(010) 303-300

Ինչպես դիմել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2026-2027 ուսումնական տարվա առկա ուսուցման անվճար և վճարովի համակարգով մագիստրատուրա կարող է սովորել բակալավրի, դիպլամավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է երկու փուլով`

Առաջին փուլով` մագիստրատուրայի ընդունելությունը Կառավարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա առկա ուսուցմամբ և պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար, իրականացվում է համապատասխան տարվա զորակոչը կազմակերպելու մասին Կառավարության որոշմամբ նախատեսված ժամկետներում, որին կարող են մասնակցել բակալավրիատի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները:

Երկրորդ փուլով` դիմորդների փաստաթղթերը նախատեսվում է ընդունել  հուլիսի 27-ից օգոստոսի 24-ը, մրցույթի ամփոփումը մինչև սեպտեմբերի 1-ը, ըստ նախարարության կողմից հաստատված տվյալ ուսումնական տարվա վճարովի ուսուցման տեղերի:

Համաձայն ՃՇՀԱՀ գիտական խորհրդի 2025թ. ապրիլի 30-ի որոշմամբ հաստատված ՃՇՀԱՀ մագիստրատուրայի ընդունելության կարգի 8-րդ կետի` մագիստրոսական որոշ կրթական ծրագրերով ընդունելությանը կարող են դիմել բացառապես տվյալ կրթական ծրագրի ընդունելության համար սահմանված հավելյալ պարտադիր պահանջները բավարարող դիմորդները: Այդ մագիստրոսական ծրագրերի ցանկն ու հավելյալ պարտադիր պահանջները յուրաքանչյուր տարի հաստատվում են ռեկտորի հրամանով:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

  • Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,
  • Դիմում-հայտ համալսարանի ռեկտորին, նշելով ընտրած մասնագիտությունը և կրթական ծրագիրը,
  • Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ նրանց ստացած կրթության վերաբերյալ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կողմից տրված տեղեկանքը (հասցե` Ս.Վրացյան փող. 73, հեռ` 010-530904)), անհրաժեշտության դեպքում, այլ դիմորդներից նույնպես կարող է պահանջվել անհրաժեշտ փաստաթղթեր` դիպլոմի իսկության և համարժեքության վերաբերյալ,
  • Ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի),
  • Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում):
  • Զինվորական գրքույկի պատճենը:

ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 27-ի №1183-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և պետական կրթաթոշակ տալու կարգ-ին համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:

Դիմորդները մագիստրատուրայի ընդունելության  ծառայությունների համար վճարում են  7000 (յոթ հազար) ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է փոխանցել «ՃՇՀԱՀ հիմնադրամ»-ի  հաշվեհամարին՝ 15100-01964940200, նպատակ դաշտում նշելով` անունը, ազգանունը, հայրանունը և ընտրված կրթական ծրագիրը։

Համաձայն Համալսարանի մագիստրատուրայի ընդունելության  կարգի 15-րդ կետի` մրցույթն իրականացվում է ըստ ուսումնառած նախորդ կրթական ծրագրի դիպլոմի հավելվածում գրանցված ուսումնառության բոլոր կիսամյակների հանրագումարային միջին որակական գնահատականի (այսուհետ` ՄՈԳ), իսկ ՄՈԳ-ի բացակայության դեպքում` ըստ դիպլոմի միջին գնահատականի հետևյալ առաջնահերթությամբ`

ա.Համալսարանի առկա և հեռակա ուսուցման ձևով նույն կրթական ծրագրով շրջանավարտները` ըստ ավարտման տարիների նվազման,

բ.Համալսարանի առկա և հեռակա ուսուցման ձևով մասնագիտության այլ կրթական ծրագրով շրջանավարտները` ըստ ավարտման տարիների նվազման, եթե ռեկտորի հրամանով սահմանված չեն ընդունելության համար հավելյալ պարտադիր պահանջներ,

գ.Այլ բուհերի առկա և հեռակա ուսուցման ձևերի նույն կրթական ծրագրի շրջանավարտները,

դ. Համալսարանի և այլ պետական կամ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրի) կամ այլ որակավորմամբ շրջանավարտները:

«Գ» և «Դ» ենթակետերով սահմանված պայմանները բավարարող դիմորդները մրցույթին մասնակցելու համար հանձնում են կրթական ծրագրերին համապատասխան ընդունելության մուտքային մասնագիտական քննություն: Բավարար գնահատական ստացած դիմորդները ընդունելության մրցույթին մասնակցում են ՄՈԳ-ի արդյունքներով:

Դիմորդների հավասար ՄՈԳ-ի դեպքում առաջնահերթության կարգով հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափանիշները`

  • Մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը,
  • Ավարտական աշխատանքի պաշտպանությունից ստացած միավորը,
  • Տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
  • Ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը։

 Մրցույթով անցած դիմորդների ցուցակները, ըստ մասնագիտությունների և կրթական ծրագրերի, հրապարակվում են համալսարանի պաշտոնական կայքում:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`

  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձինք` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձինք, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը (կինը)՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի մասնագիտություններից (Դիզայն, Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն), Ճարտարապետություն, Շինարարական ճարտարագիտություն, Գեոմատիկա) որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:

Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ.` 010-303-300 (ներքին` 933), նաև  հայտագրումն իրականացվում է առցանց տարբերակով:

Մասնագիտություններին, անվճար և վճարովի տեղերի քանակին, վարձավճարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Հարգելի՛ դիմորդ,

2026-2027 ուստարվա առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության քննությունների օրերի, քննասենյակի և քննության ժամի մասին դիմորդները նախապես կտեղեկացվեն:

Տեղեկացնում ենք, որ ընդունելության դիմում-հայտում նշված մագիստրոսական երկու կրթական ծրագրով համալսարանի  սահմանած կարգով համապատասխան խումբ չձևավորվելու կամ մրցույթներից դուրս մնալու դեպքում ընդունված դիմորդին հնարավորության դեպքում առաջարկվում է մասնակցելու այլ կրթական ծրագրով ընդունելության մրցույթին։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն: Մագիստրատուրայում կարող է սովորել բակալավրի, դիպլամավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը:

Մագիստրատուրան բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի կրթական աստիճան և բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է:

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելությունն անցկացվում է մեկ փուլով:

Մագիստրատուրայի հեռակա ուսուցումը կազմակերպվում է վճարովի սկզբունքով:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`

  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձինք` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձինք, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձինք` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
  • զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը (կինը)՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Ընդունելության դիմումներն ընդունվում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ աշխատանքային օրերին՝ ժամը 1000 -1700, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև հոկտեմբերի 31-ը:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում-հայտ համալսարանի ռեկտորին` նշելով ընտրած մասնագիտությունը և կրթական ծրագիրը,
  • անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի դիպլոմի և դրանց հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափի),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի պատճենը:

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշմանը համապատասխան կարգավիճակ ունենալու դեպքում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:

Դիմորդները մագիստրատուրայի ընդունելության  ծառայությունների համար վճարում են  7000 (յոթ հազար) ՀՀ դրամ, որը անհրաժեշտ  է փոխանցել «ՃՇՀԱՀ հիմնադրամ»-ի  հաշվեհամարին՝ 15100-01964940200, նպատակ դաշտում նշելով`  անունը, ազգանունը, հայրանունը և ընտրված կրթական ծրագիրը։

Փաստաթղթերը ընդունվում են հետևյալ հասցեում` ք․ Երևան, Տերյան 105, 2-րդ մասնաշենք, 2125 աշխատասենյակ, հեռ.` 010-303-300, նաև  հայտագրումն իրականացվում է առցանց տարբերակով:

Մասնագիտություններին, անվճար և վճարովի տեղերի քանակին, վարձավճարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Հարգելի՛ դիմորդ,

 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության քննությունների օրը` հոկտեմբերի 20-ն է: Քննասենյակի և քննության ժամի մասին դիմորդները նախապես կտեղեկացվեն: