտության գրաֆիտե սև մատիտներով:

Քննական առաջադրանքի կատարման պահանջները. 

  • Թղթի վրա դիմաքանդակի և նատյուրմորտի չափսի ճիշտ ընկալում, տեղադրում և կառուցում:
  • Կառուցման խնդիրների լուծում` հաշվի առնելով առարկաների ձևաստեղծման համաչափությունները և մասշտաբային ճշտությունը:
  • Լուսաստվերների ճիշտ կատարման շնորհիվ պատկերի ծավալային մշակում և գծանկարի կատարման որակի ապահովում:
  • Տոնայնության և նյութականության վերարտադրություն. կատարման տեխնիկայի և հնարքների հմուտ կիրառում:
  • Սահմանված ժամկետում նյութի գրագետ կիրառմամբ քննական պահանջները բավարարող ավարտուն աշխատանքի կատարում:

Առաջադրանքի գնահատման չափանիշներ.

  1. Գիպսե դիմաքանդակի կամ նատյուրմորտի օպտիմալ չափն ու տեղադրումը A2 ձևաչափի թղթի վրա՝ 0-5 միավոր:
  2. Գիպսե դիմաքանդակի և նատյուրմորտի համաչափությունները և կառուցումը՝ 0-5 միավոր:
  3. Գծանկարի կատարման գրաֆիկական և տեխնիկական հմտությունները՝ 0-5 միավոր:
  4. Լույսի և ստվերի մշակումով առարկաների ծավալային ընկալման և նյութի արտահայտման հմտությունը՝ 0-5 միավոր:

Ընդամենը՝ 20 միավոր

Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են քննական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից անհատապես` համաձայն վերոնշյալ չափանիշների: Այնուհետև ստացված հանրագումարային միավորը միջինացվում է 20.00 (քսան) միավորի սահմանում` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Դրական է համարվում 7.5 և բարձր միավորը:

Գիպսե դիմաքանդակներ «Ճարտարապետություն» մասնագիտության դիմորդների համար․   

ա) Գատամելատ
բ) Հոմերոս
գ) Սոկրատես

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300 ներքին համար 9-33  կամ 010-58-01-56։

2026-2027 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ «ԳԾԱՆԿԱՐ» ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 Մասնագիտություն- 021201.00.6 - «Դիզայն»

Առարկա -Գծանկար (Դ)

  

Մասնագիտական ծրագիր.

«Գծանկար» առարկայի քննությունը նպատակ ունի ստուգելու և գնահատելու դիմորդի ծավալատարածական ընկալման և վերապատկերման ունակությունները, կատարման տեխնիկան՝ հաշվի առնելով գծանկարի առաջադրանքի կատարման քննական պահանջները`

021201.00.6 «Դիզայն» մասնագիտության դիմորդները գծանկարում են դեկորատիվ գիպսե հարթաքանդակով (խաղողի տերևներով, բուսական տարրերով, խնձորով) և կավե կճուճով պարզ նատյուրմորտ:

Գիպսե դիմաքանդակի և հարթաքանդակի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ:

Դիմորդների նստատեղերի ընտրությունը, ըստ համարակալման, նույնպես կատարվում է վիճակահանությամբ:

Առաջադրանքի կատարման համար տրվում է`

021201.00.6 «Դիզայն» մասնագիտության քննության համար՝ 6 ժամ, (180 րոպե + 60 րոպե ընդմիջում + 180 րոպե):

Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի (վատման) վրա տարբեր կոշտության գրաֆիտե սև մատիտներով:

Քննական առաջադրանքի կատարման պահանջները.

  • Թղթի վրա դիմաքանդակի և նատյուրմորտի չափսի ճիշտ ընկալում, տեղադրում և կառուցում:
  • Կառուցման խնդիրների լուծում` հաշվի առնելով առարկաների ձևաստեղծման համաչափությունները և մասշտաբային ճշտությունը:
  • Լուսաստվերների ճիշտ կատարման շնորհիվ պատկերի ծավալային մշակում և գծանկարի կատարման որակի ապահովում:
  • Տոնայնության և նյութականության վերարտադրություն. կատարման տեխնիկայի և հնարքների հմուտ կիրառում:
  • Սահմանված ժամկետում նյութի գրագետ կիրառմամբ քննական պահանջները բավարարող ավարտուն աշխատանքի կատարում:

Առաջադրանքի գնահատման չափանիշներ.

  1. Գիպսե դիմաքանդակի կամ նատյուրմորտի օպտիմալ չափն ու տեղադրումը A2 ձևաչափի թղթի վրա՝ 0-5 միավոր:
  2. Գիպսե դիմաքանդակի և նատյուրմորտի համաչափությունները և կառուցումը՝ 0-5 միավոր:
  3. Գծանկարի կատարման գրաֆիկական և տեխնիկական հմտությունները՝ 0-5 միավոր:
  4. Լույսի և ստվերի մշակումով առարկաների ծավալային ընկալման և նյութի արտահայտման հմտությունը՝ 0-5 միավոր:

 Ընդամենը՝ 20 միավոր

Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են քննական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից անհատապես` համաձայն վերոնշյալ չափանիշների: Այնուհետև ստացված հանրագումարային միավորը միջինացվում է 20.00 (քսան) միավորի սահմանում` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Դրական է համարվում 7.5 և բարձր միավորը:

 

Դեկորատիվ գիպսե հարթաքանդակնով և կավե կճուճով նատյուրմորտ «Դիզայն» մասնագիտության դիմորդների համար

ա) Խաղողի տերևների հարթաքանդակով և կճուճով բ) Բուսական տարրի հարթաքանդակով և կճուճով գ) Խնձորի հարթաքանդակով և կճուճով


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300,  ներքին համար 9-33  կամ 010-58-01-56։

2025-2026 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ՝ «ԳԾԱԳՐՈւԹՅԱՆ»   ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ

073101.00.6 - «Ճարտարապետություն»

ԳԾԱԳՐՈւԹՅՈւՆ

Մասնագիտական ծրագիր. (օրինակները` հավելված 1-ում և 2-ում)

«Գծագրություն» առարկայի քննությունը նպատակաուղղված է ստուգելու դիմորդների՝ գրաֆիկական աշխատանքներ կատարելու ունակությունները, ծավալատարածական ընկալման և դրա պատկերման կարողունակությունը, ինչպես նաև գնահատելու դիմորդի գիտելիքները և ունակությունները պրոյեկցիոն գծագրությունից, եռաչափ օբյեկտները  հարթության վրա պրոյեկցիաների մեթոդով ճշգրիտ արտապատկերելու, պրոյեկցիոն պատկերների օգնությամբ բնօրինակ օբյեկտը տարածության մեջ ճշգրիտ պատկերացնելու և վերարտադրելու կարողությունը ի թիվս վերոհիշյալների՝ նաև ստուգելու և գնահատելու երկրաչափական կառուցումներ անելու ունակությունները: 

Առաջադրանքի և դիմորդների նստատեղերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ: Քննության համար տրվում է 4 ժամ (240 րոպե): Առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա:

Քննական առաջադրանքի կատարման պահանջները. 

Քննական տոմսերը ներառում են առաջադրանքներ պրոյեկցիոն գծագրությունից և երկրաչափական կառուցման խնդիրներ, որոնցում լուսաբանվում են հետևյալ թեմաները.

  • Պրոյեկտման մեթոդներ, ուղղանկյուն և զուգահեռ պրոյեկցիաներ
  • Երկրաչափական մարմինների համալիր գծագրերի և աքսոնոմետրիկ պրոյեկցիաների կառուցման կանոններ
  • Գծագրերի ձևավորման ստանդարտ կանոններ
  • Երկրաչափական կառուցման հիմնական խնդիրներ: Լծորդումներ և հարթ շրջագծերի կառուցում
  • Հատույթներ և կտրվածքներ

Քննական տոմսերում ներառված են հետևյալ երկու խնդիրները՝ (Հավելված 1, 2)

  1. Աքսոնոմետրիա, հատույթ, պրոյեկցիա, որով տրված են հանույթներով և հատույթներով մարմնի երկու պրոյեկցիաները: 

Պահանջվում է կառուցել նրա երրորդ պրոյեկցիան և աքսոնոմետրիան՝ տալով բոլոր անհրաժեշտ կտրվածքները:

  1. Լծորդում, որտեղ անհրաժեշտ է կառուցել առաջադրված հարթ շրջագիծը՝ նշելով չափսերը և պահպանելով կառուցման գծերը, որը ներառում է լծորդման խնդիրներ:

Առաջադրանքի գնահատման չափանիշներ.

Առաջին առաջադրանքը բաժանվում է բաղադրիչների և գնահատվում  հետևյալ կերպ.

  • Առաջադրված պրոյեկցիաների կառուցումը կտրվածքներով` 4 (չորս) միավոր
  • Բացակայող պրոյեկցիայի կառուցումը կտրվածքով` 4 (չորս) միավոր
  • Աքսոնոմետրիայի կառուցումը հանվածքով` 6 (վեց) միավոր

Երկրորդ առաջադրանքը բաժանվում է բաղադրիչների և գնահատվում հետևյալ կերպ.

  • Լծորդման խնդիրներ՝ 4 (չորս) միավոր
  •  Չափադրում՝ 1 (մեկ) միավոր
  • Ընդհանուր աշխատանքի գրաֆիկական կատարման որակի և ստանդարտների պահպանման համար` 1 (մեկ) միավոր:

Ընդամենը՝ 20 միավոր

Նախապես ծածկագրված քննական աշխատանքներն ստուգվում և գնահատվում են հանձնաժողովի անդամների կողմից: Դրական են համարվում 7.5 և բարձր միավորները (համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման). գնահատման միավորները նշանակվում են հարյուրերորդական մասի պահպանումով, այնուհետև` միջինացվում են:

filetype_pdf 2025-2026թ. ՃՇՀԱՀ-ի բակալավրի ընդունելության ներբուհական ճարտարապետություն մասնագիտության գծագրություն քննական առարկայի խնդիրների ժողովածու

 
2026-2027 ուսումնական տարվա  ընդունելության մասին տեղեկատվությունը մշակման փուլում է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300,  ներքին համար 9-33  կամ 010-58-01-56։

2026-2027 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ  «ԿՈՄՊՈԶԻՑԻԱ» ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Մասնագիտություն- 021201.00.6 - «Դիզայն»

Առարկա- Կոմպոզիցիա

 

Մասնագիտական ծրագիր. 

Ներկայացված կոմպոզիցիայի դիտարկմամբ ստուգվում և գնահատվում են դիմորդի ստեղծագործական կարողությունները և կատարողական հմտությունները՝ քննական պահանջների  պահպանմամբ: Թույլատրելի է գծագրական գործիքների կիրառումը: Երկրաչափական մարմինների ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ  (համաձայն Ձև 1-ի)։ Դիմորդների նստատեղերի ընտրությունը, ըստ համարակալման, նույնպես կատարվում է վիճակահանությամբ:

  • Աշխատանքի կատարման համար տրվում է 4 ժամ (240 րոպե)՝ առանց ընդմիջման:
  • Աշխատանքի գնահատման համար կարևորվում է ներկայացված պահանջների ապահովումը:
  • Աշխատանքը կատարվում է A3 ձևաչափի գծագրական թղթի (վատման) վրա գրաֆիտե սև մատիտով:

Քննական առաջադրանքի կատարման պահանջները.

Ընտրված երկրաչափական մարմինների համակցմամբ ստեղծել ծավալային եռաչափ կոմպոզիցիա՝ կատարելով այն երկու կետով կառուցվող հեռանկարի կամ աքսոնոմետրիայի կառուցման սկզբունքով` լուսաստվերային մշակմամբ:

Առաջադրանքի կատարման համար վիճակահանության սկզբունքով թվով 10 (տասը) երկրաչափական մարմիններից (խորանարդ, գլան, գունդ, կոն, քառակուսի հիմքով բուրգ, հավասարակողմ հիմքով վեցանկյուն պրիզմա, քառակուսի հիմքով պրիզմա, քառակուսի սալիկ, հավասարակողմ վեցանկյուն սալիկ, տափօղակ) ընտրվում է 5 (հինգ) երկրաչափական մարմին, որոնցից յուրաքանչյուրը 2 և ավելի անգամ պարտադիր պետք է կիրառել քննական առաջադրանքում․ միաժամանակ արգելվում է այլ մարմինների պատկերումը:ժ               

Քննական պահանջներ.   

  • Առաջադրանքը կատարել հորիզոնական, ուղղահայաց կամ թեք առանցքային դասավորությամբ՝ կարևորելով ընդհանուր կոմպոզիցիայի տեղադրման և համաչափական սկզբունքները:
  • Ծավալային կոմպոզիցիայի կառուցում՝ բացառելով ծավալատարածական՝ խորը հեռանկարի բազմապլանային կատարման սկզբունքը:
  • Ապահովել ինչպես ընդհանուր կոմպոզիցիայի, այնպես էլ կոմպոզիցիայում կիրառված առանձին երկրաչափական մարմինների՝ երկու կետով հեռանկարի կամ աքսոնոմետրիայի կառուցումը:
  • Կատարել առաջադրանքի լուսաստվերային մշակում գծանկարի շտրիխային տեխնիկայով:
  • Ծավալային կոմպոզիցիայի դիտման կետը և պայմանական լույսի աղբյուրը ընտրել ըստ հայեցողության:
  • Աշխատանքում կիրառել համակցման (մեկ մարմինը մյուսով հատելու), մասնատման և հանման սկզբունքները՝ չկորցնելով երկրաչափական մարմինների ամբողջականությունը և կերպարային ընկալումը:
  • Վիճակահանության սկզբունքով ընտրված թվով 5 (հինգ) երկրաչափական մարմինից յուրաքանչյուրը 2 և ավելի անգամ պարտադիր կիրառել կոմպոզիցիոն առաջարկում:

Առաջադրանքի գնահատման չափանիշներ.

Եթե կատարված քննական առաջադրանքում պատկերված չեն, կամ պատկերված են վիճակահանությամբ հատկացված  մարմինները մեկական անգամ, կամ այլ մարմիններ, որոնք չեն ընդգրկված վիճակահանությամբ,  ապա քննական աշխատանքը, անկախ կատարման ձևից և որակից,  չի քննվում և չի գնահատվում:

Հիմնական չափանիշներ

Պահանջներ

Միավորներ

1.

Կոմպոզիցիոն լուծում

1

A3 ձևաչափում կոմպոզիցիայի գրագետ տեղադրում

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

20

2

Կոմպոզիցիոն մտահղացման ինքնատիպ և կերպարային լուծում

3

Երկրաչափական մարմինների համակցման սկզբունքի (մեկ մարմինը մյուսով հատելու) կիրառում

4

Երկրաչափական մարմինների մասնատման սկզբունքի կիրառում

5

Երկրաչափական մարմինների հանման սկզբունքի կիրառում

2.

Կառուցում

1

Համակցվող  (մեկ մարմինը մյուսով հատվող) երկրաչափական մարմինների գրագետ կառուցում

5

2

Մասնատված երկրաչափական մարմինների գրագետ կառուցում

3

Եկրաչափական մարմիններից ռելիեֆային ձևափոխում և գրագետ կառուցում՝ հանման եղանակով

4

Երկու կետով կառուցվող հեռանկարի կամ աքսոնոմետրիայի պահանջների պահպանում

5

Երկրաչափական մարմինների կառուցման գծային թույլ արտահայտում

3.

Կատարողական հմտություններ և կարողություններ

1

Լուսաստվերային մշակում

5

2

Տոնային մշակում

3

Գծանկարի շտրիխային տեխնիկայի տիրապետում

4

Կոմպոզիցիայի դիտման կետի ընտրություն

5

Համաչափությունների պահպանում

4.

Աշխատանքի ամփոփում

1

Աշխատանքի ավարտվածություն

5

2

Աշխատանքի մատուցում

3

Աշխատանքի արտահայտչականություն

4

Կոմպոզիցիոն մտահղացման բարդություն

5

Կոմպոզիցիոն մտահղացման լիարժեք բացահայտում

Ընդամենը՝ 20 միավոր

Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են քննական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից անհատապես` համաձայն վերոնշյալ չափանիշների: Այնուհետև ստացված հանրագումարային միավորը միջինացվում է 20.00 (քսան) միավորի սահմանում` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Դրական է համարվում 7.5 և բարձր միավորը:

 «Դիզայն» մասնագիտության «ԿՈՄՊՈԶԻՑԻԱ» քննական առարկայի առաջադրանքի երկրաչափական մարմիններ

 Գիպսե երկրաչափական մարմիններ «Դիզայն» մասնագիտության դիմորդների համար:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300,  ներքին համար 9-33  կամ 010-58-01-56։

 2026-2027 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՆԵՐԲՈւՀԱԿԱՆ «ԳԻՏԵԼԻՔԻ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍՏ (ԳՍԿԹ)» ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 Մասնագիտություն «073101.00.6 - Ճարտարապետություն»

Գիտելիքի, ստեղծագործական կարողությունների թեստ (ԳՍԿԹ)

 

 Մասնագիտական ծրագիր.

Թեստը կազմված է 3 հիմնական բաժնից (oրինակը` Հավելված 1-ում):

  1. ՄԱԹԵՄԱՏԻԿԱ,
  2. ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ,
  3. ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆ:

Քննական առաջադրանքի կատարման պահանջները.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ բաժինը ներառում է հետևյալ ենթաբաժինները․

  1. Հանրահաշիվ:
  2. Երկրաչափություն:

Թեստի «Մաթեմատիկա» բաժնի բոլոր առաջադրանքները կազմված են հանրակրթական և ավագ դպրոցի թեմաների հիման վրա։

  1. Հանրահաշիվ.
  • Բնական և ամբողջ թվեր: Գործողություններ բնական թվերի հետ: Բաժանելիության հայտանիշները: Պարզ և բաղադրյալ թվեր: Ամենամեծ ընդհանուր բաժանարար: Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ: Ամբողջ թվերի համեմատում: Գործողություններ ամբողջ թվերի հետ:
  • Կոտորակներ: Սովորական, անկանոն և կանոնավոր կոտորակներ: Տասնորդական կոտորակներ: Կոտորակների համեմատում: Կոտորակների գումարում, հանում, բազմապատկում և բաժանում: Տասնորդական կոտորակի վերածումը սովորական կոտորակի և հակառակը:
  • Ռացիոնալ թվեր: Ռացիոնալ թվերի համեմատում: Գործողություններ ռացիոնալ թվերի հետ:
  • Թվի աստիճան, թվի արմատ: Թվի բացարձակ արժեք: Իրական թվի «n»-րդ աստիճանի արմատ: «n»-րդ աստիճանի արմատի հատկությունները: Իրական թվի ռացիոնալ ցուցիչով աստիճան: Իրական թվի իռացիոնալ ցուցիչով աստիճան:
  • Կրճատ բազմապատկման բանաձևեր:
  • Մասշտաբ: Հարաբերություն: Համեմատություն: Մաս: Տոկոս:
  • Հավասարումներ և անհավասարումներ: Գծային հավասարումներ և անհավասարումներ: Քառակուսային հավասարումներ և անհավասարումներ:
  • Միջին թվաբանական և միջին երկրաչափական:
  • Միացությունների տեսության տարրեր: Կարգավորություններ: Տեղափոխություններ: Զուգորդություններ:
  • Ֆունկցիաներ: Ֆունկցիաների գրաֆիկներ: Տարրական ֆունկցիաներ, դրանց գրաֆիկները: Հակադարձ ֆունկցիա, հակադարձ ֆունկցիայի գրաֆիկ: Ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխություններ: Երկու փոփոխականով գծային հավասարման գրաֆիկ: Երկու փոփոխականով գծային հավասարումների համակարգերի լուծման գրաֆիկական եղանակ:
  1. Երկրաչափություն

21 Հարթաչափություն

  • Զուգահեռ ուղիղներ: Երկու ուղիղների զուգահեռության հայտանիշներ:
  • Եռանկյուններ։ Եռանկյան միջնագծեր, կիսորդներ և բարձրություններ։ Եռանկյունների հավասարության հայտանիշներ: Հատվածի միջնուղղահայաց և անկյան կիսորդ: Ուղղանկյուն եռանկյուն: Պյութագորասի թեորեմ։ Առնչություններ ուղղանկյուն եռանկյան կողմերի և անկյունների միջև։ Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև։ Եռանկյան անհավասարություն: Եռանկյան չորս նշանավոր կետերը։ Եռանկյան միջին գիծ։ Թալեսի թեորեմ: Նման եռանկյուններ։ Եռանկյունների նմանության հայտանիշներ։ Նման եռանկյունների հատկություններ։
  • Բազմանկյուններ։ Ուռուցիկ բազմանկյուն։ Քառանկյուն: Զուգահեռագիծ։ Ուղղանկյուն: Շեղանկյուն: Քառակուսի: Սեղան։ Սեղանի միջին գիծ:
  • Մակերեսներ: Բազմանկյան մակերես։ Ուղղանկյան մակերես: Քառակուսու մակերես: Զուգահեռագծի մակերես: Շեղանկյան մակերես: Եռանկյան մակերես: Սեղանի մակերես: Քառանկյան մակերես: Եռանկյան մակերեսի, կողմերի և արտագծյալ շրջանագծի կապ: Սինուսների և կոսինուսների թեորեմներ։ Հերոնի բանաձև:
  • Շրջանագիծ։ Շրջանագծի շոշափող: Կենտրոնային և ներգծյալ անկյուններ։ Շրջանագծի հավասարում։ Շրջանագծի երկարություն։ Շրջանագծի աղեղի երկարություն: Հատվող լարերի հատկություն: Շրջանի, սեկտորի և սեգմենտի մակերեսները։ Ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր:
  • Կանոնավոր բազմանկյուններ։ Կանոնավոր բազմանկյան հատկությունները: Կանոնավոր բազմանկյանն արտագծած և ներգծած շրջանագիծ: Կանոնավոր բազմանկյան մակերեսի, նրա կողմերի և ներգծած շրջանագծի շառավղի հաշվման բանաձևեր:

22 Տարածաչափություն

  • Հարթություն: Ուղիղները տարածության մեջ: Երկու ուղիղների փոխադարձ դիրքը տարածության մեջ: Երկու ուղիղների կազմած անկյուն: Ուղղի և հարթության փոխադարձ դիրքը: Ուղղահայաց և թեք: Ուղղի և հարթության կազմած անկյուն: Երեք ուղղահայացների թեորեմ: Երկնիստ անկյուն:
  • Բազմանիստեր։ Բազմանիստերի կողմնային և լրիվ մակերևույթի մակերես։ Պրիզմա (ուղիղ և թեք): Պրիզմայի կողմնային և լրիվ մակերևույթի մակերես: Քառանիստ: Զուգահեռանիստ: Ուղղանկյունանիստ: Բուրգ: Կանոնավոր բուրգ: Հատած բուրգ:
  • Պտտական մարմիններ։ Գլան: Կոն: Գունդ: Գլանի կողմնային և լրիվ մակերևույթի մակերես: Կոնի կողմնային և լրիվ մակերևույթի մակերես: Հատած կոնի կողմնային և լրիվ մակերևույթի մակերես: Գնդային մակերևույթի մակերես:
  • Մարմինների ծավալներ: Ուղղանկյունանիստի ծավալ: Ուղիղ և թեք պրիզմայի ծավալ: Գլանի ծավալ: Բուրգի ծավալ: Կոնի ծավալ: Գնդի ծավալ:

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ բաժինը ներառում է հետևյալ ենթաբաժինը․

  1. Ճարտարապետական տրամաբանական հարցեր

Գիտելիքի ստեղծագործական կարողությունների թեստը ներառում է տրամաբանական և տեսողական մտածողության չորս հավասարազոր հարցեր, որոնց նպատակը դիմորդի տարածական պատկերացման, ձևերի վերլուծության և կառուցվածքային տրամաբանության գնահատումն է։

Բաժնում ներկայացված են հարցեր տեսողական տրամաբանական բնույթի, որոնք կոչված են ուղղորդել դիմորդին օգտագործելու իրենց տրամանաբանական մտածողությունը տարբեր ճարտարապետական տեսքերի և սխեմատիկ հարցերի շուրջ և կողմնորոշվելու կերպարային տեսքերի շրջանակում։ Ճարտարապետական տրամաբանական հարցերը հնարավորություն է տալիս պարզելու դիմորդի տրամանաբանական հմտություններն ու տեսողական ուշադրությունը, ինչը շատ կարևոր է ճարտարապետական մտածողության կարողության մեջ։

Թեստում բերված հարցերի միջոցով ստուգվում է, թե որքան արագ և ճշգրիտ է դիմորդը ընկալում ձևերի կապերն ու օրինաչափությունները, ինչպես է գտնում բացակա հատվածները կամ համաչափությունները։

Այս վարժությունները չեն պահանջում հատուկ գիտելիք․ դրանք գնահատում են մտածելու ձևը, ճարտարապետական երևակայությունը և տարածական մտածողության զարգացվածությունը։ Թեստը հնարավորություն է տալիս պարզելու՝ արդյոք դիմորդն ունի այն հիմնական կարողությունները, որոնք անհրաժեշտ են ճարտարապետ ուսանող դառնալու համար։

ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆ բաժինը ներառում է հետևյալ ենթաբաժինները.

  1. Լծորդում,
  2. Աքսոնոմետրիա, հատույթ, կտրվածք, պրոյեկցիա:

1. Լծորդում

Նպատակաուղղված է ստուգելու դիմորդների` ուղղի և շրջանագծի, ինչպես նաև երկու շրջանագծերի շոշափման երկրաչափական օրինաչափություններով առաջադրանքների կատարման ունակությունները։

Լծորդման բաժնի խնդիրները ներառում են`

  • Շրջանագծին շոշափող ուղղի կառուցում,
  • Երկու շրջանագծերին շոշափող ուղղի կառուցում,
  • Տրված երկու գծերին շոշափող և տրված շառավղով շրջանագծի կառուցում,
  • Երկու գծերին շոշափող շրջանագծի կառուցում, եթե տրված է շոշափման կետերից մեկը:

2. Աքսոնոմետրիա, հատույթ, կտրվածք, պրոյեկցիա

Նպատակաուղղված է ստուգելու դիմորդի՝ գրաֆիկական աշխատանքներ կատարելու ունակությունները, ծավալատարածական ընկալման և պատկերման մակարդակը։

  1. Երկրաչափական կառուցման հիմնական խնդիրներ, կառուցման գծերի տարբերություններ:
  2. Պրոյեկտման մեթոդներ, ուղղանկյուն և զուգահեռ պրոյեկցիաներ:
  3. Երկրաչափական մարմինների համալիր գծագրերի և աքսոնոմետրիկ պրոյեկցիաների կառուցման կանոններ:
  4. Հատույթներ և կտրվածքեր, ինչը ներառում են.
    • Կտրել հարթությամբ՝ առարկան բաժանելով երկու մասի։
    • Ընտրել կտրող հարթությանն ուղղահայաց դիտման ուղղություններից մեկը։
    • Մտովի հեռացնել առարկայի այն մասը, որը դասավորված է դիտողի և կտրող հարթության միջև։ 

Առաջադրանքի առաջին բաժնի արդյունքները լրացվում են ձևաթղթում (Ձև 1), իսկ երկրորդ՝ «Գծագրություն» բաժնի առաջադրանքը կատարվում է A2 ձևաչափի գծագրական թղթի վրա։

Թեստի ամբողջական կատարման և ձևաչափի լրացման համար տրվում է 5 ժամ, առանց ընդմիջման (300 րոպե):

Առաջադրանքի գնահատման չափանիշներ.

Հ/Հ

Բաժին

Հարցերի և առաջադրանքների քանակ

Միավոր

1

Մաթեմատիկա

36

9

1․1

Հանրահաշիվ

16

4,0

1․2

Երկրաչափություն

20

5,0

2

Ճարտարապետական տրամաբանություն

4

1

2․1

Ճարտարապետական և տրամաբանական հարցեր

4

1

3

Գծագրություն

2

10

3․1

Լծորդում

1

4

3․2

Աքսոնոմետրիա, հատույթ, կտրվածք, պրոյեկցիա

1

6

 

Ընդհանուր

42

20

Ընդամենը՝ 20 միավոր

        Նախապես ծածկագրված քննական աշխատանքները ստուգվում և գնահատվում են քննական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից անհատապես` համաձայն վերոնշյալ չափանիշների: Այնուհետև ստացված հանրագումարային միավորը միջինացվում է 20.00 (քսան) միավորի սահմանում` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Դրական է համարվում 7.5 և բարձր միավորը:

Գիտելիքի, ստեղծագործական կարողությունների թեստի նմուշներին կարող եք ծանոթանալ կից ֆայլերով.

filetype_pdf ԳՍԿԹ Նմուշ 1

filetype_pdf ԳՍԿԹ Նմուշ 2

Կից ներկայացվում է ԳՍԿԹ-ի «Գծագրություն» բաժնի խնդիրների օրինակները.

filetype_pdf Խնդիրների օրինակ 1

filetype_pdf Խնդիրների օրինակ 2

filetype_pdf Խնդիրների օրինակ 3

filetype_pdfԽնդիրների օրինակ 4

filetype_pdf Խնդիրների օրինակ 5

filetype_pdfԽնդիրների օրինակ 6

filetype_pdfԽնդիրների օրինակ 7

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-303-300,  ներքին համար 9-33  կամ 010-58-01-56։