«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ» պարբերականը (ISSN 1829-4200) հրատարակվում է ՃՇՀԱՀ Գիտական Խորհրդի որոշմամբ: Հիմնադրվել է 1996թ-ին: Լույս է տեսնում տարին 3 անգամ, ծավալը՝ 15 հոդված:
Պարբերականը համառոտ շարադրվում է Ռուսաստանի Դաշնության ՎՆԻԻՆՏՊԻ «Շինարարություն և ճարտարապետություն» ռեֆերատիվ տեղեկատվական գիտատեխնիկական պարբերականում (ISSN 0233-8440):
Տպագրության են ընդունվում այլ հանդեսներում չտպագրված (օրիգինալ), գիտական նորույթ ունեցող հոդվածներ՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Պարբերականի բոլոր հոդվածները գրախոսվում են:
Պարբերականում հոդվածների տպագրությունն իրականացվում է անվճար հիմունքներով:
Պարբերականը նախատեսված է ճարտարապետության, շինարարության և հարակից ոլորտների գիտնականների, մասնագետների և ուսանողների համար։
Պարբերականը լուսաբանում է հետևյալ թեմատիկ ուղղությունները՝
1.Ճարտարապետություն
- Շենքերի և շինությունների ճարտարապետություն,
- Քաղաքաշինություն/տարածական պլանավորում/
- Ճարտարապետության տեսություն և պատմություն, ճարտարապետական հուշարձանների վերականգնում,
- Մոդելավորումը և տեղեկատվական տեխնոլոգիաները ճարտարապետությունում.
2.Տեխնիկական գիտություններ /շինարարություն և հարակից ոլորտներ/
- Շինարարական նյութեր և պատրաստվածքներ,
- Հիմքեր և հիմնատակեր, ստորգետնյա կառուցվածքներ,
- Շինարարական կոնստրուկցիաներ և երկրաշարժադիմացկուն շինարարություն,
- Շինարարական արտադրության տեխնոլոգիա և կազմակերպում,
- Շինարարական մեխանիկա,
- Հիդրոտեխնիկա և հիդրոէներգետիկա,
- Հիդրավլիկա և ինժեներական հիդրոլոգիա,
- Տրանսպորտային ենթակառուցվածքներ/ճանապարհներ, կամուրջներ/ և երթևեկության կազմակերպում
- Ներքին և արտաքին ինժեներական սարքավորումներ ու ցանցեր /ջրամատակարարում և ջրահեռացում, ջերմագազամատակարարում, էլեկտրամատակարարում, օդափոխություն և օդորակում
- Շինարարական մեքենաներ և երթևեկության կազմակերպում,
- Ինժեներական գեոդեզիա.
- Գեոէկոլոգիա և կենսաանվտանգություն,
- Մոդելավորումը և տեղեկատվական տեխնոլոգիաները շինարարությունում.
3.Դիզայն
4.Տնտեսագիտություն /Շինարարության ոլորտում/
5.Կառավարում /ճարտարապետության, շինարարության, դիզայնի, զբոսաշրջության ոլորտներում/: