(010) 303-300

Կանոնակարգ

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ  
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

1.Ընդհանուր դրույթներ

  • 1.1. ՃՇՀԱՀ Շրջանավարտների աջակցման  և կարիերայի կենտրոնը (այսուհետև՝ Կենտրոն) հանդիսանում է ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, որի հիմնական նպատակն է նպաստել համալսարանի առջև առաջադրված որակի բարելավման խնդիրների լուծմանը, աշխատանքային շուկայում ՃՇՀԱՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը։
  • 1.2. Կենտրոնը գործում է ՀՀ օրնսդրության համապատասխան՝ ՃՇՀԱՀ կանոնադրության և սույն կանոնակարգի հիման վրա։
  • 1.3. Կենտրոնը սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման, իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով համագործակցում է ՃՇՀԱՀ այլ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև արտհամալսարանական տարբեր կազմակերպությունների հետ (այդ թվում՝ հասարակական, միջազգային, առևտրային և այլն)՝ սահմանված կարգի համաձայն։
  • 1.4. Կենտրոնը կարող է ունենալ ՃՇՀԱՀ խորհրդանշանով ձևաթուղթ (պաշտոնաթուղթ)։
  • 1.5. Կենտրոնի գործունեությունը ֆինանսավորվում է ՃՇՀԱՀ միջոցներից, դրամաշնորհներից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։
  • 1.6. Սույն կանոնադրության մեջ փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև կենտրոնի վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում են ՃՇՀԱՀ ռեկտորի ներկայացմամբ՝ ՃՇՀԱՀ ռեկտորատի որոշմամբ։

2. Խնդիրներն ու գործառույթները

  • 2.1. Կենտրոնի խնդիրներն են՝
  • 2.1.1. ՃՇՀԱՀ ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ համալսարանում տարվող աշխատանքների կազմակերպումը, համակարգումը և ամփոփումը,
  • 2.1.2. Համալսարանական կրթական ծրագրերի արդիականության և շարունակական բարելավման ապահովում շրջանավարտների ուսումնասիրման միջոցով:
  • 2.1.3. Համալսարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ապահովում։
  • 2.2. Կենտրոնի գործառույթներն են՝
  • 2.2.1. Սեմինարների, կլոր սեղանների, կոնֆերանսների, գիտաժողովների, նպատակային և լրացուցիչ պատրաստման և վերապատրաստման դասընթացների, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և ուրիշ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումների կազմակերպում, համապատասխան դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցություն:
  • 2.2.2. Ուսանողների համար զբաղվածությանն առնչվող օգտակար գրականության մշակում և հրապարակում:
  • 2.2.3. Գործատուի հետ բանակցել արտադրական պրակտիկայի ձևաչափը, հնարավոր պայմանները, տևողությունը և այլն, իրականացնել վերը նշվածը ամբիոնների հետ համատեղ:
  • 2.2.4. ԲՈՒՀ-ի և գործատուի փոխհամաձայնությամբ կազմակերպել ՃՇՀԱՀ ուսանողների արտադրական պրակտիկան:
  • 2.2.5. Զբաղվածության ծառայությունների ու գործակալությունների հետ հաստատել կապեր և ապահովել զբաղվածությանն առնչվող տեղեկատվության փոխանցումն ու տարածումը:
  • 2.2.6. Գործատուների առաջարկի հիման վրա բանակցել և ֆակուլտետներին ներկայացնել փոփոխությունների առաջարկված փաթեթը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համատեղ նախապատրաստել կադրերի պատրաստման փաթեթը:
  • 2.2.7. Պրակտիկայի, կամավոր աշխատանքի, վերապատրաստման և փորձի ձեռքբերման այլ ժամանակակից ձևերի և միջոցների վերաբերյալ առաջարկությունների, ծրագրերի մշակումը և համապատասխան աշխատանքների իրականացումը:
  • 2.2.8. «Լրատվության և տպագրության» կենտրոնի հետ համատեղ տեղեկատվական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ համապատասխան տվյալների հենքերի, էլեկտրոնային խմբերի և ինտերնետային այլ միջոցների ձևավորում և կառավարում:
  • 2.2.9. Պոտենցիալ գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայանագրերի և հուշագրերի կնքում, դրանց իրականացման ապահովում:
  • 2.2.10. Աշխատանք առաջարկող պետական, մասնավոր, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից առաջնային համարվող պահանջների և դրանց զարգացման միտումների պարբերաբար ուսումնասիրություն:
  • 2.2.11. Աշխատաշուկայի զարգացման հեռանկարների, աշխատաշուկայում համալսարանների պահանջի, ժամանակակից մասնագիտությունների և զբաղվածության հետ առնչվող այլ հիմնահարցերի պարբերաբար ուսումնասիրություն:
  • 2.2.12. Պետական և մասնավոր սեկտորում զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հիմնադիրների, միջազգային դոնոր կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպում:
  • 2.2.13. Կապեր հաստատել տարբեր գործատուների հետ և ներկայացնել վերջինիս պահանջարկների առանձնահատկությունները բուհում:
  • 2.2.14. Գործատուների մասնակցությամբ տեղեկատվական տարբեր միջոցառումներ կազմակերպել:
  • 2.2.15. Գործատուների զբաղվածության և այլ ծրագրերի մասին տեղեկատվությունը տարածել բուհում՝ մասնավորապես ուսանողների շրջանում:
  • 2.2.16. Տարբեր ցուցահանդեսների (մասնավորապես՝ «աշխատանքի տոնավաճառ», «կարիերայի օր» և այլն), գործատուների հետ հանդիպումների, կազմակերպությունների ներկայացումների (շնորհանդեսների), ձեռնարկությունների էքսկուրսիաների, փոխայցելությունների և այլ միջոցառումների կազմակերպում:
  • 2.2.17. «Շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հետ համատեղ անցկացնել միջոցառումներ` ուսանողների և շրջանավարտների ներգրավմամբ:
  • 2.2.18. Մշակել, ձևավորել և շարունակաբար թարմացնել ուսանողների և շրջանավարտների տեղեկատվական համակարգերը:
  • 2.2.19. ՃՇՀԱՀ «Շրջանավարտների միավորման», Հայաստանի և արտերկրի այլ բուհերի նմանօրինակ ստորաբաժանումների հետ համագործակցություն և փորձի փոխանակում, ինչպես նաև ՃՇՀԱՀ կանոնադրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ գործառույթների իրականացում:
  • 2.2.20. Շրջանավարտների և ուսանողների հանդիպումների և կլոր սեղանների, շրջանավատների մեծարման երեկոների, շրջանավարտների հավաքների կազմակերպում, շրջանավարտների աջակցությամբ և հանգանակած միջոցներով նպատակային ծրագրերի իրականացում։

3.Կառուցվածքը և կառավարումը

  • 3.1. Կենտրոնի աշխատանքները համակարգում է ՃՇՀԱՀ ռեկտորը:
  • 3.2. Կենտրոնը ղեկավարում է կենտրոնի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՃՇՀԱՀ ռեկտորը: Կենտրոնի հաստիքացուցակը սահմանում է ՃՇՀԱՀ ռեկտորը:
  • 3.3. Կենտրոնի ղեկավարը`
  • 3.3.1. Կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը, համաձայ ՃՇՀԱՀ կանոնադրության, մասնակցում ռեկտորատի աշխատանքներին, ՃՇՀԱՀ ռեկտորատում և գիտական խորհրդում հանդես գալիս համապատասխան հաշվետվություններով, զեկույցներով և հաղորդումներով:
  • 3.3.2. Ապահովում է կենտրոնի հիմնական գործառույթների իրականացումը, լուծում դրանից բխող հիմնախնդիրները, աշխատողներին տալիս համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, ապահովում կենտրոնի և այլ ստորաբաժանումների փոխհարաբերությունները:
  • 3.3.3.Ստորագրում է կենտրոնի անունից պատրաստվող փաստաթղթերը, կատարում նշագրումներ, կենտրոնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ, առաջարկներ ու այլ գրություններ փաստաթղթեր:
  • 3.3.4. Կենտրոնի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված կարող է հրավիրել խորհրդակցություններ` ըստ անհրաժեշտության: ՃՇՀԱՀ ռեկտորին ներկայացնում է համապատասխան զեկույց և առաջարկներ կենտրոնի գործունեությանն առնչվող ՃՇՀԱՀ համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ:
  • 3.3.5. ՃՇՀԱՀ ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ կենտրոնի աշխատակիցներին սահմանված կարգով խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու, ատեստավորելու և վերապատրասման վերաբերյալ:
  • 3.3.6. Ներկայացնում է ՃՇՀԱՀ ռեկտորին իր բացակայության ժամանակ փոխարինող մասնագետին ղեկավարի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ:
  • 3.3.7. Ներկայացնում է կենտրոնն արտաքին շփումներում, կենտրոնի աշխատանքները կազմակերպելու նպատակով հանդիպում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նախապատրաստում և ստորագրում համապատասխան համագործակցությանն առնչվող փաստաթղթեր` դրանց մասին պարբերաբար զեկուցելով և համաձայնեցնելով ՃՇՀԱՀ ռեկտորի հետ:
  • 3.3.8. Կազմակերպում և հսկում կենտրոնում տարվող գործավարությունը, ինչպես նաև կատարում կենտրոնի խնդիրների լուծման հետ կապված այլ աշխատանքներ:
  • 3.3.9. Պատասխանատվություն է կրում կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների որակի և կենտրոնի առջև դրված խնդիրների հնարավորինս պատշաճ և արդյունավետ լուծման համար: