ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՃՇՀԱՀ գիտատեխնիկական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն և հետբուհական մաս­նագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների,   համալսարանի կանոնադրության, ներքին ակտերի և խորհրդի կանոնակարգի պահանջներին համապա­տասխան: 

Խորհրդի կազմում   ընդգրկվում են համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը (խորհրդի նախագահ), գիտության վարչության պետը (գիտական քարտուղար), գիտական գործունեության արդյունավետության բարձր ցուցանիշներ ունեցող գիտնականներ (յուրաքանչյուր ֆակուլտետից՝ երկուական ներկայացուցիչ)՝ ֆակուլտետների գիտական խորհուրդների առաջադրմամբ,  ինչպես նաև ուսանողական համակազմի 3 ներկայացուցիչ՝ համալսարանի ուսանողական խորհրդի առաջադրմամբ:

Խորհրդի  հիմնական գործառույթներն են.

  • գիտության վարչության ներկայացմամբ գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ու թեմատիկ ֆինանսավորման, ներպետական և միջազգային այլ գիտական դրամաշնորհների ստացման մրցութային փաստաթղթերի  քննարկումը, 
  • համալսարանում իրականացվող գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական և տեխնոլոգիական մշակումների վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը համալսարանի ռեկտորին և (կամ) գիտական խորհրդին,
  • համալսարանի գիտական պարբերականներում հրատարակվող հոդվածների գիտական ուղղությունների հաստատումը,
  • մենագրությունների և գիտական այլ հետազոտությունների երաշխավորումը հրատարակման,
  • ասպիրանտուրայի ընդունելության և որակավորման քննությունների ծրագրերի և հարցաշարերի հաստատումը,
  • գիտական համաժողովների և գիտական այլ միջոցառումների ծրագրերի քննարկումն ու հաստատումը,
  • համալսարանի գիտական հետազոտությունների իրականացման առաջնահերթ, միջնաժամկետ ու հեռանկարային ծրագրերի քննարկումը և դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը համալսարանի ռեկտորին ու գիտական խորհրդին:

 

 867 просмотров всего,  2 просмотров сегодня