(010) 303-300

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համալսարանի գիտության վարչության գործունեությունը կանոնակարգվում է  բնագավառի օրենքների, Համալսարանի կանոնադրության, ներքին ակտերի և իր կանոնակարգի պահանջներին համապա­տասխան:

 Վարչության  նպատակն  է  Համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների համակարգումը, Համալսարանի գիտական, գիտակրթական և մտավոր ներուժի արդյունավետ օգտագործումը և զարգացումը, գիտական պարբերականների, գիտական և ուսումնամեթոդական գրականության հրատարակչական աշխատանքների կազմակերպումը և միջազգայնացումը, ինչպես նաև հետբուհական կրթության կազմակերպումը:  

Վարչության  հիմնական խնդիրներն են՝

  • Համալսարանի գիտության քաղաքականության և ռազմավարության, գիտական հետազոտությունների առաջնահերթ, միջնաժամկետ  և հեռանկարային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման մշտադիտարկումը,
  • համալսարանի գիտական պարբերականների, գիտական և ուսումնամեթոդական գրականության հրատարակչական աշխատանքների ապահովումը,
  • հետբուհական կրթության կազմակերպումը՝ ապահովելով դրա ելքային արդյունքների համապատասխանությունը որակավորումների ազգային և միջազգային շրջանակներով սահմանված պահանջներին,
  • գիտահետազոտական գործունեությանն առնչվող փաստաթղթավորման կազմակերպումը,
  • Համալսարանի գիտաշխատողներին, դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին աջակցությունը և խորհրդատվության տրամադրումը,
  • գիտաչափական ցուցանիշների մշակումը,
  • գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ տվյալների հավաքագրումն ու համակարգումը, դրանց իրականացման մշտադիտարկումն ու արդյունքների վերլուծությունը,
  • արտերկրի գիտական կազմակերպությունների և գիտնականների հետ համագործակցային կապերի ձևավորումը,
  • իր իրավասության սահմաններում հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպումն ու իրականացումը:

Վարչության կառուցվածքային միավորներն են.

  • գիտական քաղաքականության մշակման և համակարգման բաժինը,
  • ասպիրանտուրայի և գիտական տեղեկատվության բաժինը:

 

Վարչության աշխատակազմը. 

 

Թովմասյան Սարգիս Արիստակեսի

Գիտության վարչության ղեկավար, գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պ/կ

Հեռ.  010 303 300 (656)

Էլ. հասցե՝  stovmasyan@nuaca.am

Խաչատրյան Քրիստինա Գագիկի

Գիտական քաղաքականության մշակման և համակարգման բաժնի ղեկավար

Հեռ.  010 303 300 (655)

Էլ. հասցե՝  

Ալեքսանյան Արմենուհի Ալբերտի

Ասպիրանտուրայի և գիտական տեղեկատվության բաժնի ղեկավար

Հեռ.  010 303 300 (280)

Էլ. հասցե՝  a_aleksanyan@nuaca.am

Մելքոնյան Հասմիկ Սուրենի

Ասպիրանտուրայի և գիտական տեղեկատվության բաժնի առաջատար մասնագետ

Հեռ.  010 303 300 (280)

Էլ. հասցե՝  h.melqonyan@nuaca.am

Մուրադյան Զարուհի Գուրգենի

Գիտական քաղաքականության մշակման և համակարգման բաժնի առաջատար մասնագետ

Հեռ.  010 303 300 (655)

Էլ. հասցե՝  z_muradyan@nuaca.am

Դանիելյան Քնարիկ Լավրենտի

Ասպիրանտուրայի և գիտական տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

Հեռ.  010 303 300 (654)

Էլ. հասցե՝  kdanielyan@nuaca.am

Մարտիրոսյան Աստղիկ Ազատի

Գիտական քաղաքականության մշակման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ

Հեռ.  010 303 300 (655)

Էլ. հասցե՝  astghikmartirosyan@nuaca.am

Մինասյան Արմենուհի Սերյոժայի

Գիտական քաղաքականության մշակման և համակարգման բաժնի մասնագետ

Հեռ.  010 303 300 (655)

Էլ. հասցե՝  armenuhiminasyan@nuaca.am